ՀԱՊԿ նիստում Երևանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ՀՀ-ի և Արցախի դեմ իրականացվել է ագրեսիա հենց ահաբեկիչների միջոցով. քաղաքագետ

Չենք կարող ասել՝ Ղազախստանում ինչպես կծավալվեին գործողությունները, եթե ՀԱՊԿ-ը զորախումբ չուղարկվեր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և ՀԱՊԿ-ի՝ այնտեղ խաղաղապահ զորախումբ ուղարկելուն՝ այս մասին ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը Ղազախստանում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցերով, որոնք սկզբում ուղեկցվեցին անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև վերածվեցին զինված բախումների: Պատճառը հեղուկ գազի գնի կտրուկ թանկացումն էր: Ծավալված իրադարձությունների հետևանքով եղան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ: Ղազախստանում իրավիճակը կայունացնելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) խաղաղապահ զորախումբ է ուղարկել այդ երկիր, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։

Բադալյանի խոսքով՝ Ղազախստանի ուժային կառույցների մի մասը սկսել էր չենթարկվել նախագահ Տոկաևին:

«Հարց է՝ Տոկաևը կկարողանա՞ր իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ, թե՞ ամեն բան կզարգանար հակառակ տրամաբանությամբ: Այս հարցերն անորոշ են եղել հենց Տոկաևի համար, որը միանգամից դիմեց ՀԱՊԿ-ին, իսկ մեծ հաշվով դա նշանակում է դիմել Ռուսաստանին»,- կարծում է քաղաքագետը:

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ արտահերթ նիստին՝ Բադալյանը նկատում է՝ կայացվել է քաղաքական որոշում, ՀԱՊԿ մեխանիզմն այդ տրամաբանությամբ առաջին անգամ աշխատեց. «Արտահերթ վեհաժողովի նպատակն իրավիճակի վրա քաղաքական ազդեցության ընդգծումն էր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթն էլ հենց այդ տոնայնության մեջ էր: Նա խոսում էր այնպիսի տրամաբանությամբ, որ ինքն է դրության տերը և վերահսկում է իրավիճակը»:

Բադալյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ընդգծեց, որ ոչ վաղ անցյալում Հայաստանը բախվել է տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն։

Նրա խոսքով՝ ենթատեքստը հիշեցումն էր, որ ՀՀ-ը, կատարելով իր դաշնակցային պարտականությունները, միաժամանակ չի ստացել համարժեք վերաբերմունք ՀԱՊԿ դաշնակիցներից:

«Եթե դիտարկենք ֆորմալ տեսանկյունից, ապա այն գոտիները, որտեղ Հայաստանը բախվել է ահաբեկիչներին, ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակից դուրս են, սակայն խնդիրը հետևյալն է. ՀԱՊԿ-ը կարող էր գործողություններ չիրականացնել, բայց ցուցադրել վերաբերմունք, սակայն դա էլ Հայաստանը չտեսավ: Գուցե տողատակով սա էր փորձ արվում հիշեցնել: Ինչպես նաև Երևանը ևս մեկ անգամ առիթը բաց չթողեց հիշեցնելու, որ Հայաստանի և Արցախի դեմ իրականացվել է պատերազմ, կիրառվել է ագրեսիա հենց ահաբեկիչների միջոցով»,- նշեց նա:

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Ղազախստանում ահաբեկիչների վարկածն առաջ տանելը նախ և առաջ այդ երկրի իշխանության համար քաղաքական անհրաժեշտություն էր:

«Դրա տակ որքա՞ն փաստարկված իրականություն կա, դժվար է ասել: Կենտրոնական Ասիայի երկրներում շատ վաղուց են ձևավորված այդպիսի բջիջներ՝ անհրաժեշտության դեպքում գործի դնելու համար: Նոր ու զարմանալի չէ այն փաստը, որ Թուրքիան մեծ հետաքրքրություն ունի ռեգիոնի նկատմամբ և այն դիտարկում է Թյուրքական աշխարհի ստեղծման առանցքային ուղղություններից մեկը: Էրդողանի համար այդ ահաբեկչական բջիջները քաղաքականության առանցքային տարր են: Շատերի բնութագրմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ Ղազախստանում, սոցիալական ընդվզման ներքո ներկլանային պայքար էր»,- ասաց Բադալյանը:

Հարցին՝ համակարծի՞ք է այն պնդումներին, թե ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան մտցնելով՝ Ռուսաստանն իր վերահսկողության տակ առավ այդ երկիրը, իսկ Թուրքիայի ծրագրերը ձախողվեցին, քաղաքագետը կարծում է՝ վաղ է դրա մասին խոսելը:

«Սրանով Ղազախստանում գործողություններն ավարտված չեն: Շատ ավելի մեծ գործընթացներ առջևում են: Թուրքիան բացարձակ մտադիր չէ հետ կանգնել: Նա սկսել է ակտիվ դիվանագիտական ջանքերը՝ դիրքերը վերակագնելու և նոր դիրքավորումներ կատարելու համար: Երկարատև պայքար է սպասվում այլ շերտերում: Ի վերջո, մենք առաջին անգամ չէ, որ տեսնում ենք ռուս-թուրքական շահերի բախում, սակայն մենք նաև տեսել ենք դեպքեր, երբ եղել է փոխհամաձայնություն: Օրինակ՝ Սիրիայում, Լիբիայում, ցավոք սրտի, դա տեսանք նաև Արցախում: Որևէ ձև բացառված չէ, որ նմանատիպ դեպք կարող է արձանագրվել նաև Ղազախստանի պարագայում»,- նկատեց քաղաքագետը:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ Ղազախստանի դեպքերին արագ արձագանքելով՝ ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ կառույցը գոյություն ունի և կատարում է իր պարտականությունները, Հակոբ Բադալյանը կարծում է, որ այդ կառույցն աշխատում է և կենսունակ է այնտեղ, որտեղ ՌԴ-ն տեսնում է անհրաժեշտություն: Սրանով է ամփոփվում ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական բնույթը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2210 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են