Անշուշտ, դժվար է դիմակայել ճչուն վերնագրով ընթերցողներ գրավելու գայթակղությանը․ Տիգրան Ավինյանը գրառում է արել

15/04/2021 schedule21:05

Առհասարակ չեմ անդրադառնում ինձ հետ կապված մերկապարանոց ու բամբասանքային հրապարակումներին, սակայն այս անգամ բացառություն կանեմ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է լուրերին, թե իր ընկերներն աշխատանքի են անցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։

Փոխվարչապետի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ․

«Նախորդ շաբաթ «Հետքը» հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ նշվում է, թե իմ ընկերներն աշխատանքի են անցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում` թերևս ակնարկելով ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ: Հրապարակումն իմ մասով ամբողջությամբ չէր համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի ընկեր չունեմ նշյալ ՊՈԱԿ-ում աշխատող, իսկ թվարկված անձանցից Ստեփան Մաչյանին աշխատանքային միջավայրից դուրս հանդիպել եմ կյանքում մեկ անգամ՝ ընդհանուր միջոցառման ժամանակ (ինչ-որ լուսանկարի մասին է խոսվում), մինչդեռ մյուսներին նույնիսկ չեմ էլ ճանաչում:

Թեման հատուկ արձագանք գուցե չէր ենթադրում, սակայն, կարծում եմ՝ պատեհ առիթ է՝ անդրադառնալու մեր տեղեկատվական դաշտում տիրող վիճակին: Ներկայումս, երբ հանրային կարծիքը հաճախ դիտավորությամբ մանիպուլացվում է, իսկ դաշտը՝ ողողվում կեղծ տեղեկություններով, որակյալ տեղեկատվությամբ և լրագրողական հետաքննությամբ հանդես եկող ԶԼՄ-ների պատասխանատվությունն առավել քան մեծ է: Հետևաբար, ինձ համար տարօրինակ էր, որ «Հետքի» պես վստահելի լրատվականը հանդես էր եկել նման հրապարակմամբ, ինչն էլ բացառություն անելու պատճառ դարձավ: «Հետքը» ոչ միայն զլացել էր դիմել մեր գրասենյակ՝ հարցի վերաբերյալ կանխավ մեկնաբանություն ստանալու համար (դա արել է միայն հերքման պահանջը ստանալուց հետո, որը դեռ չի հրապարակել), այլև բուն հրապարակման մեջ իմ մասով անգամ մեկ հստակ, փաստարկված տեղեկատվություն չէր ներկայացրել:

Իմ պատկերացմամբ՝ ԶԼՄ-ի առաջնային սկզբունքն ընթերցողին որակյալ և ճիշտ տեղեկատվություն հասցնելն է: Առանց այն էլ տեղեկատվական դաշտում վստահությունը բավականին ցածր աստիճանի վրա է, մինչդեռ բացասական միտումների խորացումն ուղղակի անթույլատրելի է: Կարծում եմ՝ երբ ընթերցողին հրամցվում է սխալ և մանիպուլացված տեղեկություն, դա, առաջին հերթին, հենց ընթերցողի նկատմամբ վերաբերմունք է: Անշուշտ, դժվար է դիմակայել ճչուն վերնագրով ընթերցողներ գրավելու գայթակղությանը, սակայն դա մի սահման է, որով բաժանվում է պրոֆեսիոնալ լրատվամիջոցը դեղին մամուլից: Հույս ունեմ, որ «Հետքը» կիսում է իմ այս կարծիքը և կհրապարակի մեր գրասենյակի կողմից վերոնշյալ նյութի կապակցությամբ ուղարկված հերքումը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2276 դիտում

Ի դեմս Վարդանիկի, ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան

Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան

ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում

Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել

Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ

Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի

Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար

Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա

Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան

Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է

Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար

Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից

Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար

Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ

Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի

IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել

Սպասելի էր, որ ամաչելու եք ներկա լինել ձեր ջանքերով գլուխ բերված կրկեսին. Հարությունյանը՝ Մարտուն Գրիգորյանին

Նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան

Վոլոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը

Վարդան Ղուկասյանը չի բացառում 2026-ին վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագրի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում

Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվիլի

Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով. Ղուկասյան

Բայց շատ անորակ ցիրկ է, Ֆրունզը կասեր՝ էքսպրեսիա չկա, հըլը լավ ճվա. Սաֆարյանը՝ Ղուկասյանի ընտրության մասին

Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի. ՆԳ նախարար

Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի, Թևանյան Անդրանիկի, նաև էն կլոունի շնորհիվ. Ղազարյան

Միրզոյանն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային թեմաներ

Թող Սերժ Սարգսյանը գնա և տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018 թվականին. Նիկոլ Փաշինյան

Քվեարկությանը մասնակցողները կրելու են իրենց ընտանիքների և Գյումրու ապագայի պատասխանատվությունը. Հարությունյան

Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես, Հորադիզ-Երասխ գծի վրա. վարչապետ

Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար

Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Կառավարությունը վճռական է տրամադրված ՀՀ եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. վարչապետ

Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին