Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանի շուրջ վերջին օրերի զարգացումները տարբեր մեկնաբանությունների եւ քննարկումների պատճառ են դարձել: Հանրային ուշադրությունը այդ խնդրի վրա ավելի սեւեռվեց այն բանից հետո, երբ Երեւանի պետական համալսարանի՝ 32 անդամից բաղկացած հոգաբարձուների խորհրդի կազմից Կառավարության ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 15 ներկայացուցիչներ դուրս գալու դիմումներ գրեցին:
Այսօր՝ նույն ժամին հրավիրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին եւ նախարարության կողմից հրավիրված ասուլիսին փոխադարձ մեղադրանքներ հնչեցին Մայր բուհի ապագայով չմտահոգվելու, դրսեւորած վերաբերմունքի հետ կապված: Երկու կողմի ներկայացուցիչները նշում էին, որ իրենց քայլերը միտված են առաջացած խնդիրների քննարկմանը, պարզաբանմանը եւ լուծմանը՝ ի շահ Մայր բուհի զարգացման:
ԿԳՄՍՆ մամուլի ասուլիսի ժամանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախարարության անդամների, (այդ թվում՝ իր)՝ խորհրդի կազմից դուրս գալու որոշումը՝ նշելով, որ սա ամենակարեւոր եւ հաճելի առիթը չէ քննարկման, որովհետեւ կուզենային բուհերի զարգացմանն ուղղված իրենց քայլերի շրջանակում ունենալ բովանդակային խոսակցություն: Սակայն ստիպված են եղել ասուլիս հրավիրելու, քանի որ հարցը ստացել է հանրային հնչեղություն:
Փոխնախարարը նշեց նաեւ, որ ապրիլի 1-ի նիստը ոչ իրավաչափ ձեւով է հրավիրել խորհրդի քարտուղարի կողմից: Ավելին՝ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հոգաբարձուների խորհրդի ընդունած որոշում, որն իրենց ստորագրածից լիովին տարբերվում է։
«Կայացած վերջին նիստի ժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել եւ քվեարկել են մի որոշում, ըստ որի՝ խորհրդի նախագահի լիազորությունների դադարեցման պայմաններում խորհրդի քարտուղարը ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը։ Այս որոշումն է հատատվել ու քվեարկվել հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից: ԵՊՀ պաշտոնական կայքի փաստաթղթեր բաժնում տեսնում ենք, որ ձեւակերպումը չի համապատասխանում խորհրդի կողմից քննարկված եւ քվեարկված որոշմանը։ Խորհուրդը քվեարկել է աշխատակարգի այն փոփոխության համար, որով հստակ է, որ քարտուղարի կողմից լիազորությունների ստանձնումը խիստ ժամանակավոր է եւ նախատեսված է միայն հաջորդ նիստը հրավիրելու համար, որում անպայման պետք է քննարկվի խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Սակայն ապրիլի 1-ին հրավիրված նիստի օրակարգում ներառված չէր խորհրդի նախագահի ընտրության մասին հարցը»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ տվյալ պարագայում գործողությունները իրավական դաշտում չեն, քանի որ որոշումը չի արտահայտում բովանդակային կարգն ու որոշումը, որի համար քվեարկել են հոգաբարձուների խորհրդի անդամները, եւ փաստաթուղթը կապ չունի կատարված փոփոխության հետ։ «Չունենք վստահություն՝ այդ խորհդրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Մեր դիրքորոշումն է, որ մենք կարիք ունենք կառուցողական մթնոլորտի, բուհի զարգացման խնդիրների մասին խոսող, քննարկող եւ դրանցով իրապես մտահոգ խորհրդի ձեւավորման, որը կառուցված կլինի վստահության վրա»,- նշեց նա:
Փոխնախարարի կարծիքով՝ միակ ելքը նոր խորհրդի ձեւավորում է, որին էլ ուղղված է եղել անդամությունից հրաժարվելու քայլը։
Ասուլիսից հետո, երբ այցելեցինք ԵՊՀ, նիստերի դահլիճում մթնոլորտը լարված էր: Խորհրդի 32 անդամից ներկա էին 17-ը: Հենց այդքան անդամ էլ հարկավոր էր քվորում ապահովելու համար։ Իսկ նիստը շարունակելու եւ օրակարգի բոլոր հարցերն ընդունելու համար անհրաժեշտ էր, որ ոչ ոք չհեռանա դահլիճից: Անահիտ Չուբարյանը նիստին մասնակցում էր հեռավար: Բայց ինտերնետային կապի խնդիր առաջացավ, եւ դադարեց նաեւ նրա մասնակցությունը նիստին:
Նիստը շարունակելու իրավական հարց առաջացավ: Ավետիք Քերոբյանն առաջարկեց նիստը հետաձգել, իր խոսքով՝ որոշումների կայացման համար հարկավոր է, որ բոլոր 17-ն էլ մասնակցեն նիստին։ Ի վերջո, որոշվեց այն անցկացնել հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին:
Նիստից հետո հոգաբարձուների խորհդի քարտուղար Միքայել Մալխասյանը անդրադարձավ նախարարության ներկայացուցիչների առաջ քաշած այն հարցին, թե ինչու օրակարգում չի ներառվել հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը: Նա նշեց, որ օրակարգը վերջնական տեսք ստանում է խորհրդի անդամների առաջարկների հիման վրա եւ խորհրդի անդամությունից հրաժարված անդամներն իրենք կարող էին հարցը ներառել նիստի օրակարգում:
«Ես, խորհրդի քարտուղար լինելով, որեւէ հարց չեմ մտցրել օրակարգ: Ես ընդամենը ծանուցել եմ այն, ինչը եղել է ձեւավորված համապատասխան ընթացակարգերով: Նիստի վերջնական օրակարգը ձեւավորվում եւ հաստատվում է տեղում: Այո, տրամաբնական է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը պետք է լիներ հաջորդ նիստին եւ քննարկվեր: Դրա համար պետք է խորհրդի անդամները գային նիստին, հարցն առաջարկեին, քվեարկեին, օրակարգը հաստատվեր, ընտրեին: Խորհրդի անդամներից որեւէ մեկը անդամությունից հրաժարվելու նման հիմնավորում չի գրել: Եթե դա իրենք անեին հունվարի 29-ին կամ երեք օր անց, երբ նիստի արձանագրությունը, որոշումները տեղադրվել են կայքում, ես դա լիարժեքորեն կհամարեի հիմնավոր. ինչքան ժամանակ է անցել, եւ, օրինակ, ինչու ապրիլի 1-ի նիստին չէին ասում, որ դա մտահոգություն է, իհարկե, ճիշտ են ասում, մտահոգություն է, բայց մտահոգ մարդը գալիս է, տեղում այդ հարցը առաջարկում է, ընտրում են, եւ էլ ոչ մի խնդիր չի լինում»,-ասաց նա:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ, հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը, սակայն, չի կիսում այն պնդումը, թե հրապարակված եւ ընդունված որոշումները միմյանցից տարբերվում են:
«Որոշումը տառացի ընթերցվել է եւ տառացի տեղ է գտել հենց աշխատակարգի փոփոխության մեջ, ու այդ մարդիկ որոշման օգտին քվեարկել են: Համալսարանն ունի 32 անդամ, մենք 16 անդամով այդպիսի բան չենք տեսել: Դա իրենց ընկալման հարցն է. գուցե այլ բան են լսել ու այլ բան են հասկացել, այլ բանի օգտին են քվեարկել: Իրենք իրենց կարող են մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Եթե իրենց պնդմամբ այդ խնդիրը արդարացի է ու հիմնավոր, կարող էին հիմնավոր օրակարգում ներառել այդ հարցը, որ օրենքը խախտվել է, իրավազանցում է տեղի ունեցել: Հարցը գային, բարձրաձայնեին, ոչ թե լքեին, դուրս գային, որ այսպիսի կառավարման ճգնաժամ ստեղծվեր համալսարանում: Նրանց մեկնաբանությունները ոչ թե պատճառ են, այլ առիթ: Եթե իրենք իրենց դուրս գալը հիմնավորում են նախագահի ընտրություն չկազմակերպվելով, այսպես ասած, ուրեմն իրենք էլի համալսարանի հետ խոսում են ուլտիմատումով՝ կա՛մ կլինի մեր նախագահը, կա՛մ մենք բոլորով դուրս կգանք, ու դուք որեւէ բան չեք կարողանա անել»,-ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե համալսարանականներն անընդհատ նշում են, որ իշխանության ներկայացուցիչները միտումնավոր խոչընդոտում են ռեկտորի ընտրությանը, իսկ իրենք էլ ամեն կերպ փորձում են անցկացնել այդ ընտրությունը՝ խորհրդի նախագահի ընտրությունը երկրորդ պլան մղելով, Դավիթ Ափոյանը արձագանքեց հետեւյալ կերպ.
«Ես ոչ թե նշում եմ, որ Կառավարությունը չի ուզում ռեկտոր ընտրի, այլ Կառավարությունն ուզում է ռեկտոր ընտրի իրեն երդում տված անձին: Քանի դեռ չկա այդ անձը, չի կարող այդ անձին բերել, ուրեմն չի ընտրում ռեկտոր:
Իսկ ինչ վերաբերում է ռեկտորի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի միջեւ եղած տարբերություններին, իմ համոզմամբ, ռեկտորի ընտրության կարեւորությունը ավելի բարձր է, քան հոգաբարձուների խորհրդի նախագահինը: Չեմ ուզում հետին պլան մղել խորհդրի նախագահին, բայց ռեկտորը համալսարանի ամենօրյա գործադիր կառավարիչն է, իսկ հոգաբարձուների խորհուրդը տարին մեկ անգամ է նիստերը գումարում: Իհարկե, գործող ռեկտորն էլ, ժամանակավոր պաշտոնակատար լինելով, լրացնում է, բայց մենք տեսնում են՝ ինչ է կատարվում: Համալսարանը երկու տարի է՝ ռեկտոր չունի, ու դրա արդյունքում մենք չունենք նոր մշակված ռազմավարություն, հավատարմագրման խնդիր ունենք, համալսարանը ֆինանսական հաշվետվություն դեռեւս չի ներկայացրել, անառողջ, պառակտված մթնոլորտ է: Երկու տարի առաջ ամենավատ երազում անգամ համալսարանի որեւէ անդամ չէր կարող տեսնել, որ հոգաբարձուների խորհրդի նիստը այսպես կարող է անցկացվել: Սա խայտառակություն է, որը գալիս է կազմակերպված իշխանության կողմից: Սա ակնհայտ է»,- ասաց նա:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT