Նախատեսում ենք 141 օրով կանգ առնել. շուրջ 1000 մասնագետ կմասնակցի վերանորոգման աշխատանքներին. ատոմակայանի գլխավոր տնօրեն

2021 թվականը Հայաստանի էներգետիկ ոլորտի համար իրադարձություններով լի տարի է: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ աննախադեպ ժամկետով՝ 141 օրով, դադարեցվելու է Մեծամորի ատոմակայանի աշխատանքը, իսկ երկրորդ պատճառը, թերեւս, նոր ատոմակայան կառուցելու համար ՀՀ եւ ՌԴ մակարդակով մեկնարկած քննարկումներն են:

Ատոմակայանի շուրջ ծավալվող գործընթացների մասին զրուցել ենք ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ:

- Պարոն Մարտիրոսյան, ձեր պաշտոնավարման այս 8 ամիսների ընթացքում ի՞նչ եք հասցրել եւ ի՞նչ եք նախատեսում դեռ անել:

- Վերջին 8 ամսվա ընթացքում մենք որոշակի կառուցվածքային փոփոխություններ ենք արել եւ հետագայում նույնպես նախատեսում ենք անել: Ցանկանում ենք համալրել մեր կոլեկտիվը բանիմաց եւ փորձառու մասնագետներով: Այս տարի բավականին մեծ ծավալների աշխատանք է մեզ սպասվում՝ կապված պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հետ: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, մենք նախատեսում ենք շուրջ 141 օրով կանգ առնել եւ այդ ժամանակ իրականացնել վերանորոգման աշխատանքներ: Ասեմ, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում է շուրջ 1000 մասնագետների միաժամանակ աշխատանք ատոմակայանում, որոնցից 400-ը «Ռուսատոմ Սերվիս» կոնցեռնի ներկայացուցչության մասնագետներն են լինելու:

Բացի այդ՝ բյուջետային վարկի շրջանակներում էլ նախաձեռնել եւ արդեն իրականացնում ենք մի շարք ծրագրեր՝ անվտանգության մյուս հանգույցների փոխարինման, նորացման եւ այդ անվտանգության երաշխիքների բարձրացման ուղղությամբ: Բյուջետային վարկի շրջանակներում շուրջ 63.2 մլրդ դրամից արդեն ստացել ենք 18.7 մլրդ, որը ծախսել ենք անվտանգության սարքավորումների արդիականացման ուղղությամբ: Այս տարի իրականացնելու ենք հովվացման աշտարակների նորացման, ինչպես նաեւ շինարարության եւ մոդերնիզացիայի աշխատանքներ: Իրականացնելու ենք դիզելային գեներատորային կայանի եւ նոր ենթակայանի կառուցում:

Մենք ապահովել ենք ամեն ինչ, որպեսզի մեր գործող ենթակայանը շահագործվի, սակայն մոտ 2-3 տարի հետո բյուջետային վարկի շնորհիվ ունենալու ենք նոր ենթակայան: Ֆինանսավորման հետ կապված որեւէ խնդիր չունենք, ինչպես նշեցի, առաջին մասն արդեն հատկացվել է, առաջիկա ամիսներին 2-րդ եւ 3-րդ մասն էլ կհատկացվի:   

- ԱԱԾ-ից հետո հե՞շտ էր անցում կատարել այլ բնագավառում աշխատանքի, որն էլի անվտանգային եւ ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի:

- Ինչպես նշեցիք, ատոմակայանը անվտանգային եւ ռազմավարական նշանակություն ունի: Ես ինքս մասնագիտությամբ ճարտարագետ եմ, որոշ չափով դա էլ է ինձ օգնել ավելի շուտ ինտեգրվել այս աշխատանքներին: Իհարկե, ԱԱԾ-ում եւ ՀԱԷԿ-ում խնդիրները տարբեր են, բայց մի բան ընդհանուր է. դա մեր երկրի անվտանգությունն է: Ատոմակայանը նաեւ մեր տնտեսության անվտանգության երաշխիքն է:  

- Ատոմակայանը այս պահին ի՞նչ դեր ունի Հայաստանի համար:

- Ատոմակայանը մեր տնտեսության եւ անվտանգության երաշխիքն է: Հետագայում նաեւ ունենալով էժան էլեկտրաէներգիա՝ մենք կունենանք նաեւ մրցունակ տնտեսություն: Կարեւորելով ՀԱԷԿ-ի շահագործումը՝ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի մի քանի տարի հետո ունենանք նոր ատոմակայան:

- Տարիներ առաջ ատոմակայանում դժգոհություններ կային աշխատավարձերի հետ կապված, մի շարք աշխատակիցներ անգամ դուրս էին եկել աշատանքից: Հիմա նման խնդիրներ կա՞ն:

- Այն ժամանակ խնդիրներ իրոք առաջացել էին, եւ Կառավարության ու ՀԱԷԿ-ի տնօրինության կողմից գործուն քայլեր ձեռնարկվեցին, ու բոլոր աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ: Մեր նեղ մասնագիտական աշխատանք իրականացնող աշխատակիցներն ավելի բարձր են վարձատրվում, քան՝ մյուսները: Իհարկե, աշխատավարձի հետ կապված խնդիրներ կարող են միշտ ծագել, բայց կարծում եմ՝ այս պահին նման խնդիրներ չունենք:

- ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը օրեր առաջ քննարկել են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը: Ինչո՞ւ է նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն առաջացել: Այս հարցի քննարկումներին դուք մասնակցելո՞ւ եք:

- Նոր ատոմակայան ունենալու հարցը միշտ բարձրացվել է իմ կողմից, քանի որ ներկա ատոմակայանի շահագործման ժամկետը լրանում է, եւ անհրաժեշտություն է առաջացել նոր ատոմակայան կառուցելու:

Ինչպես գիտեք, մեր ատոմակայանն այս տարի երկարացնելու է իր շահագործման արտոնագիրը եւս 10 տարի ժամկետով: Ընդհանուր առմամբ, այս տիպի ռեակտորները նախատեսված են շահագործման 60 տարի ժամկետով, եւ այդ ժամկետը լրանալու է 2036 թվականին, հենց այդ ժամանակահատվածում մենք պետք է ունենանք այլ փոխարինող աղբյուրներ: Հաշվի առնելով, որ ՀԱԷԿ-ը իրականացնում է ՀՀ-ում շուրջ 40 տոկոս հոսանքի մատակարարում՝ մենք կարեւորում ենք նոր ատոմակայանի կառուցման հարցը: ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են այդ հարցը: Դա նաեւ քննարկվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում: Պարոն Պապիկյանի կողմից հանձնարարական կա այդ ուղղությամբ աշխատանքային խումբ ստեղծելու:

Բացի այդ՝ մենք ՀՀ-ում զարգացնում ենք կանաչ էներգիայի աղբյուրները, ու կարծում եմ՝ փուլ առ փուլ նաեւ որոշակի տեղ պետք է զբաղեցնի կանաչ էներգիան:

- Հաշվարկներ կա՞ն, թե որքան գումար է անհրաժեշտ նոր ատոմակայան կառուցելու համար:

- Այս պահի դրությամբ մեզ անհրաժեշտ է շուրջ 600 մեգավատ հզորությամբ ռեակտոր, որն ամբողջությամբ կապահովի մեր էներգետիկ համակարգի բացը: Դա կարող է լինել 2 բլոկից կազմված:

Դժվարանում եմ հաշվարկների մասին ասել, քանի որ օրեցօր նոր տեխնոլոգիաներ են զարգանում, բայց կարծում եմ՝ նոր էներգոբլոկը թույլ կտա մեզ տնտեսել որոշակի միջոցներ, քանի որ օժանդակ սարքավորումներ կան, որոնք կծառայեն նաեւ նոր ատոմակայանի համար:

Նոր ատոմակայան կառուցելը առհասարակ բավականին մեծ ներդրումներ է պահանջում, տարբեր պետություններ 1000 մեգավատ հզորությամբ 1 էներգոբլոկի համար ծախսում են մինչեւ 6-7 մլրդ դոլար: Բայց ինչպես նշեցի, մեր ատոմակայանի եղած սարքավորումները կփորձենք օգտագործել լրացուցիչ միջոցներ տնտեսելու համար:

- Պարոն Մարտիրոսյան, 141 օրով ատոմակայանը կանգնեցնելը որքանո՞վ կարող է խնդիր ստեղծել Հայաստանի համար էներգետիկ առումով:

- Մայիսի 15-ից մեր հոսանքի բացը կլրացվի մյուս էներգիա արտադրող կազմակերպությունների կողմից: Խնդիր լինելու դեպքում մենք այդ 141 օրվա կանգառի քայլին չէինք գնա: Մամուլում վերջին շրջանում տարածվում են լուրեր, առանձին ուժերի կողմից էլ քաղաքական գնահատական է տրվում, թե ատոմակայանը չի աշխատում: Ուզում եմ հավաստիացնել, որ ատոմակայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով եւ արտադրում է էլեկտրաէներգիա: Մեր կանգը նախատեսված է մայիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը: Սահմանված ժամկետից հետո ատոմակայանը շարունակելու է իր բնականոն աշխատանքը: Կարծում եմ՝ վերանորոգումից հետո կունենանք որոշ չափով արտադրվող էներգիայի ծավալների աճ՝ մինչեւ 20-30 մեգավատ, ինչը մեզ թույլ կտա հավելյալ էլեկտրաէներգիա առաքել ցանց:

- Փոխարժեքն ի՞նչ ազդեցություն ունի այս պահին ատոմակայանի սակագնի վրա:

- Իհարկե, դրամի որոշ չափով արժեզրկումն իր հետեւանքները թողնում է, եւ որոշակի չափով ավելի գումար ենք վճարում, քանի որ հիմնականում մեր մատակարար կազմակերպությունները արտերկրից են, եւ մենք ստիպված ենք լինում վճարել այդ օրվա տարադրամի փոխարժեքով:

- Ատոմակայանի վարկի սպասարկման գործընթացն ինչպե՞ս է ընթանում:

- Ատոմակայանի վարկի սպասարկումը մենք իրականացնում ենք ժամանակին, առանց որեւէ խոչընդոտների: Ֆինանսական որեւէ խնդիր չունենք եւ չենք էլ ունենալու:

- ՀԱԷԿ-ը գնումներում տնտեսումներ իրականացրե՞լ է:  

- Իհարկե, որոշ աշխատանքներ, որոնք նախատեսված են շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շուրջ, իրականացնում ենք մեր մասնագետների շնորհիվ եւ շուրջ 10 մլն դոլարի տնտեսում ենք անում այդտեղ: Գնումներով էլ ենք փորձում տնտեսումներ իրականացնել, քանի որ բաց մրցութային ընթացակարգով գործընթաց է տեղի ունենում, փորձում ենք ամեն ինչ անել, որ իրականացվեն որակյալ եւ գնային առումով մատչելի աշխատանքներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3909 դիտում

Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում