Երևան
12 °C
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017» զեկույցը: Չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ սա ԱՎԾ-ի ամենակարեւոր աշխատատար զեկույցն է, որում, կարելի է ասել, ամփոփվում է Հայաստանին վերաբերող գրեթե ողջ պաշտոնական վիճակագրությունը:
Զեկույցը վերաբերում է անցած տարվա տվյալներին: Ըստ այդմ, 2016 թվականին ՀՀ բնակչության 29.4 տոկոսը եղել է աղքատ: Խոսքը մոտ 900 հազար մարդու մասին է: Դրան նախորդած 2015 թվականի համեմատ աղքատ բնակչության մասնաբաժինը նվազել է ընդամենը 0.4 տոկոսով: Հենց ԱՎԾ-ն արձանագրում է, որ մեկ տարվա ընթացքում աղքատությունը վիճակագրորեն չի փոխվել: Ընդ որում, բնակչության աղքատ հատվածի մասնաբաժինը հաշվարկվում է մշտական բնակչության թվաքանակից: Եթե դա հաշվարկվի առկա բնակչության թվաքանակից, ապա նշված տոկոսը շատ ավելի բարձր կլիներ:
Ըստ նույն զեկույցի, անցած տարի մեր բնակչության 1.8 տոկոսը, կամ մոտ 54 հազար մարդ եղել է ծայրահեղ աղքատ, 8 տոկոսը կամ մոտ 300 հազար մարդ եղել է շատ աղքատ: Հայաստանի ամենաաղքատ բնակչությունը ապրում է Շիրակի մարզում: Այստեղ բնակչության 45.5 տոկոսն է աղքատ: Երկրորդ հորիզոնականում Լոռու մարզն է: Այստեղ աղքատ է բնակչության 35.8 տոկոսը, երրորդը՝ Կոտայքն է՝ 35.4 տոկոս ցուցանիշով: Ամենա- «հարուստ» մարզը Արագածոտնն է, որտեղ բնակչության միայն 15.7 տոկոսն է աղքատ (նկարում):
ԱՎԾ-ի զեկույցում համեմատականներ են տարված 2008 թվականի հետ եւ արձանագրվել է, որ աղքատության ներկայիս բարձր մակարդակը պայմանավորված է հիմնականում 2009 թվականի տնտեսական խոր ճգնաժամով: Ծավալուն այդ զեկույցը լի է տարատեսակ ցուցանիշներով, որոնք արձանագրում են Հայաստանում առկա չափազանց խորը համակարգային խնդիրները: Դրանց, իհարկե, կանդրադառնանք առաջիկայում: Իսկ առայժմ մի քանի մեջբերումներ ԱՎԾ-ի զեկույցից:
«2008-2016թթ. սպառման աճ նկատվել է բոլոր դեցիլներում, սակայն ամենաաղքատ՝ առաջինից երրորդ դեցիլների բնակչության մոտ աճն աննշան էր: Նշված ժամանակահատվածում երկնիշ աճ է նկատվել մնացած բոլոր դեցիլային խմբերում, իսկ ամենաբարձր տեմպը գրանցվել է տասներորդ դեցիլի բնակչության մոտ (32.5%)»:
«Ճգնաժամից ամենից շատ տուժել է բնակչության ամենաաղքատ առաջին դեցիլային խումբը...: Միաժամանակ, ամենահարուստ 10-րդ դեցիլային խումբը ճգնաժամից ամենաշատն է շահել...»:
«Հայաստանում մինչեւ 6 տարեկան երեք եւ ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության 1.7 անգամ ավելի բարձր ռիսկ (50.1%)` հանրապետական միջին մակարդակի համեմատ (29.4%), ինչպես նաեւ ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ, օրինակ` 1 երեխա կամ երկու երեխա ունեցող տնային տնտեսությունների համեմատ` ավելի քան 1.5 անգամ»:
Նշենք նաեւ, որ ըստ ԱՎԾ հաշվարկների՝ Հայաստանում աղքատությունը վերացնելու համար անհրաժեշտ է մոտ 60 միլիարդ դրամ, պայմանով, որ այդ գումարը ուղիղ, առանց «ճանապարհին կորչելու» հասնի աղքատներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT