Երևան
12 °C
Հունիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության համար՝ ՀԱՊԿ ԽՎ եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ողջույնի խոսքում շնորհավորել է նիստի մասնակիցներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ: Նրա գնահատմամբ՝ անդամ երկրների ղեկավարների որոշումը թույլ է տվել եվրասիական տարածաշրջանում ձեւավորել միջպետական փոխգործակցության համակարգ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպության անդամ երկրներին դիմագրավել մարտահրավերներին ու վտանգներին:
Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ խորհրդարանական վեհաժողողովն իր ներդրումն ունի անվտանգության եւ պետությունների ինքնիշխանության ապահովման հարցում եւ հավելել, որ գլխավոր նպատակ է ազգային օրենսդրության մերձեցումը եւ ներդաշնակեցումը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահն անդրադարձել է անդամ պետությունների խաղաղապահ առաքելության իրականացման կարեւորությանը եւ այդ ներուժի շարունակական զարգացմանը, ընտրական գործընթացների անցկացմանը, խորհրդարանական գործակցության ընդլայնմանը, միջազգային հարթակներում համաձայնեցված աշխատանքին եւ այլ հարցերի:
Այնուհետեւ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության ուղենիշները նախանշող մի շարք փաստաթղթերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության գործունեությանը մարտահրավերներին եւ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ` նախագահության գերակայությունների իրականացման համատեքստում: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամբողջական ելույթը՝ այստեղ:

Նիստի ընթացքում անդամ երկրների պատվիրակները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին ու կազմակերպության հաշվետու ժամանակահատվածի գործունեությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ գործունեության իրավական ապահովման կատարելագործմանը, անդամ պետությունների ընտրական գործընթացներին առնչվող եւ մի շարք այլ հարցեր:
Օրակարգում են եղել նաեւ 2021-2025 թվականների ռազմավարությանը, ԽՎ-ի գործունեության ֆինանսավորմանը, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ մասնակցելուն առնչվող թեմաները:
Անդրադարձ է եղել կազմակերպչական բնույթի որոշ հարցերի:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 15-րդ լիագումար նիստերը կկայանան աշնանը Ռուսաստանի Դաշնությունում:

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT