«Երկարատեւ ու համառ ջանքերից հետո». ժամը 18:00-ին ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելու է հայ ռազմագերիների հարցը

Այսօր՝ Երեւանի ժամանակով 18:00-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

Ազգային ժողովում այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում տեղեկացնելով այս մասին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ընդգծեց, որ հարցը լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության երկարատեւ ու համառ ջանքերից հետո:

Անդրադառնալով Ռուսաստանի պատվիրակների կողմից գերիների հարցը օրակարգում ներառելուն դեմ եւ ձեռնպահ քվեարկելուն՝ Եղոյանն ասաց, որ պետք է լսել պաշտոնական բացատրություն, հետո միայն կարծիք հայտնել այդ մասին: 

«Կարեւորն այն է, որ հարցը ընդգրկվել է օրակարգ եւ քննարկվելու է, իսկ քննարկման տեխնիկական դետալների հետ կապված հարցը կարող եք տալ մեր պատվիրակության անդամներին, երբ որ վերադառնան Ստրասբուրգից»,- հավելեց նա:  

Եղոյանը կարծում է, որ տարբեր հարթակներում այս խնդիրը պետք է բարձրացվի, որ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում բանեցվի, եւ հարցը լուծվի քաղաքական ճնշմամբ:

«Եթե դուք ինձ հարցնում եք, թե ինչ կտա ԵԽԽՎ լիագումար նիստում այդ հարցի քննարկումը... Այս հարցի դրական հետեւանքներն այնքան են, ինչքան որ հարցը օրակարգում չընդգրկվելու բացասական հետեւանքները»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ն դատարան չէ, որ դատի, այլ խորհրդարանական վեհաժողով է:

Անդրադառնալով հարցին՝ բանաձեւ սպասվո՞ւմ է՝ Եղոյանը նշեց, որ, իր իմանալով, այս ընթացակարգով բանաձեւ չի սպասվում, բայց չի բացառվում, որ հաջորդ քայլով հարցն ընդգրկվի այն ընթացակարգերում, որում սպասվում է բանաձեւ. 

«ԵԽԽՎ-ն դատարան չէ, եւ նույնիսկ այն հարցերը, որ ավարտվում են բանաձեւով, դրանից չի հետեւում, որ այնտեղ ինչ գրված է, հասցեատերը պետք է նույնությամբ իրականացնի: Ուղղակի բանաձեւը գրավոր ֆիքսված եւ վեհաժողովի կողմից տրված գնահատական է, եւ այսքանով է իր արժեքը ավելին»,- հավելեց նա:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ պատասխանեց հարցին, թե կան կարծիքներ, որ այդ հարթակում հարցի քննարկումը կարող է վնասել խնդրի լուծմանը. 

«Մենք սպասարկում ենք Հայաստանի Հանրապետության շահը: ՀՀ շահերից բխում է, որ բոլոր հնարավոր հարթակներում քննարկվի հայ գերիների հարցը: Այն ժամանակ, երբ տարբեր հարթակներում այս առումով կար լռություն, նույն ուժերը, որ ասում էին՝ դիվանագիտական սխալ է, թե եսիմ ինչ է, ասում էին՝ պետք է բոլոր հարթակներում թմբկահարել գերիների հարցը: Հիմա բոլոր հնարավոր հարթակներում թմբկահարվում է գերիների հարցը, ասում են՝ վա՜յ, թմբկահարվեց գերիների հարցը: Պետք է կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում: Ադրբեջանի վրա պետք է ճնշումներ լինեն, որ մենք կարողանանք օր առաջ մեր քույրերին ու եղբայրներին վերադարձնել»,- ընդգծեց պատգամավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1604 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ