Ադրբեջանցիք թողեցին տրակտորը, սկսեցին ինձ վրա կրակել. բնակիչն ու Արցախի ԱԳ նախարարը՝ Սարուշենի կրակոցների մասին

«Ադրբեջանը հաշվի չի առնում, որ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը»: ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 7-ին Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում  գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների վրա Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների դեպքին՝ ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչ հետևանքով ջարդվել է Վ. Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:

Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում խոսելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անցնող մեքենաների քարկոծման մասին՝ Դավիթ Բաբայանն ասել էր, որ այսօր քարերով են խփում, վաղը այլ բանով կխփեն: Բաբայանից հետաքրքրվեցինք՝ վաղն արդեն եկե՞լ է: Նախարարն ասաց, որ մենք պետք է պահենք սառնասրտություն և չքաղաքականացնենք միջադեպը. «Երբեք չպետք է տրվել սադրանքներին և էմոցիաներին, պետք է ճիշտ քայլեր ձեռնարկել»:

Հարցին՝ որո՞նք են այդ ճիշտ քայլերը, Դավիթ Բաբայանը նշեց. «Պետք է խորացնել համագործակցությունը խաղաղապահ ուժերի հետ, զուգահեռ դրան՝ տարբեր ատյաններում բարձրաձայնել բոլոր դեպքերի մասին: Խաղաղապահների հետ էլ մենք այս հարցերը քննարկում ենք: Իրենք ցանկացած այսպիսի դեպքի վատ են արձագանքում, որովհետև այսպիսի դեպքերը խարխլում են տարածաշրջանի խաղաղությունը»:

Բաբայանի խոսքով՝ տակտիկական քայլերից մեկը պետք է լինի տեխնիկապես հագեցված լինելը. «Միգուցե ներդրվեն անօդաչու թռչող սարքեր այդ տարածքներում, որպեսզի մշտադիտարկում կատարվի: Ամենատարբեր հարցեր քննարկվում են ռուսական կողմի հետ, որոնք կարող են էլ ավելի նվազեցնել խախտման դեպքերը: Մտածել, որ 100 տոկոսով փակվելու է հարցը՝ բարդ է, բայց, գոնե, պետք է հասցնել այդպիսի դեպքերը մինիմումի»:

Արցախի արտգործնախարարի խոսքով Ադրբեջանի այս քայլերը լոկալ բնույթ չեն կրում. «Դժբախտաբար ադրբեջանական կողմն ավելի կազմակերպված է, իրենց պետական քաղաքականությունն ավելի լավ է մշակված, և մենք իրենցից շատ բան ունենք սովորելու: Իրենք այս քայլերով ոչ միայն փորձում են վնաս հասցնել մեզ, սա սադրանք չէ Սարուշենի բնակիչների նկատմամբ, այլ ոտնձգություն է ամբողջ Արցախի նկատմամբ, որպեսզի մարդկանց մոտ վհատության և անվստահության մթնոլորտ առաջանա: Մարդիկ մտածեն, որ Արցախում ապահով չէ և չվերադառնան իրենց բնակավայրեր: Բայց իրենց ամենակարևոր նպատակը՝ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների խարխլումն է: Նման քայլերը հարված են ռուս խաղաղապահների աշխատանքին, որ տեսեք՝ մենք կարողանում ենք իրենց շրջանցել ու կարծիքը հաշվի չառնել, այս ամեն ինչը մտածված է: Դրա համար մենք պետք է լինենք սառնասիրտ»,- նկատեց Բաբայանը:

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն էլ ասաց, որ կրակոցներից բնակիչներին ոչինչ չի եղել. «Ադրբեջանցիներն ասում են՝ մենք թիրախավորված չենք խփել, բայց մենք գիտենք, որ թիրախավորված է, քանի որ կրակահերթով է եղել կրակոցները ու կոնկրետ բնակիչների ուղղությամբ, այնքան, որ մինչև դիպչել է տրակտորին»:

Հարցին՝ այլ մարդիկ այդ հատվածում եղե՞լ են, Թադևոսյանն ասաց, որ՝ ոչ:

Շիրին Սարգսյանն էլ, ով կրակոցների պահին եղել է դաշտում, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հատվածում այգիներ ունեն, ինչպես նաև ցորենի արտեր և եկել էին մշակելու. «Առավոտ էր, մեկ էլ մեքենայի վրա սկսեցին կրակել, կոտրել էին տրակտորի ապակին: Ես տեսա, որ տրակտորին են խփում, որը ինձնից 150 մետր հեռու էր, սկսեցի ուշադրությունը շեղել ինձ վրա: Թողեցին տրակատորը, սկսեցին ինձ վրա կրակել, բախտի բերմամբ ինձ բան չի եղել»:

Հարցին՝ այսօր այսպիսի դեպքերի հետևանքով երբևէ մտածե՞լ են Արցախը լքելու մասին, Շիրին Սարգսյանը հստակ պատասխան չտվեց. «Այսօր կարող է չխփեն, վաղը՝ խփեն: Իրենց պոստերից մինչև առաջին տունը, 3 կմ հեռու է: Բայց դե մի օր կհասնի: Մեր գյուղից գրեթե բացակա չկա: Դպրոցը, մանկապարտեզը ամեն բան աշխատում է,  բնակիչներն ամեն մեկը իր գործերով»:

Սարուշենի բնակիչը հավելեց, որ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկան. «Մոտավորապես 15-16 կմ-ի չափ չկան խաղաղապահներ»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ մեր հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այսպիսի դեպքերը բացառելու համար, պատասխանեց, որ Հայաստանը մշտապես և անշեղորեն բարձրացնում է Արցախի անվտանգության հարցը իր գործընկերների հետ, մասնավորապես ԵԱՀԿ շրջանակներում:

Հիշեցնենք, որ օր մոտ մեկ ամիս առաջ էլ՝ մարտի 25-ին, ադրբեջանական ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ էին հասցրել Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհով ընթացող քաղաքացի Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, ինչպես նաեւ մարտի 29-ին քարկոծել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհներով ընթացող զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենան, ջարդել ապակիները:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3756 դիտում

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ-ն հրապարակել է թարմացված աղյուսակը

Ռուսնե՛ր, ստրուկնե՛ր. Կոբախիձեի հայտարարությունից հետո Վրաստանում բողոքի նոր ալիք է բարձրացել

Ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Զուրաբիշվիլի

Ինչու ՔՊ-ն որոշեց Գյումրիում գնալ նոր ընտրությունների, ինչ է փրայմըրիզը. մանրամասնում է Կոնջորյանը. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ

Դատարանի բակում իշխանափոխություն խոստացող Քոչարյանը հիշեցնում է երազում կորեկ տեսնող հայտնի թռչունին. Չախոյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր ռեկորդային ջերմություն է տարածվում

Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից է. Միրզոյան

Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը. Ավինյանն այցելել է տրանսպորտի կառավարման կենտրոն

Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում

Վանաձորում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Թանկարժեք «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը Հայաստանում է. քանի մարդու է այն տրամադրվում

Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. վարչապետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջության համար. խստացվում է ամենապահանջված ըմպելիքների վաճառքը

Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ

16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան և այլ ռազմամթերք. քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Ժամանակավոր կարգելվի ցորենի, գարու և այլ գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը

Վրաստանը մինչև 2028-ը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և դրամաշնորհներից. Կոբախիձե

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ծառայություններ կմատուցի Սյունիքում և Վայոց ձորում

Հնդկաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Չես կարող գյուղից լինել և հողը չսիրել. «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն ջերմոց է հիմնել (տեսանյութ)

Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. ինչ է զգուշացնում ոստիկանությունը (տեսանյութ)

Լարսի անցակետում 2000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 700 հայկական բեռնատար կա հերթում

Նոր ընտրություններ և պատժամիջոցներ. ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պուտինը նշել է՝ վերադարձի հույս կա

ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել. Պուտին

Քրեական ոստիկանության մոտ ավտոմեքենաներ են բախվել. երկուսը կայանված են եղել

Եթե կարծիքը փոխել է, կարող է ինքը լքել ֆրակցիան, մանդատ թողնելը չի քննարկվել. Քոչարյանը՝ Նազարյանի մասին

Ինչպես դառնալ Գյումրու նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու. վարչապետը մանրամասնել է

Սևանա լճում սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել

Հաստատվել են բակալավրի, առկա և հեռակա կրթության 2025-26-ի մասնագիտությունները և ընդունելության քննությունները

ՀՀ օրհներգը կատարվում էր աղավաղված, անորակ ձայնագրություններով, նոր տարբերակ կլինի. Դանիելյան

Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց

«Պարո’ն Քոչարյան, նաուշնիկները հանեք», «Խանգարո՞ւմ եմ». լեզվակռիվ դատական նիստի ընթացքում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 28-ին

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության խորացման մասին