Հայկական կողմը շահագրգռված է Աստանայում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ հիմնելու հարցում։
Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք կարևորել են երկու երկրների բիզնես շրջանակների միջև շփումները:
Ղազախստանում 2023 թվականի հուլիսից հնգօրյայից և վեցօրյայից բազի կգործի նաև քառօրյա աշխատանքային շաբաթ։
Արմեն Աբրահամյանն ապրիլի 24-27-ը ներառյալ կգործուղվի Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե):
ՀՀ ԱԺ նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել պատերազմի հետեւանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ:
Ղազախստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է հայ-ադրբեջնական հարաբերություններին:
Աստանայում Իլհամ Ալիևը նաև եղել վեց ամիս առաջ, մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 42-րդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում:
Կողմերը կարևորել են ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման և հարկային ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը:
Կողմերը քննարկել են նաև երկու պետությունների ներկայիս փորձն էլեկտրոնային արդարադատության ներդրման կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել թվային ցանցերի ստեղծմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի քաղաքացիների կողմից Հայաստանում տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելուն վերաբերող մի շարք հարցեր։
Պետքարտուղարության ղեկավարն այնուհետ կմեկնի Տաշքենդ, որտեղ կհանդիպի Ուզբեկստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը Ղազախստանում ուղեկցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետ Փաշինյանը և կառավարությունների մյուս ղեկավարները մրցանակներ են հանձնել նաև համաժողովում լավագույն աչքի ընկած մասնակիցներին:
Ըստ նրա՝ գործարկվել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայկական հատվածը։
Հայաստանը շոշափելի տարբերությամբ առաջատար է ԵԱՏՄ գործընկերների շրջանակում ևս, որտեղ ՌԴ-ն 146-րդն է, Բելառուսը՝ 153-ը, Ղազախստանը՝ 128-ը, իսկ Ղրղզստանը՝ 116-ը։
Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու փետրվարի 3-ին:
Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք:
Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է Ալմաթիի հայ համայնքի դրական դերակատարությունը։
Առաջինը նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ մի քանի օր չեն աշխատելու:
Անահիտ Մանասյանը ողջունել է ղազախ գործընկերների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցը և ընդգծել Հայաստանի ու Ղազախստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցության կարևորությունը:
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների հաջորդ նիստն անցկացվելու է Ուզբեկստանի Հանրապետությունում:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկման առանցքում երկու փաստաթուղթ է եղել:
Ադրբեջանական հերթական ագրեսիան, և մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր։
Մենք չպետք է աչք փակենք սրա վրա, կարող ենք լուծել այս խնդիրը, եթե ոչ, դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում։
Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, աջակցել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերին։
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի հետագա կարգավորմանը։
Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս։
Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը կկատարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պարտականությունները։
Ընդդեմ ՀԱՊԿ նիստի այսօր մի շարք քաղաքական ուժեր Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացնում:
Երևանի «Դվին» հյուրանոցում մեկնարկել է ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանը
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացվող տեղեկատվությունը հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին:
Նրանք Երևանում կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվելիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Նախորդ նախագահական ընտրություններում՝ 2019 թվականի հունիսի 9-ին, Տոկաևը հավաքել էր ձայների 70,96%-ը։
ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։
Բելառուսը և Ղազախստանը, շնորհավորել են Ադրբեջանին շուրջ 4000 հայերի սպանելու, գերիներ խոշտանգելու, էթնիկ զտումների ենթարկելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու գնով «հաղթանակի օրվա» և առթիվ։
Խոսվել է տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման մասին։
Գերատեսչության տվյալներով՝ տարհանվել է 106 հանքափոր։
Քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ուզբեկստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ալբանիայից և իհարկե հյուրընկալ երկրից՝ Ղրղզստանից։
Հայաստանը հանդիպմանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Հանրապետության օրվա առթիվ:
Հաշվի առնենք այն հանգամանքը, որ նույն Բելառուսը կամ Ղազախստանը անգամ նման ծանր իրավիճակում մեզ զինատեսակ վաճառելու պատրաստակամություն չհայտնեցին:
Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների և համագործակցության պատրաստակամությունը կարող են դառնալ հարցերի լուծման բանալի
Հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր, կարևորել նմանօրինակ հանդիպումները:
Ռուսաստանի, Բեառուսի և Ֆրանսիայի մարզիկները հանդես են գալիս չեզոք մարզիկների կարգավիճակով՝ FIAS դրոշի ներքո:
ԱՊՀ գագաթնաժողովում կքննարկվեն հումանիտար գործընկերության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցության ասպեկտներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Վարչապետին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը:
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարար Յուրի Իլյինն առաջարկել է ստեղծել Կենտրոնական Ասիայում արտակարգ իրավիճակների վաղ ահազանգման համակարգ։
Մոսկվան ինքնիշխան իրավունք է համարում Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին զորախումբ չուղարկելու Երևանի որոշումը։
Հիշեցնենք՝ 2022 թվականին ԱՊՀ-ի նախագահությունը ստանձնել է Ղազախստանը։
«Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն էլ ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման հարցերի մշակմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով:
Նա հավելել է, որ Ղազախստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող լարվածությամբ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ:
Երեք մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Ռազմիկ» մրցաձևի ընդհանուր հաղթողը:
Տոկաևն իր խոր վշտակցությունն է հայտնել պայթյունի հետևանքով գրանցված զոհերի, նաև տուժածների մտերիմներին ու հարազատներին։
Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություններ է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին ու Թուրքմենստանին թեստային համակարգեր է տրամադրել կապիկի ծաղիկն ախտորոշելու համար։
Ընդգծվել է երկու երկրների փոխվարչապետների համանախագահության ներքո գործող տնտեսական համագործակցության հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հետևողական գործունեության կարևորությունը։
Նման որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն տեղադրված է Կառավարության պաշտոնական կայքում:
Տոկաևն ու Ռաիսին արարողության սկզբում ստորագրել են նաև Իրանի և Ղազախստանի միջև համատեղ հայտարարություն։
Հայկական կողմը ներկայացրել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 15-րդ լիագումար նիստերը կկայանան աշնանը Ռուսաստանի Դաշնությունում:
Երլան Կոշանովը Ալեն Սիմոնյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ծննդյան օրվա առթիվ:
Հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցության արդյունավետ զարգացումը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Ե. Կոնուսպաևը Ա. Ղևոնդյանին մաղթել է հաջողություններ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության առաջնահերթությունների իրականացման հարցում:
Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է նաև 2 երկրների հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը միտված պայմանագրերի, արձանագրությունների ու հուշագրերի ստորագրում:
ՀՀ դեսպանությունը 3 օր չի իրականացնի քաղաքացիների ընդունելություն:
Սահմանադրության փոփոխությունները բացառում են Էլբասի կարգավիճակը։ Սահմանադրությունը պահպանում է Նազարբաևի դերը որպես պետության հիմնադիր։
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, ի գիտություն ՀՀ քաղաքացիների, տեղեկացնում է, որ փոփոխություն է կատարվել երկրում օտարերկրացու կացության վկայական ստանալու կարգում:
Խուզարկությամբ բերման ենթարկվածից առգրավվել է արտասահմանյան արտադրության դիպուկահար հրացան՝ խլացուցիչով, թմրանյութեր և խոշոր չափի գումար։ Զենքերը Ղազախստան են բերվել մաս-մաս՝ պրոֆեսիոնալ քողարկմամբ:
Հատկանշական է, որ ռուսական լրատվամիջոցների համաձայն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին Ղազախստանի իշխանությունները մշակել են արտահանման և տարանցիկ բեռների փոխադրման այլընտրանքային ուղիներ։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել ղազախական կողմին առաջիկայում ծանոթացնել Պետական եկամուտների կոմիտեում ներդրված և կիրառվող էլեկտրոնային համակարգերին:
Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ:
«Կցանկանայի կրկնել. Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ»,- հավելել է ԱԺ նախագահը։
Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հայ-ղազախական կապերն ուղղված են քաղաքականության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում փոխշահավետ ու հեռանկարային համագործակցությանը։
Որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս տարվա հունիսին:
Արտահանման ծավալների աճին զուգընթաց աճել են նաև Միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Այսպիսով, ծագման երկրի հատկանիշով ներմուծումն աճել է 18,5%-ով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Ելույթի տեսագրությունը «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Նիստը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, փետրվարի 24-25-ին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Միաժամանակ հատուկ մարմինները կշարունակեն իրականացնել ծառայություն ուժեղացված ռեժիմով:
Իրավապաշտպանները կոչ են անում ազգային կառավարությոններին, ԵՄ-ին և ԵԱՀԿ-ին ստիպել Ղազախստանին հետաքննել այս դեպքերը
Հաղորդվում է նաեւ, որ ալմաթցիների մի մասը զգացել են ստորգետնյա ցնցումները:
Դեսպանը ներկայացրել է, որ Ղազախստանն արդեն իսկ COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրություն ունի
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպության գործունեության ուժեղացում պահանջող ոլորտներից մեկը տեղեկատվական դաշտում նրա գործունեության լուսաբանումն է։
Հավելենք՝ Ղազախստանից ամբողջույթմաբ դուրս են բերվել ՀԱՊԿ բոլոր զորախմբերը:
Կարևոր է պարզել, թե ո՞վ է կազմակերպել այդ ամենը, այս ջարդերն ու սպանությունները, այս հարցի պատասխանը կտա քննությունը»,- հավելել է նա։
Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը:
Նա ընդգծել է, որ խաղաղապահ ուժերի ողջ զորախումբը դուրս է բերվելու Ղազախստանի տարածքից։
Զասը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ գործունեության լուրջ վերակառուցման կարիք չկա։ Մեկնաբանելով կազմակերպության խաղաղապահների մուտքը Ղազախստան՝ նա նշել է, որ այս իրադարձությունները դաս են դարձել։
Մանգիստաուի շրջանի ֆինանսական մոնիտորինգի գործակալության տարածքային բաժնի հետաքննչական խումբը ձերբակալել է Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախկին փոխնախարար Ժումաբայ Կարագաևին։
«Տեսանելի է, որ իրավիճակում արդեն շրջադարձային կետ է եղել։ Երևի թե վաղաժամ կլինի ասել, որ իրավիճակը կարգավորվել է»։
Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաքելությունն ավարտած հայկական ստորաբաժանումը հունվարի 14-ին վերադարձել է Հայաստան։
Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն է արվել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը պարզապես դատապարտել է Ղազախստանի գործողությունները:
Ոստիկանությունը հերթապահում է ուժեղացված ռեժիմով, աշխատանքներ են տարվում հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ իշխանությունների՝ սահմանադրական կարգը վերականգնվել է բոլոր մարզերում։
Հայաստանից ժամանած ստորաբաժանումներն իրենց ռազմամեքենաներն ու անձնակազմը տեղավորել են ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներն ու օդ բարձրացել Ալմաթիի օդանավակայանից։
Վաղը 14 ինքնաթիռով դուրս կբերենք մեր գործընկերների բոլոր ուժերը՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի:
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները նիստի ընթացքում քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները:
Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ:
Այս գործի շրջանակներում լրացուցիչ հետաքննություն է սկսվել իշխանության բռնի զավթման և պաշտոնեական դիրքի չարաշահմանն ուղղված գործողությունների փաստերի վերաբերյալ։
Սկսվել է Ղազախստան մեկնած խաղաղապահների կողմից պահպանության տակ առնված օբյեկտների փոխանցումը երկրի իրավապահ մարմիններին։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ երկիր է ժամանել ՀԱՊԿ 2030 խաղաղապահ և 250 միավոր տեխնիկա։
TACC գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար մայոր Հայրապետ Մկրտչյանը:
Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր։
ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն է գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (100 զինծառայող)։
Չենք կարող ասել, թե Ղազախստանում ինչպես կծավալվեին գործողությունները, եթե ՀԱՊԿ-ը զորախումբ չուղարկվեր:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:
Զրույցի ընթացքում նախագահ Տոկաևը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
«Սմայիլով Ալիխան Ասխանովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հրապարակած հրամանագրի տեքստում։
Նրա խոսքով՝ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի փուլային դուրսբերումը կսկսվի երկու օրից, այն կտևւի 10 օրից ոչ ավելի։
Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են նաև իրավիճակը Ղազախստանում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն է հայտնել Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարին երկրում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ զոհվածների համար։
Հիշեցնենք՝ Ղազախստանում իրավիճակը կայունացնելու համար ՀԱՊԿ-ը խաղաղապահ զորախումբ է ուղարկել, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, գեներալ Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել իրեն կցված հրազենից քունքին կրակելու միջոցով:
Երկրի իշխանությունները վերահաստատում են Ղազախստանում իրավիճակի կայունացման և դրա վերահսկողության մասին իրենց տեղեկատվությունը:
Ոչ վաղ անցյալում՝ 2020 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում մենք անհատապես ականատես եղանք ծայրահեղականության և ահաբեկչության ամենադաժան դրսևորումների:
ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Ղազախստանի երեխայի իրավունքների պաշտպան Արուժան Սաինը հայտարարել է հանրապետությունում անկարգությունների ժամանակ երեք երեխայի մահվան մասին, հայտնում է Khabar 24 հեռուստաալիքը։
Ալմաթիի օդանավակայանում դեսանտայինները մշակում են արտակարգ իրավիճակները կանխարգելելու հնարքները, հայտնում է Ռիա-ն:
Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 164-ի:
«ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց համաժողովը պայմանականորեն նախատեսված է երկուշաբթի օրը»,- նշել են մամուլի ծառայությունից
«Ներկայումս հարուցվել է 125 քրեական գործ, ոստիկանություն բերման է ենթարկվել 5,8 հազար մարդ, որոնց թվում զգալի թվով օտարերկրացիներ կան»,- ասվում է հաղորդագրությունում։
ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը պահպանում է Ղազախստանի մի շարք ռազմավարական օբյեկտներ։
Նա նշել է, որ մոտ 800 ցուցարարներ գրավել են Ալմաթիի միջազգային օդանավակայանը։
Ալմաթի է ժամանել ՀԱՊԿ-ի հայկական զորախումբը։
Ավելի վաղ դավաճանության կասկածանքով ձերբակալվել էին հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դաշնակիցը և Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը։
Նրանց տեղափոխումն իրականացվել է Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ ռուսական Իլ-76 ինքնաթիռներով:
ՌԴ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկը ողջունել է:
Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել:
Նազարբաևն այժմ Նուր-Սուլթանում է։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նա մեկնել է Չինաստան։
Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Կարիմ Մասիմովին:
Կողմերին զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչ է արվում:
Ղազախստանում կա շահերի բախում, որը շարունակվելու է:
Նրանց հիմնական խնդիրները կլինեն պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պաշտպանությունը:
Խորապես ցավում եմ Թյուրքական աշխարհի կենտրոնական պետությունը հանդիսացող եղբայրական Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների համար:
Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն իրականացվում է ռուսական 3 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով:
Ղազախստանի Հանրապետություն են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:
Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
Տոկաևը զինյալներ է անվանում զինված ցուցարարներին, որոնք բողոքի ակցիաների ֆոնին անկարգություններ ու բռնություններ են իրականացնում:
Այդ բախումների հետևանքով կան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ, իրավիճակը երկրի ներսում պայթյունավտանգ է:
Համեմատաբար երկար գիշերային լռությունից հետո Ալմաթիի կենտրոնական հրապարակում դարձյալ ինտենսիվ կրակահերթ է սկսվել:
Անդրադառնալով Ղազախստան ՀԱՊԿ զորքերի ժամանմանը՝ Բորելը նշել է, որ դա «հիշողություններ է արթնացնում, որոնցից պետք է խուսափել»։
Դա համարվում էր Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսի լավագույն դրսևորումը, հատկապես ռազմական համագործակցության մասով, երբ ՀԱՊԿ անդամ պետությունը ՆԱՏՕ-ի հետ ևս առնչություն ուներ։
Քաղաքապետարանը և մյուս բոլոր շենքերն ու ոստիկանական բաժանմունքները վերցվել են իշխանության վերահսկողության տակ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը։
«Զենքը վայր դնելու օրինական պահանջներին զինված դիմադրության դեպքում նրանք ոչնչացվելու են»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Հրապարակում մեծ թվով ռազմական անձնակազմ ու տեխնիկա են մնացել:
Գերմանիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ այնտեղ ուղևորություններից։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ Ղազախստանը երկխոսության միջոցով կհաղթահարի խնդիրները։
Ցուցարարների շրջանում զոհերի թիվը մնում է անհայտ, սակայն լրատվամիջոցները նշում են, որ նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի:
Դրանք ներառում են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
«Բոլորդ թողեք հրապարակը, այլապես կրակ կբացենք»,- հնչել է բարձրախոսներից։
Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
«Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով արտակարգ դրություն և պարետային ժամ է մտցվել (ժամը 23:00-ից մինչև 07:00-ը):
Նշվում է, որ խաղաղապահների հիմնական խնդիրը պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունն է և իրադրության կայունացման գործում Ղազախստանի իրավապահ ուժերին աջակցելը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ երկրում իրավիճակը շուտափույթ կկարգավորվի։
Իհարկե, կարևոր է խաղաղ ցույցերի ու քաղաքական պրոցեսների իրականացումը, սակայն դատապարտելի և անընդունելի են բռնությունն ու զինված բախումները:
Ես ողջունում եմ ղազախ ժողովրդի պայքարը հանուն ազատության։
Այս մասին հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը։
Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջից։
Այս մասին հաղորդում «ՌԻԱ Նովոստին»՝ հավելելով, որ իրավապահներից մեկին գլխատված են հայտնաբերել։
Ղազախստան մեկնող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում են հինգ երկրի՝ ՌԴ-ի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:
Ղազախստանի կառավարությունը հանձնարարել է վերականգնել բանկերի ու ֆինանսական այլ կազմակերպությունների աշխատանքը։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումների առնչությամբ:
Բացի այդ, մեկնման սրահ արգելվում է մտնել այն մարդկանց, որոնք ծրագրել էին թռչել Ալմաթի:
Տեղեկությունը հայտնում է «Ռիա Նովոստին»։
Նշենք, որ ՀՀ վարչապետը հայտարարության տեքստը հրապարակել է նաև ռուսերեն տարբերակով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:
Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում այն բանից հետո, երբ հեղուկ գազի գինը կրկնապատկվել է՝ դառնալով մինչև 120 տենգե մեկ լիտրի դիմաց։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախարարության տվյալներով՝ ցուցարարները ոչնչացրել են նաև շտապօգնության երկու մեքենա։
Հիշեցնենք, միայն Ալմաթիում բախումների հետևանքով տուժածների թվում են 137 ոստիկան և 53 քաղաքացիական անձ:
Գերատեսչության տվյալներով՝ տուժածների թվում են 137 ոստիկան եւ 53 քաղաքացիական անձ:
Մի քանի ոստիկան շրջափակվել և ուժգին ծեծի է ենթարկվել ցուցարարների խմբի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ալմա-Աթայում փակվել է Հանրապետության հրապարակը: Ակտիվիստները խարույկներ են վառել, հարձակումներ են եղել ոստիկանների վրա, կան ձերբակալվածներ:
Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթները մշտապես ուղենիշ են լինելու միջպետական հարաբերությունների առաջընթացի համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` երկրի անկախության 30-ամյակի առթիվ:
Նման ձևաչափով առաջնություններն անցկացվում են 2012 թվականից, իսկ գործող չեմպիոնը նորվեգացի Մագնուս Կառլսենն է: Մրցաշարին մասնակցելու են նաև Հայաստանի շախմատիստները:
Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը:
Զրուցակիցները անդրադարձ են կատարել կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության օրակարգին։
Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։
Ղազախստանի զինված ուժերն իրենց զինանոցը կհամալրեն թուրքական ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերով:
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի անունից դեպքի վայր է մեկնել հատուկ հանձնաժողովը՝ ԱԻ նախարար Յուրի Իլյինի գլխավորությամբ։
Ղազախստան մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել կա՛մ պատվաստման սերտիֆիկատը, կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության տեղեկանքը։
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) 31-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Մնացյալ օրերին հյուպատոսական բաժինը կշարունակի քաղաքացիների ընդունելությունը սահմանված կարգով /երկ․-ուրբ․, 10։00-ից 13։00-ը/։
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար