Երևան
12 °C
Առողջապահության նախարարությունն այսօր հայտնեց, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք է հայտնաբերվել:
Կորոնավիրուսի նոր, այսպես կոչված բրիտանական շտամը, ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս շտամերը: Նոր շտամով վարակվածների օրգանիզմում վիրուսը ավելի ինտենսիվորեն է բազմանում, ինչը առաջացնում է ավելի ծանր հազ, մկանների ցավ և հոգնածություն: Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչությունը (ONS):
Ըստ վարչության՝ հիվանդացությունը նույն կերպ է ընթանում, սակայն վիրուսի «չինական» տարբերակից այն տարբերվում է նրանով, որ այս դեպքում համի եւ հոտառության կորուստը ավելի քիչ է, թեպետ դրանք հիվանդության հիմնական ախտանիշների շարքում են: ONS-ն նշում է նաեւ, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի շատ բնութագրվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են բարձր ջերմությունը, հազը, ուժեղ հոգնածությունը, կոկորդի եւ մկանների ցավը:
Բրիտանիայում նոր եւ զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ խորհրդատվական խորհուրդը հաստատել է, որ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70%-ով ավելի վարակիչ լինել, իսկ Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը հավաստում է, որ բրիտանական շտամը 64% -ով ավելի մահացու է նախորդներից: Ուսումնասիրության արդյունքները մարտի 10-ին հրապարակվել են նաեւ Բրիտանական բժշկական ամսագրում: Հետազոտողները հետեւել են հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող մոտ 55. 000 մարդու առողջական վիճակին: Արդյունքում պարզվել է, որ նոր տարբերակով վարակվածների մահվան հավանականությունը 64% -ով բարձր է: Մասնավորապես, 1000 դեպքից մահացության մակարդակը 2.5-ից հասել է 4.1-ի:
Կորոնավիրուսի բրիտանական շտամը սկզբնապես հայտնաբերվել էր Անգլիայում անցած տարվա աշնանը և արագորեն տարածվել էր ամբողջ Մեծ Բրիտանիայում՝ ստիպելով իշխանություններին կիրառել համատարած արգելափակում: Արդեն նոյեմբերին Լոնդոնում կորոնավիրուսով վարակվածների 25% -ը կազմում էին հենց կորոնավիրուսի այս շտամով վարակվածները: Իսկ դեկտեմբերի կեսերին՝ ավելի քան 65%-ը:
Այսօր կորոնավիրուսի նոր տարբերակը հայտնաբերված է ավելի քան 120, այդ թվում՝ մեր եւ մեր հարեւան երկրներում:
Առողջապահության նախարարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին հարցրինք, թե վերջերս ՀՀ ներկրված պատվաստանյութերը արդյո՞ք արդյունավետ կլինեն նոր շտամի դեմ, որին ի պատասխան նա հավաստեց, որ ներկրված պատվաստանյութերը կորոնավիրուսի բրիտանական շտամի վրա եւս ազդեցություն ունենում են:
«ԱՀԿ-ն եւս հաստատում է, որ պատվաստանյութերը ընդհանուր վարակի դեմ են պայքարում, այսինքն՝ օգնում են, որ վարակված քաղաքացին հիվանդությունը թեթեւ տանի՝ դրանով նաեւ կրճատելով ու բացառելով մահվան ելքերը: Եվ կապ չունի՝ որ շտամն է »,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է՝ նորից անցնենք խստացված սահմանափակումների, ԱՆ խոսնակը պատասխանեց, որ այդպիսի հարց դեռեւս չի քննարկվել, իսկ եթե լինի նման որոշում, առողջապահության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամներով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետեւել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում
Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ
ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին
Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն
Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր
ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը
Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ
Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT