Երևան
12 °C
«Նախագահը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ չի ստորագրելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ընդ որում՝ հիմնավորումներ է ներկայացրել, որոնք, իմ կարծիքով, անհիմն են և ոչ կառուցողական»:
Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նա նկատեց, որ Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե նախագահը չի ստորագրում, ապա Սահմանադրությունը նախատեսում է, որ 21 օր հետո ԱԺ նախագահը օրենքը ստորագրի, այն ուժի մեջ կմտնի, և հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները կկայանան այդ փոփոխությամբ: Հարցին՝ չե՞ն հետաձգվելու ընտրությունները, Համազասպ Դանիելյանն ասաց. «Մենք հենց դրա համար այդ բաղադրիչն առանձնացրեցինք, հաշվի առնելով այն հանգամանքը, քանի որ նման ռիսկ կար, որ նախագահը կարող է չստորագրել, որպեսզի բավարար ժամանակ լինի, որ այն ուժի մեջ մտնի: Մենք այդ մասը առանձնացրեցինք, քանի որ դրա սահմանադրականությունը վիճարկելու հնարավորություն չէր լինի, եթե դիմեր ՍԴ, ընդհնարապես ուժի մեջ չէր մնա: Դա նաև վաղ արեցինք ավելի, որպեսզի քաղաքական ուժերը նախապես իմանային, թե ինչպես են անցկացվելու ընտրությունները»:
Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությունը և հիմնավորումներին՝ «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Այնտեղ մի քանի կետեր կային, օրինակ՝ ասվում է, որ նախագիծն ընդունվել է միայն իշխող մեծամասնության կողմից: Նախագծի 4 համահեղինակներից երկուսը նախկինում ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» ցուցակով անցած պատգամավորներ են: Պնդումը, թե միայն մեծամասնության կողմից է ընդունվել, սխալ է: Ավելին՝ այս նախագիծը ստացել է զրո դեմ, զրո ձեռնպահ ձայներ, բոլորը կողմ են եղել:
Մյուս կետը, թե այս փոփոխությունները պետք է նախորդեին սահմանադրական փոփոխություններին, դեռ դեկտեմբերին առիթ եմ ունեցել անձամբ ՀՀ նախագահին ասելու, որ իրենց բոլոր մտահոգությունները պատրաստ ենք լսել և քննարկել: Մինչ այս պահը ստացել ենք ուղիղ զրո մտահոգություն ու դիտարկում:
Դիտարկումը, թե այս փոփոխությունները վտանգավոր են, քանի որ կուսակցական համակարգը կայացած չէ, և խորհրդարանական երկրի հետ կապված ռիսկեր է տեսնում նախագահը, ինձ մոտ զարմանք է առաջացնում, որովհետև ընդամենը 3 տարի առաջ, երբ նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը, հետո իր երդմնակալության ժամանակ իր խոսքի մի զգալի մասը նվիրել էր նրան, թե ինչ ճիշտ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարման համակարգ ընտրելիս: Ես չեմ հիշում, որ որևէ մտահոգություն արտահայտած լինի խորհրդարանական համակարգի անցնելու հետ կապված»,- նշեց Դանիելյանը:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի մասին դիտարկմանը՝ «Իմ քայլ»-ի պատգամավորն ասաց, որ պետք է ծանոթանալ հանձնաժողովի կարծիքին.
«Նույն Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերում շատ հստակորեն ֆիքսված է ժամկետների սահմանափակումը չփոխելու մասին, և չի կարող լինել պատրվակ ավելի լավ ընտրական կարգավորումներ ունենալու համար»:
Դանիելյանը շեշտեց, որ Սահմանադրությունը նախագահի համար նախատեսում է շատ սահմանափակ լիազորություններ, որոնց մեջ չի մտնում այն, ինչ տեղի ունեցավ 2 օր առաջ, երբ նախագահը սկսեց մեկնաբանել, թե ինքն ինչ մտահոգություն ունի օրենքի նախագծի հետ կապված. «Հստակ ֆիքսված է, որ եթե ԱԺ-ն ընդունում է օրենքներ, նախագահը այն ստորագրում է, եթե սահմանադրականության հետ կապված խնդիր է տեսնում, ուղարկում է ՍԴ, իսկ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի այս նախագծի հետ կապված սահմանադրականության խնդիր չկա: Դա նաև արտացոլված է իր հայտարարությունում: Իսկ մեկնաբանություններ տալու լիազորություններ նախագահը չունի: Հավանաբար փորձում է դրանով հիմնավորել իր որոշումը: Եթե այս նախագիծն ավելի վաղ ստորագրվեր, օրինակ՝ հնարավորություն կտար, որ Ընտրական օրենսգրքի ավելի մեծ նախագիծը, փաթեթը, շատ ավելի վաղ ընդունենք: Ես բազմիցս ասել եմ, որ մենք նախատեսում էինք դա ապրիլի 13-ի լիագումար նիստին ընդունենք, բայց այս նախագծի ստորագրված չլինելը ստիպեց մեզ հետաձգել դա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT