Երևան
12 °C
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշում էր կայացրել հետ քաշել ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանից:
Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ն այսօր ողջունել է լարվածության թուլացումը ռուս-ուկրաինական սահմանին՝ այն կապելով հենց ռուսական զորքերի հետ քաշման հետ: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ալյանսի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք տեսանք, որ լարվածության նվազում կա: Իհարկե, մենք ողջունում ենք դա: Այնուամենայնիվ, կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին», - ասել է նա ՝ նշելով, որ «ՆԱՏՕ-ն անհանգստացած է վերջին շաբաթների ընթացքում ռուս-ուկրաիանականն սահմանին տեղի ունեցածով»:
Ստոլտենբերգի խոսքով ՝ դաշինքը շարունակելու է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Կիևին: «Մենք կշարունակենք օգնել Ուկրաինային արդիականացնել իր ուժերն ու ինստիտուտները, կշարունակենք գործնականում աջակցություն ցուցաբերել», - հավելել է նա:
Անցյալ հինգշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշեց ավարտել ստուգիչ գործողությունները Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում, քանի որ բոլոր նախանշված նպատակները, ըստ նրա, իրագործված են: Նախարարը հանձնարարեց «Գլխավոր շտաբին, ռազմական շրջանների հրամանատարին և օդադեսանտային զորքերին պլանավորել և սկսել ապրիլի 23-ից զորքերի վերադարձը իրենց մշտական տեղակայման կետեր, կատարել մանրամասն վերլուծություն և ամփոփել զորքերի անակնկալ ստուգման արդյունքները»: Շոյգուն կարգադրել է մինչև մայիսի 1-ը վերադառնալ Ռուսաստանի հարավում զորավարժություններին մասնակցած զորքերին՝ իրենց մշտական տեղակայման վայրեր:
Վերջին օրերին արևմտյան երկրները բազմիցս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական ուժերի կուտակման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ: Ապրիլի սկզբից ԱՄՆ-ը և եվրոպական երկրները, Բրիտանիան անհանգստություն են հայտնել, իսկ Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդներ Անգելա Մերկելը և Էմանուել Մակրոնը կոչ են արել հետ կանչել ռուսական զորքերը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուսական զորքերի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով չպետք է անհանգստացնի այլ պետություններին, քանի որ դա նրանց ոչ մի կերպ չի սպառնում:
Եվրախորհրդարանում ելույթ ունենալով Ուկրաինայի Պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարել էր, որ ուկրաինական սահմանների երկայնքով կենտրոնացված է 110 հազար ռուսական զորք: Վաշինգտոնը հայտարարել է, որ զորքերի առավելագույն քանակը կենտրոնացած է սահմանի ռուսական կողմում 2014 թվականից ի վեր, երբ Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտության ամենասուր փուլն էր:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սահմանին զորքերի թվի կրճատումը «համամասնորեն նվազեցնում է լարվածությունը»: «Ուկրաինան միշտ զգոն է, բայց ողջունում է ռազմական ներկայությունը թուլացնելու և Դոնբասում իրավիճակը լիցքաթափելու ցանկացած քայլ: Ուկրաինան խաղաղություն է ցանկանում: Շնորհակալություն միջազգային գործընկերներին աջակցության համար», - գրել է նա Twitter- ում:
Զելենսկին ավելի վաղ Պուտինին առաջարկել էր Դոնբասի հարցով հանդիպել հակամարտության գոտու ցանկացած կետում: Վլադիմիր Պուտինը մերժել էր Ուկրաինայի նախագահի այս առաջարկը `նշելով, որ Զելենսկին պետք է քննարկի Ուկրաինայի արեւելքի ապագան բացառապես այսպես կոչված Լուգանսկի ու Դոնեցկի ինքնավար հանրապետությունների ղեկավարների հետ: Իսկ ուկրաինա-ռուսական հարաբերությունների քննարկման համար, ըստ Պուտինի պատասխանի, ինքը պատրաստ է Մոսկվայում հյուրընկալել իր ուկրաինացի գործընկերոջը:
Այսպիսով, ՌԴ նախագահը մեկ անգամ ևս հասկացրել էր, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Դոնբասում, Ուկրաինայի ներքին գործն է: Սա նշանակում է, որ Զeելենսկին երբեք չի հանդիպի Պուտինի հետ Դոնբասում, չնայած վերջին յոթ տարիներին Կրեմլն է հենց վերահսկում իրավիճակը Ուկրաինայի արեւելքում գտնվող ինքնահռչակ հանրապետություններում:
Վերջին երկու ամիսների ընթացքում Ուկրաինայի նախագահը ապարդյուն փորձեր էր անում շփվել իր ռուս գործընկերոջ հետ: Ըստ Զելենսկու, դեռ մարտ ամսին, Դոնբասում 4 զինծառայողների մահից հետո, նա Պուտինի հետ հեռախոսազրույցի հայտ էր ուղարկել: Բայց Կրեմլից արձագանք էր եղել: Դմիտրի Պեսկովը հերքել է ուկրաինական կողմի խնդրանքի բուն փաստը ՝ ակնարկելով, որ Զելենսկին պարզապես փորձում է այս փաստը շահարկել Ուկրաինայի արեւմտյան գործընկերների մոտ:
Պուտինի հետ հեռախոսազրույցի փոխարեն Զելենսկին բախվել էր ուկրաինական պետության սահմանների մոտ ռուսական բանակի զորավարժություններին, որոնք, ըստ նրա, սահմանային իրավիճակը ապակայունացնելու փորձեր էին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT