Երևան
12 °C
Շվեյցարական Բազելում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը Բազելում ներկայացված է 5 մարզիկներով. երիտասարդ Գագիկ Խաչիկյանն ու Արմեն Պետրոսյանը հանդես են գալիս բազմամարտում, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը օղակների վրա վարժությունում, իսկ բազմամարտում Հայաստանի չեմպիոն Արթուր Դավթյանն (լուսանկարում) այս անգամ իր ուժերն է փորձում միայն հենացատկում և նժույգթափեր վարժությունում:
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ որակավորման փուլը: Բազմամարտում Գագիկ Խաչատրյանը հավաքեց 77.299 միավոր և զբաղեցրեց 33-րդ տեղը: Դա թույլ չտվեց նրան անցնել բազմամարտի եզրափակիչ, որտեղ ընդգրկվում են լավագույն 24 արդյունք ունեցողները: Առավել հաջող էր Խաչիկյանի ելույթը նժույգի վրա վարժությունում: Նա կատարեց 6.3 միավոր բարդություն ունեցող վարժություն, որի կատարման համար ստացավ 8.0 միավոր և 14.3 միավոր արդյունքով զբաղեցրեց երրորդ տեղը: Դա իրավունք է տալիս Խաչիկյանին մասնակցել այդ վարժության եզրափակչին: Մյուս մրցաձևերում Խաչիկյանը զբաղեցրեց հետևյալ տեղերը՝ օղակներ՝ 71, ազատ վարժություն՝ 67, զուգափայտեր՝ 71, պտտաձող՝ 53: Հենացատկում Խաչիկյանը միայն մեկ ցատկ կատարեց՝ ընդհանուր հաշվարկում միավորներ ստանալու համար:
Արմեն Պետրոսյանը բազմամարտում հավաքեց 74.965 միավոր և զբաղեցրեց 53-րդ հորիզոնականը: Առանձին գործիքների վրա վարժություններում Պետրոսյանը գրավեց հետևյալ հորիզոնականները՝ հենացատկ՝ 31, օղակներ՝ 75, ազատ վարժություն՝ 58, զուգափայտեր՝ 74, պտտաձող՝ 64, նժույգթափեր՝ 62: Պետրոսյանը չկարողացավ եզրափակիչ դուրս գալ ո՛չ բազմամարտում, ո՛չ առանձին գործիքների վրա վարժություններում:
Արթուր Դավթյանը կարողացավ հաղթահարել որակավորումը թե՛ հենացատում, թե՛ նժույգթափեր վարժությունում: Հենացատկը Դավթյանի ամենաուժեղ վարժությունն է: Նրա երկու ցատկերն էլ 5.6 միավոր բարդություն ունեին: Առաջինի կատարման համար Արթուրը ստացավ 14.800, երկրորդի համար՝ 14.333 միավոր, և միջին 14.566 գնահատականով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նժույգի վրա վարժությունում Դավթյանը ստացավ 14.266 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը:
Օղակների վրա վարժությունում հիանալի հանդես եկան Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Դավթյանը 6.0 միավոր բարդությամբ վարժության համար ստացավ 14.966 միավոր և երկրորդ տեղով անցավ եզրափակիչ: Ավետիսյանը 5.9 միավոր բարդությամբ վարժության համար ստացավ 14.833 միավոր և նույնպես իրավունք ստացավ հանդես գալ եզրափակչում:
Այսպիսով, ապրիլի 24-ին և 25-ին հայ մարմնամարզիկները կմտնեն մեդալների համար պայքարի մեջ՝ առանձին գործիքների վրա վարժություններում: Նժույգթափերի և օղակների վրա վարժությունների եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 24-ին: Նժույգթափերի եզրափակչում հանդես կգան Խաչիկյանն ու Արթուր Դավթյանը, օղակների վրա՝ Վահագն Դավթյանն ու Ավետիսյանը: Իսկ ապրիլի 25-ին Արթուր Դավթյանը մեդալների համար կպայքարի հենացատկում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT