Վանաձորի թատրոնը ժամանակավոր փակ է. գրեթե 10 դերասաններ կորոնավիրուսով են վարակվել

Նոր կորոնավիրուսի պատճառով մարտի 29-ից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նախնական որոշմամբ երկու շաբաթով թատրոնը փակ կլինի, պատճառը գրեթե մեկ տասնյակի հասնող կորոնավիրուսով վարակված դերասաններն են:

«Անձնակազմի ինքնամեկուսացման ժամկետները լրանալուց հետո կտեսնենք՝ եթե ամեն ինչ նորմալ լինի, կվերսկսենք աշխատանքները: Բնականաբար, մենք անչափ կարեւորում ենք հանդիսատեսի առողջությունը, եւ եթե մեր ներկայացման մեջ զբաղված դերասանը գոնե կարճ ժամանակամիջում փոխարինելի չէ, ապա տվյալ ներկայացումը խաղալ չենք կարող, իսկ եթե ներկայացում չենք խաղում, ուրեմն թատրոնն էլ փակ է»,- ասաց նա:

Թատրոնի տնօրենի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված դերասանները հիվանդությունը հիմնականում թեթեւ են տանում:

Նկատենք՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Անահիտ Զատիկյանը, «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում անդրադառնալով Վանաձորի թատրոնի փակմանը, նշել էր, որ, չնայած թատրոնում առանց դիմակների մուտքի արգելքին, մարդիկ մտել են առանց դիմակի: Ըստ Զատիկյանի՝ Վանաձորի թատրոնում ներկայացումների ժամանակ վաճառվել են տոմսերի 100 տոկոսը՝ հաշվի չառնելով հակահամաճարակային կանոններն ու անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը:

Լուսինե Սահակյանը հերքեց վերոնշյալ տեղեկատվությունը, թե թատրոնում սոցիալական հեռավորություն չի պահպանվել, կամ 100 տոկոսով են տոմսեր վաճառել: «Հնարավորինս պահպանվել է սոցիալական հեռավորությունը, երբ համավարակի պիկ էր եղել, մենք անգամ նստարանները սկոտչով փակել էինք, որովհետեւ բոլոր դեպքերում գտնվում էին մարդիկ, ովքեր մտածում էին, որ պարտադիր իրար կողք պիտի նստեն: Եթե նույն տրանսպորտով, օրինակ, 10 հոգով եկել, հասել են թատրոն, նրանք երազում են, որ իրար կողք նստեն մեկ շարքում: Մենք 2-ական նստարան թողել էինք, իսկ 2-ական էլ՝ փակել: Բայց բազմաթիվ օրինակներ էլ ունեցանք, որ համավարակը ոչինչ չի հարցնում, անգամ այդ 1.5 մետր հեռավորությունը, ըստ էության, դժվար հաղթահարելի տարածություն չէ»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նա նաեւ հավելեց, որ նստատեղերի հետ կապված սահմանափակումները հանվեցին այն ժամանակ, երբ վերացվեց փակ տարածքներում մարդկանց քանակի սահմանափակումը: «Բոլոր դեպքերում այս ընթացքում մեր թատրոնը 100 տոկոսանոց դահլիճ չի ունեցել»,-մասնավորեցրեց նա:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ ապրիլի 16-ին թատրոնում սպասվում է ներկայացում՝ Հ. Թումանյանի հեքիաթներից մեկի հիման վրա բեմադրված «Լինում է չի լինումը»: Վերաբացվելուց հետո կրկին որոշակի հեռավորությամբ է հանդիսատեսը նստելու: «Հանդիսատեսի փոխարեն խոստանալ, որ ներկայացման ամբողջ ընթացքում հանդիսատեսը դիմակ է կրելու, ինչքան էլ թատրոնի աշխատակիցները փորձեն, չենք կարող, ընթացքում կարող է լինել անկարգապահ հանդիսատես, որը դիմակ չի կրի»,- նկատեց տնօրենը:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ Վանաձորի թատրոնում տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները (հիգիենիստները) օրերս իրականացրել են ստուգայց, սակայն հակահամաճարակային կանոնների խախտումներ չեն արձանագրել: «Թատրոնի հետ կապված բողոք, ահազանգ տեսչականում չեն ստացվել»,- հավելեցին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36649 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել