Երևան
12 °C
Խորհրդարանն այսօր 100 կողմ, 1 դեմ, 7 ձեռնպահ ձայներով ընդունեց Կառավարության ներկայացրած «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Հաշվի առնելով, որ Սերբիայի հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի և Ղրղզստանի համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ, և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել: Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:
Հայաստանի Հանրապետության արտադրողները ստանում են սերբական շուկայի մուտքի որակյալ պայմաններ, ինչպես եւ մյուս ԵԱՏՄ անդամ պետությունները:
Եվրասիական տնտեսական միության կողմից Սերբիային տրամադրվում է շուկայի մուտքի միասնական ռեժիմ:
Ինչ վերաբերում է համաձայնեցված զիջումներին, ապա կաթնամթերքի մասով ԵԱՏՄ անդամ պետությունները Սերբիային տրամադրում են պինդ եւ կիսապինդ պանրի որոշ տեսակների առանց մաքսատուրքի կիրառմամբ 400 տոննայի չափով քվոտա, իսկ այծի եւ ոչխարի կաթից պատրաստված պանրի համար անմաքս մուտքի ապահովում:
Սերբիան ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է անմաքս եւ առանց քվոտա որոշ տեսակի պինդ եւ կիսապինդ պանիրների համար մատակարարումներ:
Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության համար անմաքս սակագնային քվոտա հալած պանիրների նկատմամբ տարեկան 100 տոննա ծավալով:
Ալկոհոլային արտադրանքի մասով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Սերբիային տրամադրվում է 2208 20 290 0 եւ 2208 20 890 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասվող բրենդիի նկատմամբ անմաքս սակագնային քվոտա, տարեկան 35 հազար լիտր մաքուր սպիրտի հաշվարկով:
Սերբիայի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրվում է 2208 20 29 եւ 2208 20 89 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասվող բրենդիի նկատմամբ անմաքս սակագնային քվոտա, տարեկան 50 հազար լիտր մաքուր սպիրտի հաշվարկով:
Ծխախոտի արտադրանքի մասով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Սերբիային տրամադրվում է ծխախոտի համար անմաքս սակագնային քվոտա տարեկան մինչեւ 2 մլրդ հատ ծավալով:
Սերբիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից, Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից եւ Ղրղզստանի Հանրապետությունից ծագող թութուն պարունակող ծխախոտի նկատմամբ տրամադրվում է սակագնային քվոտա տարեկան 2 մլրդ հատ ծավալով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել
Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան
Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT