Երևան
12 °C
Հարյուր վեց տարի անց մենք հիշում ենք, մենք սթափ ենք ու աշխատում ենք միասին: Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Տիկնայք և պարոնայք,
Սիրելի ընկերներ,
Հունաստանի և Հայաստանի դարավոր առնչություններով կապված ժողովուրդների համար «Հայերի Ցեղասպանության հիշատակի օրն» առանձնահատուկ տարելից է: Մեր բարեկամությունը կոփվել է ծանր պայմաններում:
1915 թվականի ոճրագործությունից հարյուր վեց տարի անց մարդկությունը չի մոռանում մի ողջ ժողովրդի բնաջնջումը: Այդ զանգվածային և համակարգված հանցագործությունը կազմակերպվել էր այն պահին, երբ երկրագնդի հայացքն ուղղված էր Առաջին Համաշխարհային պատերազմի կեղտոտ խրամատների վրա:
Այսօր, ինչպես յուրաքանչյուր ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք անմեղ զոհերի հիշատակը՝ հայտնելով մեր հավատարմությունը մարդկային կյանքի ու արժանապատվության հարգանքի նկատմամբ՝ ուստի միայն խաղաղ համակեցությունն է առաջ տանում ժողովուրդներին՝ նրանց բազմազանությունը վերածելով փոխադարձ հարստության:
Ժամանակի ընթացքում Հունաստանը և Կովկասը միասին քայլում էին դիցաբանության և պատմության, մշակույթի ու ավանդույթների ճանապարհներով ու այդ իսկ պատճառով մեր երկիրը չէր կարող չկանգնել վերջին փորձությունում Հայաստանի տուժածների կողքին: Հունաստանն անմիջապես արձագանքեց մարդասիրական օգնություն տրամադրելու խնդրանքին: Եվ այսօր, հիմնվելով Միջազգային Իրավունքի վրա, Հունաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը: Հունաստանը մի այնպիսի լուծման է սատարում, որը կհարգի տեղի բնակչության իրավունքները` հեռու մնալով մի նոր ու անարդար արյունահեղությունից:
Միաժամանակ, Հունաստանը չի մոռանում, որ 20-րդ դարի սկզբին հույները և հայերը` Պոնտոսի և Փոքր Ասիասյի հույների ողբերգության շրջանակներում միասին ապրեցին ծանրագույն պահեր: Այդ իսկ պատճառով, նույնիսկ Հունաստանի համար եղած ծանր պայմաններում մեր երկիրն առաջիններից էր որ օգնություն ցուցաբերեց հալածանքների ենթարկված հայերին և ճանաչեց Հայերի Ցեղասպանությունը:
Դարվոր այս ընդհանուր պատմական ճանապարհը շարունակում են այսօր երկու երկրների երկու համայնքները, որոնք ամուր կամուրջ են հանդիսանում և արդյունավետորեն մասնակցում են երկու պետությունների տնտեսական և սոցիալական կյանքում՝ նորացնելով նրանց երկարամյա բարեկամությունը:
Իմ խոսքի վերջում ես ևս մեկ անգամ կրկնում եմ պատմական հիշողության պահպանման կարևորությունը, քանի որ մոռացությունը բացում «Խոցելիության դարպասները»՝ մարդկության պատմությունը պղտորող իրադարձությունների կրկնության համար: Հետևաբար, մենք պետք է միշտ զգոն լինենք: Մեր խոսքերը պետք է ուղեկցվեն խտրականությունն, ատելությունը և բռնությունը կանխող գործողություններով: Հարյուր վեց տարի անց մենք հիշում ենք, մենք սթափ ենք ու աշխատում ենք միասին:
Կիրիակոս Միցոտակիս
Հունաստանի Հանրապետության վարչապետ»
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT