Մուրադովն իր հրամանատարի անզորությունը չէր կարող ակնարկել, բնական է, որ մեղքը գցելու էր ՀՀ ղեկավարության վրա. քաղաքագետ

Մինչ այս պահը պաշտոնական մակարդակով չի պարզաբանվել՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս տեղի ունեցավ գերիների վերադարձի շուրջ թյուրիմացությունը, որը կրկին առիթ հանդիսացավ Հայաստանում ներքին լարվածության բորբոքման:

Մասնավորապես, անհասկանալի մնաց՝ եթե գերիների վերադարձի տեղեկությունները սուտ էին, ապա ո՞ւմ էր ձեռնտու այդ «արտահոսքի» կազմակերպումը, գերիների ու անհետ կորածների հարազատների զգացմունքները կրկին բորբոքելը: Եթե տեղեկությունները ճիշտ էին, ապա ինչո՞ւ չհաջողվեց գերիներին տեղափոխել Հայաստան:

Վարչապետի մամուլի խոսնակից, որը հաստատել էր Ադրբեջանից հայ գերիների վերադառնալու մասին տեղեկությունը, այդպես էլ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Փոխարենը, կազմակերպված, թե պատահաբար տեղի ունեցածը մեկնաբանեց Արցախում ռուս խաղաղապահների ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Հյուրանոցներից մեկում «Հրապարակի» լրագրողի հետ զրույցում նա հայտարարեց, որ գերիների վերադարձի հարց երեկ նախատեսված չի եղել, ինքը սովորական աշխատանքային այցով էր Բաքվում:

Ավելին՝ տեղի ունեցածից ավելի քան 10 ժամ անց նա գերիների վերադառնալու լուրը մեկնաբանեց որպես կեղծ պրովոկացիա եւ բնակչությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ:

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ընդհակառակը՝ լրագրողների հետ զրույցում ակնարկեց, որ Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նոր խումբ Հայաստան տեղափոխելու պայմանավորվածություն եղել է, որը խախտվել է:

«Եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պիտի գնար, ինքնաթիռը կարող է գնար, բայց Մուրադովը մեջը չլիներ: Իհարկե, խախտվել է ինչ-որ բան, այդ խախտումը այս քննարկման մեջ չեք գտնելու, այդ խախտման պատճառները արդեն կունենան այլ հարթությունում լուծումների այլ ձեւաչափ: Հանգիստ եղեք, որովհետեւ եթե պայմանավորվածություններ կան, դրանք եղել են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ գերիների վերադարձի մասին հայտնի դարձավ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումից հետո:

«Դրանից առաջ էդպիսի խնդիր չէր երեւում: Դա քայլ էր, որտեղ հստակ երեւաց, որ Ռուսաստանը իր մասնակցությունը փորձել է ներդնել այդ խնդրի լուծմանը, դրանով էր պայմանավորված, որ պարոն գեներալ-լեյտենանտ, ՌԴ հերոս Մուրադովը գնացել էր՝ գերիներին ուղեկցելու Հայաստան»,- շեշտեց Քոչարյանը:

Լրագրողի դիտարկմանը՝ Մուրադովն անկարո՞ղ եղավ այդ խնդիրը լուծել, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն արձագանքեց՝ «ոչ թե անկարող եղավ, այլ ինչ-որ խոչընդոտ եղավ», որի պատճառն ինքը դեռ չի կարող հնչեցնել:

«Ինտուիցիայով հասկանում եմ՝ ինչ է կատարվել, բայց դա հնչեցնել Պաշտպանության հանձնաժողովի նախագահը չի կարող»,- շարունակեց Քոչարյանը:

Ինչո՞ւ աղմուկ բարձրացվեց՝ մինչ գերիների վերադարձը, հնարավոր չէ՞ր նրանք գային, հետազոտվեին, հետո միայն հարազատները տեղեկացվեին այդ մասին. պատասխանելով այս հարցին՝ Քոչարյանն ասաց՝ վստահ է՝ գերիների վերադարձի հետ կապված արտահոսքերը կազմակերպվել եւ կառավարվել են ինչ-որ տեղից:

Լրագրողը նկատեց՝ բայց վարչապետի մամուլի խոսնակը հաստատել էր գերիների վերադառնալու մասին լուրը.

«Բայց վարչապետի խոսնակը գիտեր, չէ՞, որ գերիները պիտի գան, ընդամենը հայտարարել է դրա մասին»,- պատասխանեց նա եւ շարունակեց. «Ես ձեզ ասեմ՝ օր առաջ էս արտահոսքերը կամ սպասումները, որպես կանոն, լինում են ժամանակավրեպ, եւ դրանից շատ դեպքերում օգտվում են հակառակորդ կողմի որոշում կայացնողները, եւ էսպես, տեսեք, երկրորդ օրն է՝ մենք հայտնվել ենք լուրջ ցնցումների փուլում»:

Այն, որ տեղեկատվական արտահոսքերը կարող էին պատճառ հանդիսանալ՝ գերիների վերադարձի գործընթացը խափանելու համար, այդ կարծիքին է նաեւ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է շատ ավելի ստույգ պատասխան տա, թե ինչ է կատարվել. «Եթե տեղի է ունեցել քաղաքական շտապողականություն, ապա դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեն համապատասխան պաշտոնյաները, ովքեր թույլ են տվել դա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ համանման դեպք տեղի ունեցավ նաեւ «Իսկանդերի» հետ կապված, երբ վերջում հայտարարվեց, որ վարչապետին սխալ էր զեկուցվել:

Ըստ վերլուծաբանի՝ հստակ է, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չի կարող իրավիճակի պատասխանատվությունը դնել Ռուսաստանի ղեկավարության վրա կամ արձանագրել, որ Ռուսաստանի ղեկավարությունն անզոր է Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ՝ այս հարցը լուծելու հարցում:

Իր հերթին, Բադալյանի կարծիքով, Մուրադովն էլ իր գերագույն գլխավոր հրամանատարի անզորությունը չէր կարող ակնարկել եւ բնական է, որ պատասխանատվությունը դնելու էր հայկական ղեկավարության վրա, թերեւս գուցե նաեւ պատկերացնելով, որ չկա քաղաքականապես համարժեք պատասխանի հնարավորություն կամ այդպիսի շքեղություն Հայաստանի իշխանությունը այս պահին իրեն թույլ տալ չի կարող:

«Եվ չենք կարող բացառել, որ պարզապես Մուրադովն օգտվում է այդ իրավիճակից եւ պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա: Բայց քանի որ մենք չունենք ստույգ տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել, բոլոր վարկածները մնում է ենթադրության տիրույթում»,- ընդգծեց ՀԺ-ի բանախոսը:

Չբացառելով, որ հնարավոր է նաեւ տեղեկատվական սաբոտաժ է տեղի ունեցել հայկական կողմում, Բադալյանն ասաց, որ գոնե պաշտոնյաների մակարդակով պետք չէր բարձրաձայնել գերիների վերադարձի մասին, քանի դեռ հստակ եւ անշրջելի չէր իրավիճակը:

«Մի բան անկասկած է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այս հարցը շարունակում են պահել քաղաքական խաղաքարտի կարգավիճակում եւ փորձում են ստանալ առավելագույնը իրենց քաղաքական պահանջները բավարարելու առումով: Ընդ որում, ոչ այնքան Հայաստանի ուղղությամբ, որքան Ռուսաստանի, քանի որ Ռուսաստանի վրա ճնշումը դիտարկում են Հայաստանի ուղղությամբ ճնշման մի տարբերակ: Այդտեղ առաջանում է հետեւյալ հարցը. Ռուսաստանը գերիների խնդրում չի՞ կարողանում անել ավելին, թե՞ պարզապես չի ցանկանում անել ավելին: Կամ հնարավո՞ր է ռուսական կողմն էլ այս հարցը դիտարկում է որպես հայկական կողմի վրա քաղաքական ճնշման լծակ»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Դիտարկելով նաեւ Ալիեւի կողմից Ռուսաստանի նկատմամբ դեմարշի հնարավոր տարբերակի հետ գործ ունենալու հավանականությունը՝ քաղաքագետը վստահեցրեց, որ այդ դեմարշը չէր կարող լինել Ալիեւի ինքնուրույն քայլը եւ դա տեղի է ունեցել կամ Թուրքիայի նախագահ Էրդողանի ցուցումով կամ նրա աջակցությամբ:

«Եվ այդտեղ արդեն կարող ենք դիտարկել, թե ինչ շահեր ուներ Թուրքիան. այդ շահերը կապված են Կովկասի՞, թե՞ Ուկրաինայի ուղղությամբ Թուրքիայի հետաքրքրության հետ: Այսինքն մենք գործ ունենք բավական լայն շերտերի հետ եւ կարող ենք ամենատարբեր վարկածներ դիտարկել: Վարկածները կարող են հերքել կամ հաստատել իշխանությունները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5217 դիտում

Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Երկրաշարժ Հայաստանում

Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում

Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան

Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում

Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Ինչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները

Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը

Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին

«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ

Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է

Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի

ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո

Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազ դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակիչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը