Մնջախաղի թատրոնի տնօրենի մրցույթ է հայտարարվել. կեսդարյա պատմություն ունեցող թատրոնը դեռ շենք չունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Մնջախաղի պետական թատրոնի տնօրենի մրցույթ է հայտարարել: Թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի պաշտոնավարում է արդեն 5 տարի, ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերից, սակայն նախարարությունը մրցույթ է հայտարարել երեկ՝ ապրիլի 20-ին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 5-ն է: Մրցույթը կկայանա հունիսի 11-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում:

Մայիսին լրանում է թատրոնի 47-ամյակը, սակայն այս տարի էլ մնջախաղցիները նոր շենքում ներկայացումներ խաղալու հնարավորություն չեն ունենա:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ շենքի ադմինիստրատիվ մասն ամբողջովին ավարտված է, բայց բեմի եւ դահլիճի մասը քանդած է ու ոչինչ չի արվում 1.5 տարի:

Թատրոնը լինելու է Գեւորգ Քոչարի 21 հասցեում: Հայաստանի Ազգային գրապալատի նախկին տարածքն է սա: Հիշեցնենք՝ դեռեւս 2017 թվականից մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի պաշտոնավարման ժամանակ էր այս տարածքը տրամադրվել թատրոնին: Այնուհետեւ 2018 թվականի նոյեմբերի 19-ին մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը Ժիրայր Դադասյանին էր ներկայացրել թատրոնի տեղակայման հերթական տարբերակը: Թատրոնի համար առաջարկված շենքը գտնվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում: Սակայն այդ առաջարկը բանավոր քննարկումներից այն կողմ չէր էլ անցել: Ավելի ուշ որոշում էր կայացվել վերադառնալ նախնական տարբերակին:

Մի ընթացք ակտիվիստները բողոքում էին, որ այդ շենքը չի կարող փոփոխությունների ենթարկվել, սակայն փոխնախարարը քննարկումներ էր ունեցել ու կարծես, թե եկել էին ընդհանուր հայտարարի: Դադասյանը նշեց, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող թատրոնի շենքի մասով պատասխանատվությունը կրում էր նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը:

«Նա պետք է եւս մեկ անգամ հանդիպում -քննարկում ունենար ակտիվիստների հետ: Էդ մասով ուշացավ, հետո նա դադարեց պաշտոնավարել: Բայց ինձ համար այս ամենն անհասականալի է, որովհետեւ եթե պետական հաստատությունը որոշում է կայացրել, պիտի հետեւողական լինի»,- ասաց Դադասյանը:

Ըստ Դադասյանի՝ բեմի հատվածը 1-ից 1.5 մետր բարձրացնելու խնդիր կար, որ հայելին նորմալ երեւար, սակայն ակտիվիստները հարց էին բարձրացրել, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքը չի կարելի ձեւախեղել: «Դրանից հետո ուսումնասիրեցինք շենքը ու պարզվեց, որ այնտեղ ծավալներ կան, որ հնարավոր է ներսից բարձրացնել, արտաքին տեսքը չփոխելով՝ մոտ 1 մետր բարձրություն ստանալ: Ներսից տանիքի հատվածն էինք օգտագործելու: Քաղաքաշինության կոմիտեի հետ էինք քննարկել, ասացի՝ գոնե այդ ձեւով անենք, որ այլ խնդիրներ չառաջանան, բայց արդեն 1 տարի է՝ դա էլ չի արվում»,- նկատեց գեղղեկավարը:

Դադասյանը նաեւ կարծիք հայտնեց, որ կարծես թե ֆինանսական խնդիր էլ չկա, հատկացումն անցած տարի էր Կառավարությունն արել, բայց չգիտես ինչու ամեն ինչ ձգձգվում է: Մրցույթը կայացել էր 2019-ին, այդ տարվա դեկտեմբերի 13-ից շինարարությունը սկսվել է, բայց կիսատ մնացել:

Ինչեւէ, Դադասյանը հույս ունի, որ գրեթե կես դարի պատմություն ունեցող թատրոնը 50-ամյակն իր շենքում կտոնի, այլ ոչ թե վարձակալծ տարածքում: Մնաջախաղի թատրոնը տարածք է վարձակալում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35831 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել