AstraZeneca-ով պատվաստումը կսկսվի վաղը. դրանով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր անձինք, Sputnik V-ով՝ 18-55 տարեկանները

«Հայաստանում AstraZeneca-ով պատվաստումը կիրականացվի միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Այս պատվաստանյութով պատվաստումները նախատեսվում են սկսել վաղը՝ ապրիլի 13-ից, իսկ Sputnik V-ով՝ 2-3 օր ուշացմամբ»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով որոշակի փոփոխություններ են կատարվել: Մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվությունների հիման վրա մենք որոշում ենք կայացրել, որ AstraZeneca-ով պատվաստման համար ևս կսահմանենք տարիքային շեմ: Պատվաստում կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր ռիսկի խմբի քաղաքացիների համար: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան եւ բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները եւ աշխատակիցները եւս 55 տարեկանից բարձր»,- ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում եւս սահմանել են որոշակի խմբեր, սակայն ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն, եթե Sputnik V-ի նոր խմբաքանակ ներմուծվի, 65-ից բարձր տարիքի քաղաքացիները եւս կարող են պատվաստվեն Sputnik V-ով:

«Sputnik V-ով կպատվաստվեն հետեւյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչեւ 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները եւ աշխատակիցները՝ եւս մինչեւ 55 տարեկան»,- ասաց նախարարը:

Նախարարը ներկայացրեց նաեւ, թե ինչու է նման բաժանում կատարվել.

«Բաժանումը կատարվել է, որպեսզի բուժաշխատողների համար հստակ եւ հասկանալի լինեն չափորոշիչները, եւ մարդիկ չունենան տարընկալումներ, թե ում ինչ պատվաստանյութով պատվաստում պետք է անեն: Եվ քանի որ առաջնահերթություն է հնարավորինս շատ անձանց պատվաստել և հնարավորություն տալ հիվանդանալուց զերծ մնալու, իսկ անգամ հիվանդանալու պարագայում այն թեթև ընթացքով տանելու համար, մենք այսպիսի քաղաքականություն ենք որդեգրել»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց նաեւ, որ Astrazeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության միջոցով: Իսկ ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ, բերվել է ապրիլի 8-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1826 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի