Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետագա ընթացքը մնում է խիստ անորոշ: Դեռ ապրիլի 1-ից հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստերը քվորում չլինելու պատճառով հետաձգվում են, եւ հայտնի չէ՝ ինչքան ժամանակով:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին հրավիրված նիստը չէր կայացել խորհրդի 32 անդամից միայն 14-ի ներկայության պատճառով: Բացակայողներից երկուսը ԵՊՀ դասախոսներ էին, իսկ մնացածը՝ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության 16 ներկայացուցիչներ: Մի քանի օր անց պարզ դարձավ, որ Կառավարության ու կրթության նախարարության կողմից առաջադրված ներկայացուցիչներից 15-ը խորհրդի անդամությունից հրաժարվելու դիմում էին գրել եւ ըստ այդմ՝ չեն մասնակցել նաեւ ապրիլի 14-ին տեղի ունեցած նիստին: Կրթության նախարարության անդամների բացակայությունը ԿԳՄՍ փոխնախարար, խորհրդի անդամ Ժաննա Անդրեասյանը հիմնավորում էր նրանով, որ հրավիրված նիստն ի սկզբանե ոչ իրավաչափ էր: Դրան ի պատասխան՝ համալսարանականները նշում էին, որ «իշխանական թեւի» ներկայացուցիչները միտումնավոր նիստերը տապալում են՝ ժամանակ շահելու եւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքով ռեկտոր ընտրելու համար:
Սակայն ապրիլի 14-ի նիստը, այնուամենայնիվ, կայացավ: Նիստի ընթացքում երկար ժամանակ քննարկվում էր խորհրդի նիստերի իրավական շարունակականության հարցը: Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը նիստի ընթացքում նշեց՝ դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, իսկ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին 15 դիմումներից 14-ը մակագրվել են վարչապետին:
Վարչապետի աշխատակազմից փորձեցինք տեղեկանալ՝ արդյո՞ք ստորագրվել են համապատասխան դիմումները, եւ նախատեսվո՞ւմ է թափուր տեղերի համալրում: Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը նշեց, որ վարչապետը համապատասխան դիմումները ստորագրելու լիազորությամբ օժտված չէ, իսկ տեղերը լրացնելու վերաբերյալ դեռ որոշում չկա:
«Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է հոգաբարձուների խորհրդի նախագահին գրավոր դիմում տալու փաստի ուժով՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի (տվյալ դեպքում՝ վարչապետի կողմից ստորագրման): Միաժամանակ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 38-րդ կետի համաձայն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է իր դիմումի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, և ՀՀ վարչապետը համապատասխան դիմումները ստորագրելու լիազորությամբ օժտված չէ:
Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի թափուր տեղերի համալրմանը, ապա «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Միաժամանակ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 39-րդ կետի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում»,- պատասխանել է նա:
Նշենք, որ ապրիլի 14-ին կայացած նիստի ընթացքում Ավետիք Քերոբյանի առաջարկով (նա խորհրդի կազմում կառավարության ներկայացրած անդամներից մնացած միակն է), նիստի օրակարգում ընդգրկվեց դիմում գրած անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցը, սակայն համապատասխան որոշում չկայացվեց, քանի որ քվորման բացակայության պատճառով նիստն ընդհատվեց, իսկ երեկ էլ չշարունակվեց:
Ու այսպիսով՝ դեռ անպատասխան է մնում հարցը, թե եթե խորհուրդն առայժմ չի հաստատել կազմից դուրս եկող անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցը, ապա արդյոք նրանք դեռեւս չե՞ն համարվում խորհրդի անդամ:
Ամեն դեպքում, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստում նիստի ընթացում ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ասել էր, որ նախորդ օրը գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղյակ պահելով, որ 30-օրյա ժամկետում պետք է նշանակել նոր անդամներ։ Դրան ի պատասխան՝ Ավետիք Քերոբյանը անհանգստություն էր հայտնել՝ նշելով, որ, իր կարծիքով, խորհրդի անդամների լիազորությունները դադարեցնելու մասին ֆորմալ որոշում չկա, ուստի ռեկտորի՝ նոր անդամներ նշանակելու նամակն էլ շուտ է ուղարկվել, քանի որ անդամների լիազորությունները փաստացի չեն դադարել, որովհետեւ խորհուրդն է իրավասու որոշելու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը:
Այս առումով Գեղամ Գևորգյանը ասել էր, որ կա նախադեպ. նախկինում խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը և եւս 3 անդամներ իրենց լիազորությունները դադարեցնելու դիմումը խորհրդին չէին ներկայացրել, բայց իր դիմումի հիման վրա՝ նշանակվել են նոր անդամներ, և իրավական հետեւանքներ չեն եղել:
Դիտարկենք նաեւ, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը նախագահի կողմից ստորագրվելուց հետո ուժի մեջ կմտնի անմիջապես, եւ ըստ այդմ՝ կկազմվի հոգաբարձուների նոր խորհուրդ: Իսկ եթե նիստերը շարունակ ձգձգվեն եւ քվորման պատճառով չկայանան, ռեկտորի ընտրության եւ մնացյալ այլ հարցերը կկարգավորվեն նոր օրենքին համապատասխան, նոր ձեւավորվելիք հոգաբարձուների խորհրդի որոշումներով:
Մարիամ Գևորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT