Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար՝ վարչապետ. մենք գալիս ենք հաղթելու. Միքայել Մելքումյան

«Մենք գալիս ենք հաղթելու. Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա հստակ պետության ղեկավար». Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում հունիսի 20-ին սպասվող ընտրությունների արդյունքների մասին այսպիսի վստահություն հայտնեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: 

Ըստ նրա՝ անցած 30 տարիներին Հայաստանն ունեցել է բավականին բարդ եւ հետաքրքիր քաղաքական հետագիծ, 30 տարի շարունակ արկղի մեջ թուղթ գցելով՝ իշխանություն երբեք չի փոխվել։

2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրությունները հաշվի չառնելով՝ Մելքումյանը շարունակեց. 

«Եվ մենք հիմա առաջին անգամ շանս ունենք խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարելու»։

Ընդգծելով, որ ընտրությունների արդյունքում որեւէ ուժ 50+1 տոկոս ձայն չպետք է հավաքի՝ պատգամավորը հայտարարեց.

«Եվ այս պահին հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը, որ 15 տարի է՝ խորհրդարանում ենք՝ եղել ենք միշտ 2-րդ քաղաքական ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու իշխանության։ Մենք միայնակ ենք մասնակցելու ընտրություններին եւ գալիս ենք հաղթելու. Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա հստակ պետության ղեկավար»:

Խոսելով միջազգային գործընկերների հետ աշխատելու Ծառուկյանի հնարավորությունների մասին՝ ԲՀԿ ներկայացուցիչն ասաց, որ նա ունի բարձր հեղինակություն ե՛ւ ԵԱՏՄ շրջանակում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ այլ երկրներում, ե՛ւ Չինաստանում։

Իր կուսակցության առաջնորդին բնութագրելով որպես հաջողակ մարդ՝ Մելքումյանը հիշեցրեց նաեւ՝ սպորտը «քանդված» վիճակում էր, հենց Գագիկ Ծառուկյանը ձեռքը դրեց սպորտի վրա, այդ ոլորտում արձանագրվեցին հաջողություններ։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ այսինքն՝ գործարարը դառնա պետության ղեկավա՞ր. «Որեւէ մեկին սեփականատեր լինելը չի արգելել, որ ինքը դառնա երկրի ղեկավար... Դու երկիրը պետք է կառավարես, ինչպես քեզ հոգեհարազատ միջավայրը, ինքը գիտի՝ ոնց կառավարել»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2847 դիտում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում