Արսենը չհանձնվող տեսակ է, ոտքի կկանգնի. Կառավարությունը 95 միլիոն դրամ հատկացրեց Գերմանիայում բուժվող զինծառայողի համար

Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայող Արսեն Յավրույանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու նպատակով Կառավարությունն այսօրվա նիստում 95 միլիոն 509 հազար դրամ է հատկացրել: Նախատեսվում է հատկացումն անել 2021 թվականի առաջին կիսամյակում:

22-ամյա երիտասարդը Գերմանիա է տեղափոխվել այս տարվա մարտի սկզբին: Ամիսներ շարունակ տղան կոմայի մեջ է: Արսեն Յավրույանը վիրավորում է ստացել պատերազմի երկրորդ ամսում՝ հոկտեմբերի 30-ին Մատաղիսում: Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք է ստացել գլխի հատվածում: Զինծառայողի հիմնական վնասվածքները գլխի շրջանում են, բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունի հենց գլխի հատվածում:

Բարեգործական համերգի ու անհատական բարեգործությունների շնորհիվ կարողացել են նախնական գումարը հավաքել եւ Արսենին Գերմանիա ուղարկել: Սակայն Արսենի բուժման եւ Գերմանիայում մնալու համար ամեն օր է գումար հարկավոր: Կառավարության հատկացման համար զինվորականի ընտանիքն էր դիմել:

Հայաստանում բժիշկներն ասել են, որ այլեւս ոչինչ չեն կարող անել, բայց Գերմանիայում կարծում են, որ շանս ունի Արսենը, բայց դա, ընկերոջ փոխանցմամբ, կաշխատի այն դեպքում, երբ նա կոմայից դուրս գա: «Ընդամենը շնչում է: Հրաշք պիտի լինի, սպասում ենք այդ հրաշքին»,- ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Արսենի ընկերը: Նրա խոսքով՝ Արսենը չհանձնվող տեսակ է, տղայի հարազատները հույս ունեն, որ նույն ոգով էլ նա կպայքարի, կհաղթահարի առողջական խնդիրներն ու ոտքի կկանգնի:

Արսենը Հայաստանում ֆրանսիական համալսարանն է ավարտել: Մոտ 2 ամսվա զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11093 դիտում

Ով է Ջեֆրի Էփշտեյնը, ինչ է «Էփշտեյնի կղզին», և ինչ կա աշխարհն ու էլիտաները ցնցած գործի աղմկահարույց ֆայլերում

Շնորհակալություն նման գեղագիտական լուծումներով ու ճաշակով շենք ստանալու համար. Նիկոլ Փաշինյան

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր

Թուրքիան կարգելի 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

Սուրբ և անմահ պատարագ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ռոնալդուն պատրաստ է լքել «Ալ Նասր»-ը. նա վերջնագիր է ներկայացրել

Կրակոցներ՝ Վայոց ձորում գտնվող հանգստյան գոտիներից մեկում

Թրամփը փոխել է ԱՄՆ-ում զենքի վաճառքի կանոնները

Երևանում բախվել են մեքենաներ. կան վիրավnրներ

Ղարաբաղից տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերի դադարեցման լուրերը ոչ միայն սուտ են, այլև վտանգավոր. ԱՍՀՆ

«Օպել»-ը բախվել է բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ

ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային մատակարարելը սխալ էր. Սլովակիայի նախագահ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարը. Պետրոսյան. տեսանյութ

ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Մեկը խոստանում է անվճար կաթ, մյուսը՝ բուլկի, 3-րդը՝ հարկերից ազատում. այսպես է, երբ չկա օրակարգ և տեսլական

Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել. Արաղչի

Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Մերսեդես»-ն ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին

«Հղիության արհեստական ընդհատման արգելքը նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով հոդվածն ունի ստահոդ պնդումներ

Նիկոլ Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մասնակցում է պատարագի

Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել հայ-հնդկական սպառազինության նմուշները. տեսանյութ

Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար

Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան. ժամկետները հայտնի են

Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին

Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի

Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը

Վարչապետն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն․ տեսանյութ

ՀԷՑ-ը թալանել է քեզ․ Վահագն Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար․ Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է

Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը