Ղազախստանում սպանված իրավապահների թիվը հասել է 18-ի, ևս 748-ը վիրավոր է. Ալմաթիում զանգվածային ձերբակալություններ են

Ղազախստանում անկարգությունների ժամանակ անվտանգության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 748-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

«Սպանվել է ուժային կառույցների 18 սպա, վիրավորվել՝ ներքին գործերի մարմինների 748 աշխատակից և Ազգային գվարդիայի զինվորական»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը զգուշացրել է, որ իշխանություններն ամենախիստ միջոցները կձեռնարկեն ցուցարարների նկատմամբ, քանի որ անկարգությունների հետևանքով տուժած և սպանված իրավապահների թիվն աճում է:

Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 350 վիրավորի մասին։

Ցուցարարներն արդեն մի քանի անգամ փորձել են գրոհել վարչական շենքերն ու ոստիկանական բաժանմունքները, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել։

Ի դեպ, երկրում սկսվել են մասսայական ձերբակալություններ:

Ալմաթիի ոստիկանությունը բերման է ենթարկում անկարգությունների մասնակիցներին, որոնք թալանել էին տասնյակ սուպերմարկետներ ու խանութներ և զինվել։ Այս պահին (19:20), ինչպես հայտնել են Ղազախստանի ՆԳՆ-ում, մոտ 2 հազար մարդ է բերման ենթարկվել։

Հեղուկ գազի թանկացման դեմ ցույցերի մասնակիցների ստույգ թիվը մնում է անհայտ. հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոց, բայց ոչ ամենուր են կատաղի առճակատման մեջ մտել իրավապահների հետ։ Ամենադժվար իրավիճակը եղել է Ղազախստանի նախկին մայրաքաղաքում, որտեղ զինված ցուցարարները ջարդեր են կազմակերպել և թալանել խանութներ, գրասենյակային շենքեր և բանկեր, ծեծի ենթարկել իրավապահներին:

Այսօր առավոտյան իրավապահներին հաջողվել է ցուցարարներին ուժով դուրս բերել Հանրապետության հրապարակից, որտեղ նրանք բարիկադներ էին տեղադրում, ապա հարակից փողոցներում նրանց չեզոքացնելու օպերացիա է սկսվել:

Ականատեսները հայտնում են, որ զինված ցուցարարները, որոնք իշխանությունների կողմից ընկալվում են որպես ահաբեկիչների արտաքին հսկողության տակ գործողներ, փակում են 7-րդ հիվանդանոցի մուտքերը՝ թույլ չտալով հիվանդներին կամ բժիշկներին ներս մտնել։

Ալմաթին ներկայումս երկրի միակ քաղաքն է, որտեղ ինտերնետ կապը դեռ արգելափակված է։ Մյուս քաղաքներում իրավապահները գրեթե ամբողջությամբ իրենց հսկողության տակ են վերադարձրել հունվարի 5-ին գրավված վարչական շենքերը։

Ցուցարարների շրջանում զոհերի թիվը մնում է անհայտ, սակայն լրատվամիջոցները նշում են, որ նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ են մեկնարկել Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվել են անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև՝ վերածվել զինված բախումների: 

Այդ բախումների հետևանքով կան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ, իրավիճակը երկրի ներսում պայթյունավտանգ է, իսկ ժամեր առաջ Ալմաթիում զինվորականները բարձրախոսներով պահանջել են անկարգությունների մասնակիցներից հեռանալ Հանրապետության հրապարակից և զգուշացրել, որ կկրակեն, որից հետո սկսվել է հրաձգություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3382 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին