«Պարոնյան» թատրոնը նոր թատերասրահ ունի. բացման եւ առաջին ներկայացման մասին մանրամասնում է Հակոբ Ղազանչյանը

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նոր թատերասրահ ունի: Այն կոչվում է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Պարոնյան թատրոնում երկար տարիներ իր ավանդն ունեցած լուսահոգի Երվանդ Ղազանչյանի անունով: Թատերասրահի բացումը նախատեսվում է մայիսի 12-ին:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նորաստեղծ թատերասրահում փոքր բեմ ունենալու գաղափարը Երվանդ Ղազանչյանինն է եղել, ժամանակին դա թատրոնի մեծ արվեստանոցն էր:

Ղազանչյանը նաեւ հայտնեց, որ թատերասրահի բացումը լինելու է Էդվարդ Ռաձինսկու «Ներոն եւ սենեկա» պիեսի բեմադրությունով:

«Ես եմ բեմադրում, պիեսը շատ հայտնի է, նաեւ շատ արդիական: Զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանը, Վարուժան Մանուկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, ընդգրկված են նաեւ երիտասարդ դերասանուհիներ»,-մանրամասնեց Ղազանչյանը:

Ներկայացումն այն մասին է, թե ինչպես է հռոմեացի փիլիսոփա Սենեկան իր աշակերտին՝ Հռոմի Ներոն կայսրին մարդասիրություն, ազնվություն, բարեգթություն սովորեցնում, սակայն, ճիշտ հակառակ պատկերն է ստացվում՝ Ներոնը դառնում է դաժան մարդասպան: Ներոնն իր ուսուցչին՝ Սենեկային, հրավիրում է Հռոմ՝ վարձահատույց լինելու պատրվակով եւ նրան այնտեղ սպանում: Ներկայացման ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի կարծիքով՝ պիեսում շոշափվում է ամենահրատապ՝ ժողովրդի, պետության ապագայի հանդեպ մտավորականի ունեցած պատասխանատվության թեման:

Ղազանչյանը հույս ունի, որ թատերասրահը կսկսի նորմալ գործել ու իր նպատակին կծառայի: Այն լինելու է էքսպերիմենտալ բեմ ու բոլորովին կապ չի ունենալու թատրոնի պրոֆիլի հետ, այսինքն երաժշտական կոմեդիայի ժանրի հետ: Երաժշտական կոմեդիա կբեմադրվի Պարոնյան թատրոնի հիմնական բեմում, իսկ նորաբաց սրահը կլինի ավելի ազատ ժանրի ներկայացումների համար:

«Սա նաեւ թատրոնի փոքր դահլիճ կարելի է համարել, ուղղակի Ղազանչյանի անունով է: Այդտեղ ետնավարագույներ էինք պատրաստում եւ այլ պարագաներ, բայց հետո վերանորոգվել եւ վերածվել էր փորձասենյակի: Այնտեղ լուսային ու ձայնային տեխնիկա, ամեն ինչ արվեց: Բայց նախանցած  տարի որոշեցինք այն դահլիճի վերածել: Ակուստիկայի եւ այլ տիպի խնդիրներ կային, պահանջվում էր, որ որպես դահլիճ ծառայեցնելու համար այն ավելի կատարելագործվեր»,-պատմեց Հակոբ Ղազանչյանը:

Թատրոնի ռեժիսորը հայտնեց, որ ուղիղ 1 տարի առաջ էին որոշել թատերասրահի բացումն անել, բայց համավարակն ի հայտ եկավ ու խախտեց բոլոր պլանները: Հակոբ Ղազանչյանը նաեւ ցանկացավ շեշտել, որ նորաստեղծ թատերասրահի բոլոր ծախսերն արվել է թատրոնի միջոցների հաշվին: «Փորձել ենք այնպես անել, որ ոչ շատ մեծ ծախսերով հասնենք նրան ինչը որ այսօր ունենք»,-եզրափակեց ռեժիսորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36999 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել