Հայաստանի տնտեսությունը սկսում է վերականգնվել. վիճակագրությունն ընդդեմ նախարարի կանխատեսման

Հայաստանի տնտեսությունը սկսում է վերականգնվել: Երեկ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ըստ այդմ՝ 2021 թվականի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.8 տոկոս աճ: Մինչդեռ, ապրիլի 22-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ  իր հաշվարկով` այս մարտին 7-7․5% աճ է լինելու նախորդ տարվա մարտի համեմատ:

Հրապարկված տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.8 տոկոսով, շինարարության ծավալները՝ 10.8, առեւտրի շրջանառությունը՝ 4.6, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) 0.9 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 5.8 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 9.3: 

Էլեկտրաէներգիայի արտադրությունում աճը կազմել է 18.3 տոկոս: Էականորեն աճել է նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 10.7 տոկոսով, ընդ որում արտահանումն աճել է 21.8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 5 տոկոսով:

Ընդհանուր առմամբ՝ հունվար-մարտին 2020-ի նույն ամիսների համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2 տոկոս անկում: Եռամսյա կտրվածքով հրապարակվող գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալները անկում են արձանագրել 1 տոկոսով:

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ մի կողմից աճը լավ է, մյուս կողմից՝ ցածր բազայի հետ համեմատվելու պարագայում աճ գրանցելն այն արդյունքը չէ, որի հիման վրա պետք է համարել, թե հաղթահարել ենք բացասական պրոցեսները:

«Որոշ տնտեսագետներ ասում էին, թե կան իներցիոն պրոցեսներ, իհարկե, կա տնտեսությունում իներցիա, բայց ոչինչ չէր երաշխավորում, որ մենք մարտին պետք է ունենայինք դրական միտում միայն նրա համար, որ 2020-ի մարտը վատն էր: Այս տեսանկյունից աճ արձանագրելը դրական պրոցես է: Սա նշանակում է, որ մենք արդեն շոշափել ենք անկման ստորին շեմը եւ որոշ վերականգնման պրոցեսներ են գնում, ինչը դրական կարելի է համարել»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ ամեն դեպքում դեռ շատ անելիքներ կան:

Խոսելով նախարարի սխալ կանխատեսման մասին, Քթոյանն արձագանքեց՝ ցանկացած կանխատեսում հավանականային բնույթ ունի եւ երբ էկոնոմիկայի նախարարը թիվ է հնչեցնում պետք է ամբողջ բացվածքով ներկայացնի եւ ասի, որ սցենարներից մեկով կանխատեսում են 7 կամ 7.5 տոկոս. «Այդ սցենարն ունի որոշակի հավանականություն, այսինքն չի կարելի բացառել, որ ինչ-որ արտաքին կոնյուկտուրայի, քայլերի, տարբեր գործոնների բարենպաստ դասավորվելու դեպքում մենք կունենայինք 7.5 տոկոս աճ: Բայց դա չի նշանակում, որ մյուս սցենարները պակաս հավանական են կամ չեն կարող լինել»:

Ըստ նրա՝ էկոնոմիկայի նախարարը հնչեցրել է այդ սցենարներից մեկը, բայց իրականում բազմաթիվ սցենարներ կան, բուն ճգնաժամային իրավիճակում անորոշության դաշտը դեռեւս պահպանվում է եւ դժվար է ճշգրիտ կանխատեսում անել:

«Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ նույնիսկ վատ տարվա վատ ամսվա համեմատ դրական ցուցանիշ արձանագրելը նշանակում է, որ վատագույն սցենարից մենք կարողացել ենք խուսափել եւ տնտեսական այն կորուստները, որոնք արձանագրվեցին նախորդ տարվա ընթացքում՝ մարտից սկսած, աստիճանաբար լրացնելու հնարավորություն կա»,- ասաց նա:

Տնտեսագետն ընդգծեց՝ տնտեսությունը վերականգնվում է եւ աճը հենց դա է նշանակում: Բայց սա չի նշանակում, որ պետք է պատրանքների մեջ ընկնել: Ըստ Քթոյանի՝ վատագույն տարվա համեմատ աճ է արձանագրվել, ինչը նշանակում է, որ ռեցեսիայից կարողացել են խուսափել եւ վատագույն սցենարը չի իրագործվում:

Նա ընդգծեց՝ այստեղ դեռեւս անելիքներ ունենք, թե՛ տեխնոլոգիական զարգացման, թե՛ ներդրումների ներգրավման, նոր գաղափարների իրագործման առումով եւ միայն աճով կամ թվերով բավարարվելն այդքան էլ ճիշտ չէ:

Հարցին՝ արձանագրված ցուցանիշներից ո՞րն է ավելի կարեւորում տնտեսության մեջ, Քթոյանը պատասխանեց, որ իր համար ավելի կարեւոր է արտահանման ցուցանիշը, որը երկրի արտաքին մրցունակության մասին է վկայում:

«Ճիշտ է, եթե արտահանման կառուցվածքը դիտարկենք՝ հանքահումքային արտադրանքի մեծ մասնաբաժին կա, մասնավորապես՝ պղնձի, բայց այնուհանդերձ արտահանման ցուցանիշների բարելավումը նշանակում է, որ արտաքին մրցունակության ավելացման նախադրյալ կա: Շինարարության առումով որոշակի ակտիվություն կա, առեւտրի ակտիվություն կա: Էլեկտրաէներգիայի արտադրության առումով աճ ունենք»,- մանրամասնեց նա:

Տնտեսագետի կարծիքով՝ մյուս կողմից ծառայությունների ոլորտը դեռ շարունակում է բավականին ցածր մակարդակի վրա մնալ, ինչը մտահոգիչ է եւ խնդրահարույց, քանի որ այդ ոլորտը զբաղվածության առումով լուրջ սոցիալական խնդիր լուծելու հնարավորություն ունի: Բացի այդ, տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով ներուժ է պարունակում:

«Եթե այդ ներուժը նախորդ տարիներին որոշ չափով օգտագործվեց, ապա հիմա մեր տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը մեզ մի քիչ հետ են տանում, այն կառուցվածքին, որը շատ քննադատվել է: Այսինքն մենք շարունակում ենք շեշտադրում կատարել ավանդական ճյուղերի՝ հանքագործական արդյունաբերության վրա»,- նշեց նա:

Քթոյանն ասաց, որ հունվար-փետրվար ամիսներին շատ ոլորտներում անկումը երկնիշ էր եւ այժմ մարտ ամսվա շնորհիվ եռամսյա անկումը որոշ ոլորտների համար միանիշ է դարձել:

Տնտեսագետը քաղաքական անորոշության պայմաններում տարեկան 4-ից 6 տոկոս աճ է կանխատեսում: Խոսելով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 1 տոկոս անկման պատճառների մասին, Քթոյանն ասաց՝ այս ոլորտը կախված է սեզոնայնությունից, տարվա առանձնահատկություններից, հիմնական առեւտրային գործընկեր երկրներում ապրանքների գներից:  Նրա կարծիքով՝ գյուղատնտեսության ոլորտում լրջագույն ծրագրեր իրականացնելու եւ գյուղատնտեսությունը ինովացիոն հենքի վրա փոխադրելու կարիք կա: Ըստ մեր զրուցակցի՝ այդ պարագայում կարող ենք հուսալ, որ գյուղատնտեսությունն իր արժանի դերը կունենա տնտեսական համակարգում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2203 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը