Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականը՝ սկանդալի կենտրոնում. կալանավորվել է նրա հայրը

Լուսանկարում՝ հայր և որդի Տերտերյանները

Իրական սկանդալ է հասունացել Ղազախստանում ՀՀ պատվո հյուպատոս Հայկ Տերտերյանի ու վերջինիս որդու՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական Մհեր Տերտերյանի անվան շուրջ:

Նրանցից մեկը կալանավորվել է, մյուսը՝ հայտնվել աղմկոտ պատմության կենտրոնում:

Մասնավորապես ղազախական zakon.kz-ն օրեր առաջ հայտնել է, որ Ղազախստանում ՀՀ պատվա­վոր հյուպատոս Հայկ Տերտերյանը մեղադրվում է Ղազախստանի բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Հյուպատոսին սպառնում է 7-10 տարվա ազա­տազրկում: Բացի կալանքը՝ հյուպատոսին ավելի վաղ 7 մլրդ թենգե տուգանք էր սահմանվել բնապահպանական վնասի համար, ինչը մոտ 7,5 մլն դոլար է կազմում:

Բանն այն է, որ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանի բնակիչները մեծ բողոքի ալիք էին բարձրացրել համայնքով անցնող գետում ձկների մեծաթիվ անկման պատճառով, որը, ըստ բնակիչների, տեղի է ունեցել հյուպատոսի որդուն՝ Մհեր Տերտերյանին պատկանող խոզաբուծական ֆերմայի կենդանական թունավոր մնացորդները՝ օրական մի քանի հարյուր խոզի գլուխներն ու փորոտիքը գետը նետելու հետևանքով: Մհեր Տերտերյանը «Պարիժսկայա կոմունա» ՍՊԸ-ի տնօրենն է, որին էլ պատկանում է խոզաբուծարանը:

Աղմուկը նոր չէ: Արդեն երկար տարիներ Բեստամակ գյուղի բնակիչները պա­հանջում են փակել Տերտերյանների խոզաբուծարանը, որը գտնվում է նրանց գյուղի տարածքում, սարսափելի գարշահոտություն տարածում, աղտոտում շրջակայքը: 

Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ակտյուբինսկի մարզի բնապահպա­նական վարչությունը հաստատված է համարում, որ խո­զաբուծական համալիրը կենսաբա­նական թափոններն ուղղակի թաղել է Բեստամակ գյուղի տարածքի հողերում, մնացորդներն էլ՝ նետել գետը: Բնակիչների խոսքերով, ամեն օր մոտ 300 խոզի թափոն է դուրս եկել:

Պարզվել ու հաստատվել է, որ երկու տարի ձեռնարկությունը թափոններն արտանետել է շրջա­կա միջավայր՝ չունենալով հա­մապատասխան թույլտվություն:

Խոզաբուծարանի սեփականատերերից մեկը թեև Մհեր Տերտերյանն է, բայց այն ընտանեկան բիզնես է: 

Նշենք, որ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականն ու գործարարը Հայաստանում են, նա ցանկանում է կուսակցություն բացել ու մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել է ինքը Մհեր Տերտերյանը:

Տեսանյութը՝ ղազախական հեռուստաընկերության

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4285 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել