Երևան
12 °C
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը վերջին տարիներին բնակվում և հանդես է գալիս Շվեդիայում: Ֆուտբոլիստն իր թիմին՝ «Լինկոպինգի» կազմում պատրաստվում էր Շվեդիայի առաջին դիվիզիոնի հերթական մրցաշրջանին, սակայն շաբաթներ առաջ հայտարարեց, որ պայմանագիրն ակումբի հետ խզվել է:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Պաչաջյանը նշեց, որ ակումբից հեռանալը մի փոքր անսպասելիորեն եղավ:
«Թիմում անորոշ իրավիճակ էր, խնդիրներ կային նաև կորոնավիրուսով պայմանավորված լոքդաունից հետո: Իմ պարագայում, կարծես, ամեն ինչ նորմալ էր, բայց հստակություն չկար: Ես Հայաստանում էի, երբ վերադարձա, մի քանի մարզումից հետո ինձ ասացին, որ ֆինանսական խնդիրները չեն լուծվում, և ակումբը, փաստացի, հրաժարվեց պայմանագրից: Հույս ունեի, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ակումբը խնդրի լուծումը կգտնվի, բայց, ցավոք, չեղավ, և ես մնացի առանց ակումբ»,- նշեց Պաչաջյանը:
37-ամյա ֆուտբոլիստը, սակայն, մտադիր է նոր թիմ գտնել: Խնդիրն այն է, որ տրանսֆերային պատուհանն այժմ փակ է. «Հստակ առաջարկ այս պահին դեռ չունեմ, կան ուղղակի որոշակի խոսակցություններ: Ամենայն հավանականությամբ, նոր ակումբ կկարողանամ գտնել ամռանը, եթե ինչ-որ արագ տարբերակ չհայտնվի»:
«Լինկոպինգում» հանդես գալու տարիներին Պաչաջյանը նաև հասցնում էր զբաղվել մարզչական գործունեությամբ՝ աշխատելով երեխաների հետ: Ֆուտբոլիստի խոսքերով՝ նա դիտարկում է նաև մարզչական աշխատանքը, սակայն սկզբում պետք է կարողանա լուծել մարզչական արտոնագրի հարցերը:
Ամեն դեպքում, Պաչաջյանը շարունակում է ֆուտբոլային գործունեությունը: Մարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ նա նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան: Ֆուտբոլիստը նշում է, որ աշխատանքը շատ պատասխանատու է: «Շատ ոգևորությամբ եմ ստանձնել այդ դերը, հուսով եմ՝ շուտով կկարողանամ հավաքականի համար նոր կադրեր գտնել: Կան տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ: Ֆեդերացիայի հետ միշտ կապի մեջ ենք: Այս պահին արդեն մի քանի երիտասարդների տվյալներ ունենք, ուսումնասիրում ենք, թե ինչ առանձնահատկություններ ունեն: Շատ հնարավոր է՝ մոտ ապագայում նոր անուններ տեսնենք տարբեր տարիքային հավաքականներում: Հետաքրքիր աշխատանք է, պետք է կարողանալ ճիշտ մոտեցումներով նաև համոզել երեխաներին, որովհետև, եթե ֆուտբոլիստը տաղանդավոր է, մյուս երկրների հավաքականներն էլ են ուզում նրանց ներառել իրենց երկրի թիմերում: Պետք է նրանց համոզել, որ Հայաստանի հավաքականից հանդես գալը նրանց համար ավելի հեռանկարային է»,- ասաց ՀՖՖ դեսպանը:
Խոսելով գործունեության շրջանակից՝ Պաչաջյանը նշեց, որ կլինի այնտեղ, որտեղ կկարողանա գործունեություն ծավալել, այդ թվում՝ Ռուսաստանում. «Եթե ՀՖՖ-ից պահանջ լինի՝ տեսնել Ռուսատանում հանդես եկող ինչ-որ ֆուտբոլիստի, խնդիր չկա: Հարցը ֆիզիկական հնարավորությունների մասին է: Պետք է կարողանան հասցնել բոլոր տեղերում ճիշտ աշխատանք տանել: Եթե Ռուսաստանում երիտասարդի հետ հանդիպելու կարիք լինի, կարծում եմ՝ խնդիր չի լինի»:
Պաչաջյանը, բնականաբար, հետևել է նաև Հայաստանի հավաքականի վերջին երեք հանդիպումներին: Խոսելով հավաքականի ցուցադրած արդյունքի մասին՝ ֆուտբոլիստը նշում է, որ կարևոր է ոչ այնքան արդյունքը, որքան այն, որ այդ հաղթանակները պատահական բնույթ չեն կրում. «Ինձ համար կարևոր էր տեսնել, որ հավաքականը խաղային առումով աճ է գրանցել: Կարելի է տեսնել, որ Խոակին Կապառոսի՝ հավաքականը գլխավորելուց հետո հավաքականի հաջող խաղը համակարգային բնույթ է կրում: Երևում է, թե ինչպիսի աշխատանք է նա այս մեկ տարվա ընթացքում կատարել իր օգնականների և ֆեդերացիայի հետ միասին: Ես նույնը կասեի, եթե հավաքականը չհաղթեր նույնիսկ վերջին երկու խաղում: Չի կարելի չնկատել, որ այսօրվա աշխատանքը հիմք է հանդիսանում ապագայի լավ արդյունքների համար: Եղել են ժամանականեր, երբ հավաքականը հաղթանակներ է տարել, մեկ խաղ, երկու խաղ, բայց դա, կարծում եմ, համակարգային չի եղել: Այս հավաքականի ամենամեծ առավելությունը հենց համակարգային լինելն է, ֆեդերացիայի և Կապառոսի լուրջ մասնագիտական մոտեցումն է: Հուսով եմ՝ սպասումները, իրոք, կարդարանան, և հավաքականը կկարողանա խոշոր մրցաշարի մասնակցել»:
Հավաքականի հաղթանակը կարևոր էր նաև հոգեբանական տեսանկյունից: «Ուրախալի է, որ հավաքականը երեք անգամ անընդմեջ բավականին բարդ մրցակիցների հաղթեց: Ժողովրդի ուրախությունը շատ ոգևորիչ էր: Նման իրավիճակում այդ հաղթանակները լրացուցիչ էներգիա հաղորդեցին հասարակությանը»,- եզրափակեց Պաչաջյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT