Կորոնավիրուսի բրիտանական շտամը նաեւ երեխաների՞ մոտ է հանդիպում. պարզաբանում է բժիշկ Սերգեյ Սարգսյանը

Նոր տեսակի կորոնավիրուսի առանձնահատկությունները դեռ լիովին չբացահայտված և չուսումնասիրված, բժիշկները սկսեցին առնչվել նաև վիրուսի մուտացիաներին։ Վերջին շրջանում մասնագետները խոսում են հիվանդության բրիտանական, հարավաֆրիկյան և այլ շտամների մասին։ Բրիտանական շտամն, օրինակ, բացահայտվել է, որ ավելի շատ է տարածվում մարդկանց շրջանում։ Այն հայտնաբերվել է գրեթե 120 երկրներում։

Ապրիլի 1-ին Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնեց՝ բրիտանական շտամը շրջանառվում է նաև Հայաստանում։ Մարտի 18-ին 12 անձանցից վերցված նմուշից 10-ի դեպքում հետազոտությունը հաստատել էր բրիտանական շտամի առկայությունը։

Իսկ արդյոք նոր շտամը վարակում է նաև երեխաներին և լինելով շրջանառության մեջ կարող է նկատվել նրանց մոտ․ այս հարցի վերաբերյալ հանդիպում ենք տարբեր հետազոտությունների: Մի դեպքում ասվում է, որ սա ավելի հաճախ հենց երեխաներին է վարակում եւ առավել վտանգավոր է նրանց համար, մյուս դեպքում նշվում է, որ բրիտանական շտամով երեխաները գրեթե չեն վարակվում:  

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խոսքով՝  երեխաներն, իհարկե, հնարավոր է վարակվեն նոր շտամով:  

«Կան եզակի հաղորդագրություններ միջազգային մամուլում, որ նոր շտամը ավելի վտանգավոր է երեխաների համար, բայց նաև կան հրապարակումներ ճանաչված գիտական հանդեսներում, ըստ որոնց նոր շտամի դրսևորումները երեխաների շրջանում չեն տարբերվում նախորդ շտամների դրսևորումներից: Դրա մասին է մասնավորապես հայտարարել նաև Բրիտանիայի մանկաբուժության և երեխաների առողջության Թագավորական քոլեջի նախագահը»,- ասաց Սերգեյ Սարգսյանը:

Առողջապահության  համաշխարհային կազմակերպության ևս, ըստ նրա, հետևում է իրավիճակին, բայց այսօրվա դրությամբ դեռ չունի հավաստի տեղեկատվություն երեխաների համար շտամն ավելի վտանգավոր լինելու մասին:

«Մենք ևս վերլուծում ենք  հայաստանյան վիճակագրությունը և փորձում ենք հասկանալ՝ արդյոք նոր շտամի  շրջանառության պայմաններում երեխաները ավելի հաճախ են հիվանդանում: Սակայն երեխաների տեսակարար կշիռը բոլոր ՊՇՌ եղանակով հաստատված դրական դեպքերի նկատմամբ չի մեծանում: Այսպես, երեխաների ՊՇՌ հաստատված դեպքերի քանակը անցած տարվա մարտից մինչ այսօր կազմել է 8468, ինչը ընդհանուր վարակվածների 4,2%-ն է: Եթե համեմատենք մարտի տվյալները (երբ արդեն առանձնացվել էր Հայաստանում բրիտանական շտամը), ապա երեխաների շրջանում մարտին գրանցված դեպքերի թիվը կազմել է 919, ինչը մարտի ընդհանուր դեպքերի նկատմամբ կազմել է նույն 4.2%, այսինքն հիվանդացածների շրջանում երեխաների մոտ հիվանդությունը ախտորոշվում է նույն հաճախականությամբ, ինչ և ամբողջ 2020 թվականին, ու մենք չենք տեսնում միտում, որ նոր շտամը կամ շտամները  հարաբերականորեն ավելի շատ են վարակում հատկապես երեխաների»,- ընդգծեց մասնագետը։ 

Հաշվի առնելով, որ երեխաների մոտ հիվանդությունների մեծ մասը ոչ ծանր է ընթանում և առանձնահատուկ բուժում չի պահանջվում, երեխաները հիմնականում բուժվում են տանը: Բուժհաստատություններում ներկայումս գտնվում է կորոնավիրուսով վարակված մոտ 30 երեխա, հիմնականում «Արաբկիր», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում։ «Մուրացան» հիվանդանոցում բուժում են ստանում մինչեւ մեկ տարեկան երեխաները։ Այլ կովիդ-կենտրոններում երբեմն բուժում են ստանում նաև դեռահասներ։

Կովիդի հետ կապված մանկական մահճակալների խնդիր դեռևս չկա, սակայն մասնագետը շեշտում է՝ կորոնավիվիրուսի հետ համեմատած, հիմա, հատկապես  աճ  է նկատվում այլ տարբեր վիրուսային հիվանդությունների առումով, համապատասխանաբար ավելացել է նաև դրանցով պայմանավորված հիվանդանոցային դիմելիությունը: Եղել են նաև երեխաներ, որոնց մոտ քովիդը զուգակցվել է տարբեր շնչառական, աղիքային վարակներով:

 «Շուրջ 110 երեխայի մոտ և զարգացել է կովիդի հետ համակցված բազմահամակարգային բորբոքային հիվանդություն կամ Կավասակի-նման հիվանդություն: Աշխարհում չկան տվյալներ այն մասին, որ նոր շտամը ավելի հաճախ է առաջացնում Կավասակի-նման հիվանդություն: Մեր տվյալները ևս թույլ չեն տալիս պնդելու, որ նոր շտամը ավելի հաճախ է առաջացնում այն: Մենք ուշի ուշով  հետևում ենք միջազգային հետազոտություններին այդ առումով ևս»,- ասաց մասնագետը: Ինչ վերաբերվում է երեխաների շրջանում նոր բրիտանական շտամի առկայությանը, ապա մինչ այսօր ուսումնասիրվել են միայն մեծերից վերցված շտամները, սակայն Սարգսյանը տեղեկացրեց, որ հետազոտությունների հաջորդ փուլում կուսումնասիրվեն նաև երեխաների նմուշները:

«Առ այսօր երեխաների շրջանում քովիդը ավելի հազվադեպ է հանդիպում և ընդհանուր առմամբ ավելի թեթև է ընթանում, իրենք ինֆեկցիայի հիմնական տարածողներ չեն լինում, ի տարբերության այլ վիրուսների, օրինակ՝ գրիպի և  քովիդի հետ համեմատ, երեխաները գրիպը ավելի բարդ են տանում և հանդիսանում են վարակի տարածման հիմնական աղբյուր»,- հավելեց նա։

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդատուն ևս մեկ անգամ կարևորում է՝ որպեսզի երեխաները խուսափեն վիրուսով վարակվելուց պետք է հետևեն անվտանգության պարզ և հանրահայտ կանոններին։ Կարևոր է դրան հետևել նաև դպրոցում։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1521 դիտում

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը