Բանակում առանց մեկ օր ծառայելու փոխգնդապետի կոչում ստացած Աշոտյանն էր հայտարարություն արել. դա պղծություն է. պատգամավոր

«Մեզ դավաճանության մեջ մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել նրանով, որ զբաղվել է պետության թալանով, բանակի թալանով: Լկտիությունը այդ մարդկանց հասել է այն աստիճանի, որ ծաղրում են ՀՀ  վարչապետին՝ զինվորներին թարմ միրգ տալու համար, ասում են՝ ելակով է բանակ պահում: Եփած ցորենով պիտի երեւի պահեր». այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արձագանքելով լրագրողների հարցերին՝ այս մասին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

 

Պատգամավորն ասաց՝ ինքը հիշում է, ինչպես էին նախկինները պահում բանակը. «Ես, լինելով ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորը կարծեմ, նաեւ ամենավերջինն եմ ավարտել ժամկետային ծառայությունս բանակում: Ներեցեք ինձ, բայց ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էին նախկինները պահում այն բանակը, որը պիտի պահեր մեր հողերը, ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էինք մենք ինչ-որ մարզական միջոցառումների գնալուց, պալիգոն կոչվածը գնալուց ժամերով կանգնում փողոցի մեջտեղը եւ սպասում, որպեսզի իրենց դարն ապրած մեքենաները վերջապես աշխատեն: Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես են այդ մարդիկ պահել այն բանակը, որը պիտի պահեր մեր հողերը»:

Խոսելով պատերազմի պատճառների մասին՝ այսօր երդմամբ պաշտոնը ստանձնած Ալեքսանյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկը. «2018-ին իր վարչապետ դառնալու ընտրության ժամանակ ԱԺ-ում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բանակցային գործընթացը փաստացի գտնվում է փակուղում: Ի՞նչ պետք է տեղի ունենար դրանից հետո, եթե ոչ պատերազմ, եթե նա ժառանգել էր փակուղում գտնվող հարց: Փակուղին չի կարող երբեք հավերժ շարունակվել»:

Ալեքսանյանը անդրադարձավ այն պնդմանը, թե նախկինները եթե նույնիսկ թալանել են բանակը, բայց ամեն դեպքում պահել են Արցախը։

«Կատարյալ հիմարություն է, հատկապես եթե չեմ սխալվում բանակում առանց մեկ օր ծառայելու փոխգնդապետի կոչում ստացած Աշոտյանն էր վերջերս նման հայտարարությամբ հանդես եկել, ինչը անձամբ համարում եմ պղծություն բանակի նկատմամբ»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենց թիմից շատերը եթե նույնիսկ չեն ծառայել, ունեցել են օրենքով նախատեսված տարկետում, բայց լկտիություն չեն ունեցել փոխգնդապետի կոչում ստանալու:

Հարց հնչեց նաեւ, թե ով է մեղավոր Արցախի մեծ մասի կորստի եւ զոհերի համար. «Բնականաբար հիմնական մեղքի բաժնինն այն մարդկանցն է, ովքեր 25 տարի շարունակ առանց մի գրամ խղճի խայթի թալանել են...Ներկայիս իշխանությունը մեղավոր է նրանում, որ 2,5 տարում չի կարողացել բեկել ուժերի այն հարաբերակցությունը, որը ձեւավորվել էր նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2118 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել