Պատերազմը 25 տարվա քաղաքական, միջազգային հանրույթների սնանկ մտքի ձախողում է, պետք է վերլուծել ամեն ինչ. Լենա Նազարյան

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ.

- Տիկին Նազարյան, ընդամենը 3 ամսից արտահերթ ընտրություններ են: Պատրասվո՞ւմ եք կրկին առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու: Որպես ԱԺ փոխնախագահ գո՞հ եք ձեր եւ ձեր գործընկերների 3 տարվա աշխատանքից, համարո՞ւմ եք, որ իրականացրել եք այն սպասումները, որ կապված են եղել ձեր եւ ձեր թիմի հետ:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության համաձայն արտահերթ ընտրությունների դեպքում թեկնածուների ցուցակը կազմում եւ հաստատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը: Ես չառաջադրվելու մասին ցանկություն չեմ հայտնել վարչությանը: Ուժերիս ներածին չափով բարեխղճորեն կատարել եմ իմ բոլոր պարտականությունները ԱԺ փոխնախագահի պաշտոնի հետ կապված, որոնք սահմանված են ԱԺ կանոնադրությամբ կամ պատվիրակվել են ԱԺ նախագահի կողմից:
Ինչ վերաբերում է սպասումների իրականացմանը, ապա դա պետք է վերլուծեն ու գնահատեն ընտրություններին մասնակցող քաղաքացիները: Հատկապես պատերազմից հետո ինձ համար դժվար է խոսել 2019 թ.-ին կառուցված ճանապարհների, բարձրացված աշխատավարձերի կամ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված համակարգային փոփոխությունների մասին: Եթե մարդիկ ուզեն դա տեսնել, ապա կտեսնեն: Ի դեպ, մեր նախընտրական ծրագրում նախատեսում ենք ունենալ նաև կատարված աշխատանքի հաշվետվություն, եթե քաղաքացիները ցանկանան վերհիշել արվածը:
 
- Հեղափոխությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ մարդիկ անարդարության զգացողություն ունեին, դատարաններով չէին կարողանում հասնել արդարության վերականգնման, ամենուր մենաշնորհներ էին, արտագաղթ... Հասկանալի է, նախ կորոնավիրուսը, ապա նաեւ պատերազմը կասեցրին նախաձեռնված բարեփոխումները: Ի՞նչ եք կարծում, այդ փաստարկները բավարար կլինե՞ն՝ արդարացնելու համար բազմաթիվ խոստումների, այդ թվում դատական համակարգի բարեփոխման հարցում ձախողումները:
 
- Ճիշտն ասած, չեմ պատրաստվում պատերազմի փաստով արդարացնել որևէ բացթողում, քանի որ ինձ համար պատերազմն ինքնին 25 տարվա քաղաքական, կրթական, փորձագիտական, միջազգային հանրույթների սնանկ մտքի ու ռազմավարությունների ձախողում է և դեռ պետք է պատշաճ կերպով վերլուծել ամեն ինչ: Դատական համակարգի բարեփոխումն էլ ոչ թե ձախողված է, այլ իրականությունն այն է, որ հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ դեռ շարունակում է ցածր մնալ, քանի որ համակարգային բարեփոխումները ընթացիկ փուլում են, սակայն իրականցվում են անշեղորեն և հաստատակամ:
 
- Ընդհանրապես, առաջադրվելու պարագայում ինչպե՞ս եք պատրաստվում շփվել ընտրողների հետ՝ այսպես ասած՝ բաց ճակատո՞վ, թե կարծում եք, որ դրա իրավունքը եւ հնարավորությունը չկա այս անգամ:
 
- Դեռ արտահերթ ընտրությունների օրակարգը չկար էլ, երբ ես իմ գործընկեր, պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ շաբաթ օրերին մեկնարկեցինք մարզային այցելություններ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու համար: Ֆեյսբուքյան իմ պաշտոնական էջում տեղադրում եմ հանդիպումների մասին տեղեկություններ: Նաև այցելում եմ զոհված զինծառայողների ընտանիքներ՝ համարելով, որ գուցե հարազատները չեն ցանկանում հանրայնորեն խոսել, բայց մեզ ասելիք ունեն և ես պատրաստ եմ լսել նրանց: Եթե մտածենք, որ մարդկանց հետ հանդիպելու իրավունք կամ հնարավորություն չունենք, ապա չենք էլ առաջադրվի, քանի որ չենք կարող ընտրվել ընտրողներից թաքուն:
 
- Ինչպիսի՞ն են ձեր սպասելիքները առաջիկա ընտրություններից: Ձեր կարծիքով՝ ձեր քաղաքական ուժը կրկին կստանա վստահություն, որովհետեւ արժանի՞ է, թե՞ նրա համար, որ մարդիկ չեն ցանկանա՝ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կրկին վերադառնան:
 
- Բազմիցս ասվել է, որ ընտրություններից մեր միակ սպասելիքը ժողովրդի հաղթանակն է: Թե ում ժողովուրդը կհամարի արժանի, ում՝ անարժան, կորոշի ՀՀ քաղաքացին ընտրությունների օրը:
 
- Տիկին Նազարյան, գրեթե հստակ է, որ արտահերթ ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով: Թերեւս միակ ուժը, որ դեմ է արտահայտվում այդ ընտրակարգին՝ «Լուսավոր Հայաստանն» է: Հայտարարում են՝ սա կազդի ընտրությունների լեգիտիմության վրա: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս առումով:
 
- Իմ կարծիքն այն է, որ քաղաքական ուժի մտքափոխություններն ընտրությունների լեգիտիմության վրա ոչ մի կերպ չեն կարող ազդել: 2018թ.-ին «Լուսավոր Հայաստանը» բոլորից լավ հիմնավորում էր, որ տարածքային (ռեյտինգային) համակարգը պետք է հանվի ու լինի մաքուր համամասնական ընտրակարգ և եթե ընտրություններից առաջ այս իմաստով են փոխվում խաղի կանոնները, ապա դա դաշտի ազատականացում է և ապահովում է է՛լ ավելի ներառականություն: Հիմա ասում է ճի՛շտ հակառակը:
 
- Խնդրում եմ ասել՝ այս պահին հստա՞կ է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» միայնա՞կ է գնում ընտրությունների, թե՞ դաշինքով: Եթե դաշինքով, ապա ո՞ր ուժերի հետ են քննարկումներ ընթանում: «Առաքելություն» կուսակցությունը, որի հետ այս պահին դաշինք կա, կլինի՞ այդ ուժերի թվում:
 
- Ինչպես ասացի, ընտրական ցուցակը կազմում և հաստատում է ՔՊ վարչությունը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ այդ գործընթացը մայիսից շուտ չի սկսվի, հետևապես այս հարցերի պատասխանները դեռ չկան:
 
Լենա Նազարյանի մեկնաբանությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ՝ այս հղումով
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2605 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս