Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը:
Հայտարարության մեջ ասված է հետևյալը.
«Հարգարժան պարոն նախագահ, պատվիրակության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ,
հանձինս Ձեզ, պարոն նախագահ, եւ Ձեր գլխավորած պատվիրակության՝ ջերմորեն ողջունում եմ բարեկամ Ֆրանսիային Հայաստանում:
Շնորհակալություն եմ հայտնում Սենատի նախագահ պարոն Լարշեին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու իմ հրավերն ընդունելու եւ լայն քաղաքական ներկայացվածություն ունեցող պատվիրակությամբ Հայաստան այցելելու համար:
Այս տարի լրանում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2001 թվականի օրենքի 20-ամյակը, որն ընդունվել է նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ եւ իր առաջին ընթերցումն անցել է Ֆրանսիայի Սենատում: Ընդգծեմ, որ Ֆրանսիան առաջին պետությունն էր, որն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ կարեւոր ներդրում ունենալով ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում եւ հայ ժողովրդի հանդեպ պատմական արդարության վերականգնման հարցում:
Այս համատեքստում այսօր՝ ապրիլի 24-ին, մենք մեր երախտիքի խոսքն ենք հղում ֆրանսիացի ժողովրդին՝ ցեղասպանությունից փրկված եւ գաղթի ճանապարհը բռնած հազարավոր հայորդիներին հյուրընկալելու եւ ապագայի հանդեպ լույսը վառ պահելու համար:
Խիստ խորհրդանշական է, որ նախագահ Լարշեի պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի եւ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված պատերազմից հետո, որը հանգեցրել է հսկայական մարդկային կորուստների եւ հումանիտար ծանր հետեւանքներ առաջ բերել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար:
Ուստի, այս այցը մենք գնահատում ենք որպես համերաշխության ու աջակցության հստակ ուղերձ բարեկամ Ֆրանսիայի կողմից:
Մենք մեծապես գնահատում ենք պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային եւ անկողմնակալ դիրքորոշումն ու համերաշխությունը հայ ժողովրդի հետ: Այդ համատեքստում հատկապես ցանկանում եմ ընդգծել Ֆրանսիայի Սենատի կողմից 2020 թ. նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ լայն աջակցությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձեւը: Ընդգծեմ, որ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր աշխարհի խորհրդարանների շարքում, որն ընդունեց Արցախի ճանաչման կոչով բանաձեւ՝ ներառելով կարեւոր ու ազդեցիկ ուղերձներ` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ուստի, օգտվելով ընձեռնված առիթից՝ կցանկանայի անվանական շնորհակալություն հայտնել այս բացառիկ եւ Հայաստանի համար կարեւոր բանաձեւի ընդունման հարցում առանցքային ներդրում ունեցած գործիչներին, ովքեր այսօր այս պատվիրակության կազմում հյուրընկալվել են Հայաստանի Ազգային ժողովում:
Նախեւառաջ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախագահ Լարշեին՝ բանաձեւը Սենատի օրակարգում ներառելու, դրան ցուցաբերած աջակցության եւ հայ-ֆրանսիական բարեկամությանն իր անմնացորդ հավատարմության համար:
Բանաձեւի մշակման եւ դրա կայացման համար ցուցաբերած սկզբունքայնության եւ համընդհանուր մարդկային արժեքներին իրենց հավատարմության համար երախտիքի խոսքեր եմ հղում.
Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին,
Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին,
Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաներին,
Ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսելին,
Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասասիին,
«Բնապահպանների» խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարին:
Այս բանաձեւի ընդունումն, անկասկած, ունի կարեւոր նշանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաեւ Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության անվտանգության կարեւոր երաշխիք:
Այն կարեւոր սթափեցնող ուղերձ է ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ագրեսոր Ադրբեջանին եւ նրան ամեն կերպ աջակցող Թուրքիային:
Նախագահ Լարշեի եւ պատվիրակության անդամների հետ անդրադարձանք նաեւ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին, որը գերխնդիր է մնում Հայաստանի համար:
Այս հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է, որն ուղեկցվում է միջազգայնորեն փաստագրված հայատյացության ակնհայտ դրսեւորումներով:
Իմ ֆրանսիացի գործընկերոջ եւ պատվիրակության անդամների հետ կարեւորեցինք նաեւ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հրատապ կարեւորությունը:
Առանձին անդրադարձ կատարեցինք նաեւ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական սերտ համագործակցությանը, որը հանդիսանում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունների հիմնասյուներից մեկը:
Ավարտելով խոսքս՝ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆրանսիացի գործընկերներին: Ձեր ներկայությունն այսօր Ազգային ժողովում վկայությունն է Հայաստանի եւ Ֆրանսիայի Հանրապետությունների եւ քաղաքացիների բարեկամության: Ոչ միայն ուրախությունը, այլեւ ցավն ու դառնությունը կիսելու, միասին ճանապարհ անցնելու վկայությունն է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդայնման հնարավորություններին
Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է
Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպես օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից
«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան
Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել
Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ
Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս
«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին
Երկրաշարժ Հայաստանում
Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում
Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան
Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում
Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Ի՞նչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները
Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը
Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին
«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազ դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT