Երևան
12 °C
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։ Այդ մասին երեկ լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է ինքը՝ Վարդազարյանը:
Ըստ նրա՝ իր դեմ ցուցմունք է ներկայացրել նախկին դատավոր, հիմա արդեն ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։ ԲԴԽ նախագահի կարծիքով՝ այս ամենի նպատակը իրեն այդ պաշտոնից հեռացնելը եւ այն Գագիկ Ջհանգիրյանին փոխանցելն է:
Պաշտոնյան երեկ չպատասխանեց մեր զանգերին: Հիշեցնենք, որ նախօրեին Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե այսօր (երեկ) հանդես կգա հայտարարությամբ: Հայտարարություն, սակայն, չեղավ:
Հիշեցնենք, որ նա նախօրեին ՀՔԾ-ում հարցաքննվել էր, հարցաքննությունից հետո չհայտնելով, թե ինչ գործ է հարուցվել: ԲԴԽ-ն հայտարարեց, որ նրա լիազորությունները որպես ԲԴԽ նախագահ կասեցվել են քրեական գործի պատճառով։ Գլխավոր դատախազությունից էլ պարզաբանել էին, որ գործը կապված չէ Ռուբեն Վարդազարյանի մասնագիտական գործունեության հետ: Վարդազարյանին ժամանակավորապես փոխարինում է Գագիկ Ջհանագիրյանը՝ որպես ԲԴԽ տարիքով ամենաավագ իրավաբան-անդամ:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործի հարուցումը թեժ քննարկումների առիթ է դարձել: Քրեական գործի հարուցումը քաղաքական հետապնդո՞ւմ է իշխանությունների կողմից, թե՞ արդարադատության իրականացում:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը քաղաքական դրդապատճառներին և քրեական գործին անդրադառնալով, ընդգծեց, որ վեթինգը ԲԴԽ-ում վաղուց պետք է սկսեր. «Լյուստրացիան, ինչը չարվեց, պետք է սկսվեր ԲԴԽ-ից ու ՍԴ-ից: Համակարգային մոտեցմամբ համակարգում մաքրում ու զտում, պատասխանատվության ենթարկում չի արվում: Առանձին դեպքերով, միգուցե, տպավորություն կարող է ստեղծվել, որ կա քաղաքական, անձնական հետապնդում: Ես ոչ կարող եմ պնդել, որ կա քաղաքական հետապնդում, ոչ էլ՝ հակառակը, քանի որ, երբ չկա համակարգային մոտեցում, կարող է լինել ամեն ինչ: Կոնկրետ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ ես համոզված եմ, որ իր գործունեության հետ կապված կարող էին հարուցվել բազմաթիվ քրեական գործեր: Միայն այն մարտակոչը, որ Վարդազարյանն արել էր դատավորներին, բավարար էր, որ իրեն պաշտոնանկ անեին: Այդ հայտարարությունն ակնհայտորեն քաղաքական կոնտեքստ ուներ, իսկ դատական համակարգը որևէ կերպ քաղաքական ելույթներով հանդես գալու իրավունքի չունի»,- ասաց նա:
Իրավապաշտպանը նշեց՝ ԲԴԽ-ն սովոր է հին, ավանդական ձևերով աշխատել.
«Իրենք չեն հասկանում, թե ինչպես կարելի է առաջընթաց ունենալ, դա իրենց համար մահացու է: Ռուբեն Վարդազարյանի կերպարն ինձ համար հին, վատ ավանդույթների ներկայացուցչի կերպար է»,-ասաց Կարապետյանցը, և անդրադառնալով ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ ժամանակավորապես ԲԴԽ նախագահի պաշտոնում լինելու փաստին, ընդգծեց, որ ժամանակավոր ասվածը հարաբերական է. «Որքան հասկանում եմ՝ Վարդազարյանի պաշտոնավարելուն մնացել է 8 ամիս, իսկ քրեական գործը կձգձգվի, ինչպես դա միշտ անում է վարույթ իրականցնող մարմինը, երբ դրա կարիքը լինում է, և Վարդազարյանը վստահորեն չի վերադառնա այդ պաշտոնին: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին, ես միշտ ասել եմ՝ նա փայլուն իրավաբան է, բայց ես վերապահում ունեմ իր՝ որպես զինվորական դատախազ աշխատած տարիների հետ»:
Կարապետյանցի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե դեպքը, ինչի առչությամբ քրեական գործ է հարուցվել, երբ է տեղի ունեցել. «Պետք է հասկանալ վարույթն իրականացնող մարմինը որ պահից սկսած է տեղյակ մանրամասների մասին: Որովհետև սրանից կախված է նաև այն փաստը, թե ինչու այդ վարույթն իրականացնող մարմինը հիմա հիշեց ու ինչու մինչև հիմա չէր հարուցվում քրեական գործ»:
Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ անդրադառնալով Վարդազարյանին առաջադրված մեղադրանքին, այն է՝ մեր տեղեկություններով անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, նշեց, որ իր համար զարմանալի չէր Ռուբեն Վարդազարյանի դեմ քր. գործ հարուցելու փաստը. «Ինձ համար զարմանալի էր, թե ինչպես էր Ռուբեն Վարդազարյանը հայտվել ԲԴԽ նախագահի պաշտոնում: Երբ իշխանափոխությունից հետո խնդիր էր դրվել արմատապես վերանայել դատաիրավական համակարգը և իրականացնել համապատասխան բարեփոխումներ, այս դեպքում ես զարմանում եմ, թե այդ բարեփոխումներն իրականացնողների ցուցակում ինչ գործ ուներ Վարդազարյանը»:
Նկատառմանը՝ մեկ անգամ չէ, որ խոսվել է՝ այն ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու Ռուբեն Վարդազարյանի ընկերության մասին, ինչը իրենք էլ չեն թաքցնում, և հարցին՝ արդյոք վերջիններիս ընկերության ու Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահ նշանակվելու մեջ կապ տեսնո՞ւմ է, Նորկյանն ասաց.
«Այս դեպքում ավելի վատ իրավիճակ է ստեղծվում՝ երկրի ամենակարևոր օղակներից մեկի ղեկավարի նշանակումը, ով ի պաշտոնե պարտավոր է ապահովել դատական իշխանության անկախությունը ու դատավորների բնականոն գործունեությունը, պայմանավորված է եղել ԱԱԾ տնօրենի հետ ընկերական հարաբերությունների հանգամանքով: Դա նշանակում է, որ նա առավել ևս իր տեղում չի եղել: Հետևաբար այս համատեքստում, ինձ համար ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում դատական բարեփոխումների տապալման մեջ Վարդազարյանն ունեցել է առանցքային դերակատարում»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա, դատական համակարգում ոչինչ չի փոխվել, ավելին համակարգն ապացուցել է իր նվիրվածությունը նախորդ տարիներին ձևավորված հանցավոր մտայնությամբ գործող ոչ ֆորմալ բարքերին:
Անդրադառանալով Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալու փաստին. Նորայր Նորիկյանն էլ ասաց, որ ինքը իր դիրքորոշումը ու տարակուսանքը հայտնել էր դեռևս այն ժամանակ, երբ Ջհանգիրյանը նշանակվում էր ԲԴԽ անդամ. «Գագիկ Ջհանգիրյանը երկար տարիներ, իր մասնագիտական գրեթե ողջ գործունեության ընթացքում, հանդիսացել է դատախազ, իր մոտ ձևավորված է մեղադրական ուղղվածության մասնագիտական բնավորություն: Ես իմ մտահոգությունն եմ հայտնել այն մասին, թե ինչպես կարող է նա, ունենալով այդպիսի վարքագիծ ու մտածելապերպ, այսօր հանդիսանալ ու ներգրավվել դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող մարմնում, առավել ևս դառնալ այդ մարմնի նախագահի պարտականությունները կատարող: Ես որևէ մեկի մասնագիտական կարողությունները կասկածի տակ չդնելով հանդերձ, ունեմ մտավախություն, որ այստեղ էլ կարող ենք ունենալ խնդիր: Եկեք ճիշտ հասկանանք, երկու տարի առաջ Ռուբեն Վարդազարյանին ներկայացնելիս էլ շատ պերճաշուք ձևով էր ամեն բան ներկայացվում, տեսանք, թե ինչ եղավ»,- ասաց Նորիկյանը:
Հարցին՝ մտավախություն ունի՞, որ Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործը կարող է ունենալ վերջին տարիների շատուշատ այսպիսի գործերի ճակատագիրը, Նորիկյանը շեշտեց, որ այդ մտավախությունը կա. «Ավելին, մի քանի օր առաջ մեր՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջել է գլխավոր դատախազի, Հատուկ քննչական ծառայության պետի և արդարադատության նախարարի հրաժարականը՝ հստակ արձանագրելով, որ երկրում դատաիրավական բարեփոխումների գործը տապալված է: Այս ինստիտուներն ուղղակիորեն պատասխանատվություն են կրում այսօրվա խայտառակ իրավիճակի համար»,-եզրափակեց փաստաբանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԲՏԱ նախարարը Schneider Electric-ում քննարկել է «կանաչ» տեխնոլոգիաների և ավտոմատացման համագործակցությունը
Իջևան և Աչաջուր բնակավայրերի ճանապարհների հիմնանորոգման և ասֆալտապատման ծրագիրն իրականություն է. Ղալումյան
Խանջյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Փիթ Հեգսեթն անձամբ է Պենտագոնում տեղադրել նոր «Պատերազմի նախարարություն» ցուցանակը. տեսանյութ
«Խաղաղության խաչմերուկ»-ը միս ու արյուն է ստանում, այն մտել է իրագործման փուլ. Փաշինյան
Մոտ 75 մլրդ դրամ է կազմել Yandex Go-ի գործընկեր-պարկերի և նրանց վարորդների եկամուտը 2025 թվականին
ՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի ֆինանսավորմանն աջակցելու համար
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Երկաթուղու դեպքում վստահաբար կարելի է ասել՝ որտեղով է անցնելու այն և ինչու է վերականգնվելու այդտեղ. վարչապետ
Իջևանի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. վարույթը դատարանում է
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Վրաստան
Շողակաթ բնակավայրից «Ճամբարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 7-ամյա երեխա
ՀՀ-ն և ԱՄՆ-ն համատեղ իրավաբանական ընկերություն կստեղծեն. վարչապետը մանրամասներ է հայտնել
Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են
Վենսը հայտնել է, որ Իլոն Մասկի ստեղծած Grok չատբոտի սիրահար է. տեսանյութ
Ապարանում գողացել են 39-ամյա քաղաքացուն պատկանող 253 գլուխ ոչխար
«Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո Դաղստանի պարային համույթը և «Գյունեշ»-ը հանդես են եկել ելույթով. լուսանկար
Հիմնանորոգվում է Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածի փլուզված կամուրջը
30 տարի անց գյուղն ունի նոր մանկապարտեզ. բարով վայելեք, Ակնաշենի բալիկնե՛ր. Չախոյանը լուսանկար է հրապարակել
Միքայելն ու Նաթանն են՝ 102-րդ ռազմաբազայում պատարագին, որը երևի «պատվաբեր» է Հովհաննավանքից. Հարությունյան
Հեռուստաաշտարակը լուսավորվելու է RGB (R-կարմիր, G-կանաչ, B-կապույտ) գունային համակարգով. ԲՏԱ նախարար
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը հերթական տեսանյութն է հրապարակել
Արդարադատության նախարարությունը նախանշել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների անելիքները
Հայաստան-Հունգարիա հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով՝ հօգուտ հյուրերի
Այսպիսի ախմախ ապատեղեկատվությամբ իրենց արևին փորձում են հանրության մեջ կրքեր բորբոքել. Հարությունյան
Վանաձորում բախվել են «Օպել»-ն ու «CAT» տրակտորը. վարորդներից մեկը դիմել է բուժօգնության
ՌԴ-ում Սու-30 կործանիչ է վթարի ենթարկվել. անձնակազմը զոհվել է
Նիկոլի դղյակները-2. Արայիկ Հարությունյանը նոր տեսանյութ է հրապարակել
Ընթանում է Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպումը. հյուրերը բացել են հաշիվը
ՀԷՑ-ը գործակալների ձեռքում էր. ահաբեկչության պատրաստվելու ժամանակ պետք է գործողություններ անեին. Թումասյան
Քննչական կոմիտեի նախագահը և Նիդերլանդների դեսպանը հավաստագրեր են հանձնել վերապատրաստում անցած քննիչներին
Թե՛ հոսպիտալներում, թե՛ զորամասերում եղած ժամկետանց դեղորայքը խոտանվում է. ՊՆ-ն հերքել է մի շարք պնդումներ
Ինչ է շահում Հայաստանը. Ադրբեջանը կախվածություն է ձեռք բերում ՀՀ-ից. տնտեսագետը մանրամասնում է. տեսանյութ
Տեղ համայնքում գունեղ միջոցառումները կազմակերպվել են բնակչության ապրած տագնապալի օրերից հետո. Դանիելյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում
Այսօր էլ էինք ԱԺ-ում. ՀՀ վարչապետն ամփոփ տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանի դատախազը Հարությունյանի և Բաբայանի համար պահանջել է ցմահ ազատազրկում, մյուսների համար՝ 20 տարվա
Երևանում մեկնարկել է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 2025 թ․ ընդլայնված համատեղ նիստը
Զզվանք է առաջացնում նա մարդկանց մոտ, լավ կանի՝ լռի. զգում է, որ իր թալանածին վտանգ է սպառնում. Քլոյան
Կաշառքի դիմաց շինթույլտվությունների տրամադրման գործով 16 մեղադրյալի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT