Քոչարյանի քայլերը պետք է դիտարկել նախընտրական կոնտեքստում. ըստ պատգամավորի՝ պետք չէ կասկածել մարդկանց խոհեմության վրա

Թուրքիայից ու Ադրբեջանից վտանգ միշտ կա՝ անկախ զորավարժություններից, սակայն դրա չեզոքացման հնարավորությունը մեր երկրի ներսում է. այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Ըստ նրա, թեեւ արտաքին գործընկերների դերակատարությունը չափազանց կարեւոր է, բայց առաջին հերթին մենք մեր երկրի ներսում պետք է վեր կանգնենք ամեն ինչից եւ բոլորս միասին աշխատենք ՀՀ Զինված ուժերը նորովի վերակենդանացնելու, արդիականացնելու եւ ամեն ինչ անելու, որ մեր բանակը ի վիճակի լինի պաշտպանել մեր պետության սահմանները, ապահովել մեր պետության ամբողջականությունը:

Անդրադառնալով վաղը սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանը, Հակոբյանն ասաց, որ ՌԴ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական եւ առեւտրային ամենախոշոր գործընկերը, եւ այս առումով բավական լայն է քննարկման հարցերի շրջանակը:

«Կարծում եմ ի թիվս այլ հարցերի քննարկման նյութ կդառնան նաեւ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը, ինչպես նաեւ մենք պետք է հասկանանք՝ ինչպես ենք շարունակում ընթանալ առաջ այս բարդ աշխարհաքաղաքական իրողության ենթատեքստում: Պետք չի, որ որեւէ հանդիպումից Ղարաբաղի հարցով կոնկրետ սպասելիք ունենանք, Ղարաբաղի հարցով սպասելիք մենք պետք է ունենանք ավելի լայն կոնտեքստի մեջ, այն է՝ Հայաստան-Ռուսաստան-Արցախ եւ մեր մյուս գործընկերներ շրջանակում: Ես կարծում եմ, որ պետք չի կոնկրետ շեշտադրում անել, վաղվա հանդիպումը կապել միայն Ղարաբաղի հարցի հետ»,- ընդգծեց պատգամավորը:

Արդյոք ավելի լայն շրջանակ ասելով նկատի ունի՞ Մինսկի խումբը, իր կարծիքով ինչո՞ւ են նրանք լռում. այս կապակցությամբ Հակոբյանն ուղիղ պատասխան չտվեց՝ նկատելով. «Մենք պետք է հաշվի առնենք այն փոփոխված իրողությունը, որ կա»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ կարծիք ունի Քոչարյանի այն հայտարարության մասին, որ եթե Ռուսաստանը չլիներ՝ հայկական կողմն ամբողջությամբ կկորցներ Արցախը:

«Հունիսի 20-ին Հայաստանում լինելու են արտահերթ ընտրություններ եւ ձեր նշած անձը ասել է, որ մասնակցելու է դրանց: Եվ ես նրա բոլոր հայտարարությունները, քայլերը դիտարկում եմ այս կոնտեքստում»,- արձագանքեց պատգամավորը եւ շարունակեց. «Մենք ունեցել ենք ծանր ելքով պատերազմ, որի արդյունքում կարողացել ենք պաշտպանել Արցախի ազգաբնակչության այդ տարածքում ապրելու իրավունքը: Ես չեմ ուզենա ստորադասել ՌԴ նախագահի դերակատարությունը պատերազմի կանգնեցման մեջ, բայց ուզում եմ, որ մենք չստորադասենք մեր հազարավոր եղբայրների կյանքի գնով նվաճված խաղաղությունը: Սա շատ կարեւոր է. նրանց հերոսության շնորհիվ է, որ կարողացել ենք պահպանել այն, ինչ պահպանվել է»:

Խոսելով ընտրություններում Քոչարյանի շանսերի մասին, Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ պետք չի կասկածել ՀՀ քաղաքացիների խոհեմության վրա:

«2018 թվականին ՀՀ քաղաքացիները մերժել են եւ ոչ միայն անձերին, այլեւ համակարգին: Կարծում եմ հունիսի 20-ին քաղաքացիները թույլ չեն տալու այդ համակարգի վերադարձը: Բայց Ինչպես որ կորոշի ՀՀ քաղաքացին, այնպես էլ կլինի դրանից հետո: Մենք խոնարհաբար կենթարկվենք ցանկացած որոշման»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1593 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել