Պարը լավատեսության, բարոյահոգեբանական խնդիրների հաղթահարման լավագույն միջոցներից մեկն է․ Արա Խզմալյան

26/04/2021 schedule22:13

Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը:

Օրվան ընդառաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի տնօրեն Արթուր Դանիելյանը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի տնօրեն Գրիգոր Ոսկանյանը, Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ Սվետլանա Ղազարյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին գալիք մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ համավարակի պայմաններում և պատերազմի օրերին կենտրոնացրած ներուժի և ջանքերի համար՝ հանդես գալով տարբեր զորամասերում ու հարթակներում. «Պարը միայն պար չէ, այն լավատեսության, բարոյահոգեբանական խնդիրների հաղթահարման լավագույն գործիքներից և միջոցներից մեկն է: Ընդհանրապես, ինչպես երաժշտությունը, պարը նույնպես յուրաքանչյուր արվեստի հիմքում է՝ սկսած ճարտարապետությունից, վերջացրած թատրոնով: Զուր  չեն ասում, որ թատրոնն արձակ պար է, այսինքն՝ որտեղ կա շարժում, այնտեղ կա էքսպրեսիա, գեղագիտություն»:

Նախարարի տեղակալը փաստել է, որ նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները մեծ նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունը:

«Սա կարևորագույն ոլորտ է, նաև՝ մինչև վերջ չգնահատված: Այս ոլորտի ներուժը, ազդեցությունը հանրային տրամադրությունների վրա մինչև վերջ գիտակցված չէ, և պատահական չէ, որ պարի ոլորտն ամենահամեստ ոլորտն է»,- հավելել է Արա Խզմալյանը և փաստել, որ բացի օպերային թատրոնից՝ պետական պարային կազմակերպությունները չունեն իրենց կցված գույք, տարածք և մշտական բեմահարթակներ, սակայն միևնույն ժամանակ նրանք ունեն կամք՝ չընկրկելու, խնդիրներին չտրվելու, և յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով առաջ է տանում բնագավառը:

«Տարին հագեցած է ոլորտի երախտավորների հոբելյաններով՝ Վիլեն Գալստյանի, Նորայր Մեհրաբյանի, Աննա Մարիկյանի 80-ամյակները, Մաքսիմ Մարտիրոսյանի 90-ամյակը»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ավելացրել, որ տարվա ընթացքում դեռևս անդրադարձ է լինելու վաստակաշատ արվեստագետներին:

Արա Խզմալյանն անդրադարձել է նաև ոլորտում իրականացվող սերնդափոխության հարցին և ուրախությամբ նշել, որ ընթացքը նկատելի է, ինչը տեղի է ունենում քայլ առ քայլ և զգուշորեն:

Նախարարի տեղակալն իր խոսքն ամփոփել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վալերիի մտքերով. ««Ինձ երբեմն թվում է, որ մեր հոգին ոչինչ չի հասկանում մեր մարմնից»: Մինչդեռ իմ խորին համոզմամբ՝ մարմինը կարողանում է հաղորդել հոգու բոլոր ելևէջները, նրբությունները»:

Նախարարության ենթակայությամբ գործող պարային կազմակերպությունների ղեկավարները մասնագիտական տոնի կապակցությամբ նույնպես շնորհավորել են գործընկերներին, ոլորտի ներկայացուցիչներին և ներկայացրել առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ սերտ համագործակցության մեջ են Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ, ինչպես նաև ակտիվ գործակցություն է ընթանում պարային մյուս կազմակերպությունների միջև:

Պարի միջազգային օրվա շրջանակում պարային կազմակերպություններն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում և Արցախում հանդես կգան համերգային ծրագրերով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1102 դիտում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևները կարճատև կլինեն

Իսրայելում պատգամավորը բռնությամբ հեռացվել է ամբիոնից՝ Գազայում պատերազմը կոշտ քննադատելուց հետո. տեսանյութ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ակտիվացում է նկատվում. ՆԳ փոխնախարար

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհը. լուսանկարներ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից անձանց 109 մեքենա. 78-ը վարել են անչափահասները

2024-ին 160 հազարից ավելի նույնականացման քարտ է տրամադրվել. կարճ ժամանակով դանդաղեցվել է գործընթացը. Ղազարյան

Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը

Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ

Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը

Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է

Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան

Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ

Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան

Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի

Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ

Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է

Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը

Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն