Երևան
12 °C
2020թ.-ի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստվել է 47 նյութ, որը 17.5%-ով ավելի է 2019թ. համեմատ: Դրանց արդյունքում հարուցվել է 37 քրեական գործ, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է շուրջ 11%-ով:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոևր դատախազությունից՝ ներկայացնելով դեպքերի մասին ամփոփ տվյալներ: Դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
2020թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննված 6 քրեական գործ՝ 11 անձի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ, եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածով, 4-ը՝ 7 անձի վերաբերյալ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Պահպանվել է արդեն մի քանի տարի շարունակվող՝ նշված հանցակազմերով դատարան ուղարկվող ինչպես գործերի, այնպես է դրանցով քրեական հետապնդման ենթարկվող անձանց թվի ավելացման միտումը՝ վկայելով այս բնույթի հանցագործթյան դեպքերի արձանագրման, բացահայտման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվող քրեական քաղաքականության արդյունավետությունը: Համեմատության համար նշենք, որ 2019թ.-ին դատարան էր ուղարկվել 5 նման քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, իսկ 2018թ.-ին՝ 3 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ:
Հանցագործության նման դեպքերով քիչ չեն անձանց կողմից իրավունքի չարաշահման դրսևորումները: Տարբեր հանցագործություններ կատարած անձինք մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով դիմում-բողոքներ են ներկայացնում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: 2020թ. խոշտանգման փաստով քննված քրեական գործերի նախաքննության արդյունքներով սուտ մատնության հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարանում քննված մեկ քրեական գործով 1 պաշտոնատար անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարի հիմնական խնդիրներից մեկը մնում է կասկածյալների, մեղադրյալների հարցաքննությունների, նրանց մասնակցությամբ կատարվող քննչական այլ գործողությունների հազվադեպ տեսաձայնագրումը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դեռևս 2017թ.-ի հունիսին ՀՀ դատախազության կողմից ՀՀ նախաքննական մարմինների ղեկավարներին ուղարկվել են հաղորդումներ՝ միջոցներ ձեռնարկելու քննչական պրակտիկայում կասկածյալների և մեղադրյալների հարցաքննությունների, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կատարվող այլ քննչական գործողությունների տեսագրումն ապահովելու ուղղությամբ՝ առնվազն այն դեպքերում, երբ կասկածյալը կամ մեղադրյալը չունի պաշտպան:
Դատախազության նկատառումների հաշվառմամբ, նաև հիմք ընդունելով «ՀՀ ոստիկանության զարգացման 2020-2023 թվականների ռազմավարությունը»՝ Ոստիկանության մասին ՀՀ օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի՝ ոստիկանությունում խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի նախականխման և բացառման նպատակով նախատեսվել է ոստիկանության ստորաբաժանումների շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Սահմանվել են տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահպանման կոնկրետ ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու կառուցակարգերը:
Առանձին դեպքերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները համապատասխան մարմինների կողմից անհապաղ չեն ուղարկվում համապատասխան քննչական մարմնի քննարկմանը: Այդ պատճառով հետագայում քննության ընթացքում խոչընդոտներ են ստեղծվում օպերատիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման առումով, քանի որ հաճախ ենթադրյալ խոշտանգում կատարած անձինք համաձայնեցնում են իրենց ցուցմունքները: Բացի այդ, խոշտանգման ենթարկված անձի հայտնած տվյալները հնարավոր չի լինում ստուգել՝ դեպքից տևական ժամանակ անցած լինելու պատճառով։
Այս խնդիրը լուծելու և խոշտանգման վերաբերյալ գործերով քննության արդյունավետության չափանիշները պարտադիր կիրառելի դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ վերջինիս տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնաբերվելու, դրանք ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով: Զուգահեռաբար ՀՀ ՀՔԾ-ին ուղղված գրությամբ շեշտվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով քննությունները վերը նշված չափանիշներին և Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին համապատասխանության ապահովման շրջանակներում ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելու դրսևորումները բացառելու անհրաժեշտությունը։ Դատախազներին հանձնարարվել է խոշտանգման ենթարկված անձանց բողոքները և պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննական մարմին ուղարկելու հարցը քննարկելու համար։
Խնդիր է դրվել նաև բացառել ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումներին զուտ գրությամբ պատասխանելու կամ այլ կերպ անհետևանք թողնելու դեպքերը: Ելնելով նման դեպքերով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու պետության պոզիտիվ պարտականությունից՝ հանձնարարվել է անկախ ներկայացվող հաղորդումներում պարունակվող տեղեկությունների ընդհանրական լինելու հանգամանքից, միայն համապատասխան դատավարական անհրաժեշտ գործողությունները կատարելու արդյունքում որոշել քրեական գործ հարուցելու հարցը:
Բացի այդ, հանձնարարվել է բացառել ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների հիմնավորվածությունը գնահատելուն ուղղված միջոցների հապաղումը, իսկ հիմքերի ընդհուպ նվազագույն հիմնավորվածության պայմաններում հարուցել քրեական գործ։
Խոշտանգման հանցագործության վերաբերյալ ՀՀ դատախազության մոտեցումները բխում են ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ձևավորված այն սկզբունքից, որ դրանք վաղեմության ժամկետ չունեն: Ելնեով դրանից՝ դատախազությունը մեկ գործով 2020թ., ըստ էության, մերժելով ՀՀ դատական համակարգում ձևավորված պրակտիկան, ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ գտնելով, որ պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքի կամ խոշտանգման գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ անկախ նրանից, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը խոշտանգումը չի ներառում այն հանցատեսակների շարքում, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն կամ կիրառելի են սահմանափակումներով:
Այս հարցում վերջնական հստակեցում մտցնելու համար ՀՀ վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով Դատախազության բողոքը, դիմել է ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու այն հարցի վերաբերյալ, թե խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյոք համապատասխանո՞ւմ է Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ ՀՀ վարչապետի ուղերձը
Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նա կկալանավորվի
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Շրջափակել, ինչ-որ ձայներ են հանել. սրա քաղաքական պատասխանը ստանալու եք. Ալեքսանյանը՝ մոր հետ կատարվածի մասին
Փաշինյանը «կուլ տվող» լիներ, Քոչարյանը ֆիզիկապես էդ մտքերն արտահայտելու հնարավորությունը չէր ունենա. Չախոյան
Որոնվող 43-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ
Վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է. Պուտին
2020-ի պատերազմը եղավ, քանի որ չէինք ցանկանում այլևս ստրուկ լինել, ինչպես Քոչարյանի տարիներին. տեսանյութ
Արմավիր քաղաքում մոտ 40 թափառող շան են թունավորել. կենդանիների մի մասը սատկել է
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
ՍՊԸ-ի տնօրենն ապօրինի արդյունահանում է իրականացրել. պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս. տեսանյութ
Պուտինի հույսը Գարեգին Բ-ն է իր «կռուգ»-ով․ կաթողիկոսի համար սա լինելու է «հոգևոր ինքնասպանություն»․ Սաֆարյան
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
Հունաստանի վարչապետը մայիսին կմեկնի Թուրքիա
Բեռնատարը բախվել է գազատար խողովակին, պոկել այն. Փարպիում երթևեկությունը կաթվածահար է եղել
Կարևորվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը
Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի․ ապրիլի 30-ի դրությամբ 96 900 դիմում է ստացվել
Նոր Նորք վարչական շրջանում կատարվածն ակնհայտ սադրանք է, քայլ է ՀՀ պետականության դեմ. «Հանրապետություն»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՍՀ նախարարի հետ. տեսանյութ
Ադրբեջանը կրակո՞ւմ է, թե՞ ոչ. ի՞նչ իրավիճակ է Սյունիքում. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վահրամ Դումանյանը նոր պաշտոն ունի
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանի միջադեպերը
Ձերբակալված Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, կմնա հոսպիտալացված
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ-ն բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը
Չէի պատկերացնի, որ այս կինը այսքան գրագետ կարող է խոսել, կասկածում եմ՝ նրա՞ն եմ հանդիպել Եռաբլուրում. Հակոբյան
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Պապոյանը և Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունը
Արզնիի պահեստային տարածքներից մեկում ավտոմեքենա է այրվել. լուսանկարներ
Հանձնաժողովը մերժել է հարկային փոփոխությունների չեղարկման կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները
Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան, վիճակախաղի գովազդը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերին այլ գրաֆիկով կաշխատի
Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուսումնասիրություն է սկսվել Նոր Նորք վարչական շրջանի միջադեպի առնչությամբ. ՄԻՊ
Տիգրան Ավինյանը քննարկման է հրավիրել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը. քայլերի հերթականություն
Մայրաքաղաքը՝ կրակե օղակում. Երուսաղեմը շրջապատող լեռներում խոշոր անտառային հրդեհներ են մոլեգնում. տեսանյութ
ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են. նախագահն ընդունել է Վասիլիս Մարագոսին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT