Երևան
12 °C
Եվրոպական 12 ակումբներ՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Լիվերպուլը», «Չելսին» և «Տոտենհեմը», իսպանական «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն», իտալական «Յուվենտուսը», «Ինտերը» և «Միլանը» հայտարարել են նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման մասին։ Նախաձեռնությունը, որն արդեն մի քանի տարի է ակտիվորեն քննարկվում էր, մտել է ստեղծման վճռական փուլ։
12 ակումբներին առայժմ չեն միացել ֆրանսիական ու գերմանական ակումբները։ «Պարի Սեն-Ժերմենը» չի էլ պատրաստվում միանալ․ ակումբի սեփականատերերը ֆինանսական շահեր ունեն Չեմպիոնների լիգայի ցուցադրման իրավունքներից և չեն պատրաստվում հանուն նոր մրցաշարի զոհերի գնալ։ «Բավարիան», Դորտմունդի «Բորուսսիան» և «Ռեդ Բուլ Լայպցիգը» կամուկացի մեջ են։ Տեղեկություն կա, որ հիմնադիր մյուս երեք ակումբները լինելու են հենց «Բավարիան», «Լայպցիգը», ինչպես նաև պորտուգալական «Պորտուն», բայց դեռ ոչ մի հստակություն չկա։
Ակումբների հայտարարություններից առանձնացնենք հիմնական կետերը․
1․ Սուպերլիգային մասնակցելու են 20 թիմեր․ 15-ը՝ հիմնադիր անդամները (որոնք են լինելու հիմնադիր մյուս երեք ակումբները, դեռ հայտնի չէ) ու ևս 5 ակումբներ՝ ռոտացիոն սկզբունքով, որոնք որոշվելու են մրցաշրջանում ցույց տված իրենց արդյունքներով։
2․ Ակումբները շարունակելու են հանդես գալ իրենց ազգային առաջնություններում, իսկ Սուպերլիգայի հանդիպումները տեղի են ունենալու երեքշաբթի-չորեքշաբթի օրերին։
3․ Մրցաշրջանը պետք է մեկնարկի օգոստոսին․ 20 թիմերը բաժանվելու են 2 խմբի, խմբերում յուրաքանչյուր թիմ մյուսի հետ հանդիպելու է երկու անգամ՝ տանը և դուրսը։ Խմբերի լավագույն երեքական թիմերը դուրս են գալու փլեյ-օֆֆ, չորրորդ ու հինգերորդ տեղերը զբաղեցրած թիմերը բաժանվելու են զույգերի, որոնց հաղթողները նույնպես դուրս են գալու փլեյ-օֆֆ։
4․ Ամենակարևոր մասը՝ ֆինանսականը․ նախատեսվում է, որ լիգան կստանա 3,5 մլրդ եվրո, որը կբաշխվի ակումբների միջև, ընթացքում այդ գումարը պետք է աճի մինչև 10 մլրդ եվրոյի։ Մրցաշարը ֆինանսավորելու է ամերիկյան JP Morgan բանկը:
5. Սուպերլիգայի ղեկավարը լինելու է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, նրա տեղակալները «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար Ջոել Գլեյզերը և «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին են։ Վերջինս հեռացել է եվրոպական ֆուտբոլային ակումբների նախագահի, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնից։ Սուպերլիգայի ղեկավարի պաշտոնը փոփոխական է լինելու։
6․ Ակումբները լիահույս են կառուցողական քննարկումներ անցկացնել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ՝ Սուպերլիգայի ստեղծման նպատակով։
Միևնույն ժամանակ ակումբների հայտարարություններում որոշակի հակասություններ կան: Հատկապես զգուշավոր է «Յուվենտուսը», որի նախագահը այս ամենի ակտիվ նախաձեռնողներից մեկն է։ Եթե «Բարսելոնան», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» խոսում են մրցաշարը հնարավորինս շուտ կազմակերպելու մասին, ապա «Յուվեն» իր հայտարարության մեջ նշում է, որ խոսքը հեռու գնացող նպատակներ ունեցող մրցաշարի մասին է, բայց տվյալ պահին ակումբը երաշխիքներ չունի, որ այն կիրականացվի, իսկ մրցաշարի մեկնարկի հստակ ժամկետ հնարավոր չէ ասել։
Բնական է, որ Սուպերլիգայի նախագիծը չի կարող դուր գալ ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին։ ՈՒԵՖԱ-ն վերջին տարիների ընթացքում անընդհատ բանակցությունների մեջ էր տվյալ ակումբների հետ՝ փորձելով ամեն ինչ անել Սուպերլիգայի ստեղծումը կանխելու համար։ Վերջին տարիներին թոփ-ակումբների արտոնությունները եվրագավաթներում մեծացել էին, եվրոպական ակումբային ֆուտբոլի ռեֆորներ էին տեղի ունենում, որոնք առաջին հերթին ծառայում էին հենց գերակումբների շահերին, թեև ՈՒԵՖԱ-ն փորձում էր նաև ինչ-որ բան մտածել ֆուտբոլային ավելի համեստ երկրներին բավարարելու համար։ Բայց, միևնույն է, ֆինանսական տեսանկյունից Չեմպիոնների լիգան չի կարող ակումբներին տալ այն, ինչ կարող է տալ Սուպերլիգան։ Մինչդեռ ՈՒԵՖԱ-ն ֆինանսական մեծ կորուստներ կկրի, քանի որ Չեմպիոնների լիգան կզրկվի ֆինանս բերող ակումբներից։
Եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցից արդեն բավականին կոշտ են արձագանքել ակումբների հայտարարությանը։ ՈՒԵՖԱ-ի հետ համաձայն է ՖԻՖԱ-ն, ակումբների նախաձեռնությունը չեն պաշտպանում ազգային ֆեդերացիաները՝ սպառնալով ակումբների հեռացնել իրենց հովանու ներքո անցկացվելիք բոլոր մրցաշարերից, իսկ ակումբների խաղացողներին արգելել հանդես գալ ազգային հավաքականներում։ Ակումբները սպառնում են դիմել դատարան, եթե որևէ արգելքներ ստեղծվեն մրցաշարի կազմակերպման հարցում։
Առայժմ ոչ մի կառուցողական քննարկման մասին խոսք գնալ չի կարող։ Կողմերը կարծես վճռական են տրամադրված, բայց հասկանալի է, որ ինչ-որ պահի կողմերից մեկը հետ քայլ է կատարելու, կամ էլ գործը կհասնի դատարան։
Եթե Սուպերլիգա նախաձեռնությունը կյանքի կոչվի, ֆուտբոլը կարող է 180 աստիճանով շրջվել։ Դա, իհարկե, կանդրադառնա նաև հայկական ֆուտբոլի վրա։ Բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է: Այս պահին մնում է միայն հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT