Երևան
12 °C
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ներկայացրեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Մելքոնյանը նշեց, որ 2020 թվականի փետրվարին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ-ում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող նկարահանումները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանության վրա: Նկարահանումների հետևանքով կարող են բացահայտվել ՀՀ պետական սահմանի պահպանության հնարավոր խոցելի տեղերը: Շատացել են նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը:
Նախագծով առաջարկվում է սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելել առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցները:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոսելով սահմանների ապահովման մասին, նշեց, որ պատերազմից հետո սահմանային փոփոխություններ են եղել:
«Սյունիքում ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել: Մինչև այս նախագիծը ներկայացնելը մտածե՞լ եք՝ այնտեղի բնակիչների անվտանգությունը ինչպես է ապահովվելու: Պետք է նման դեպք լինի՝ նոր մտածե՞նք»:
Մելքոնյանն էլ պատգամավորի հարցին ի պատասխան՝ նշեց, որ սահմանապահ մեր զորքերի կողմից տեղադրված են ուղեկալներ, որոնք իրականացնում են ազգաբնակչության անվտանգության ապահովումը.
«Այդ հատվածում, հատկապես՝ Գորիսից-Կապան, ճանապարհը մի քանի անգամ մտնում է ադրբեջանական տարածք, այդտեղ նաև տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքեր, և եթե կոնֆլիկտային իրավիճակներ են լինում, բանակցություններ են ընթանում դրանք հարթելու ուղղությամբ»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
Սասուն Միքայելյանն էլ նկատեց, որ վերջերս է եղել այդ հատվածում, և մեքենայի անիվի հետ խնդիրներ էին առաջացել.
«Երկու ժամ կանգնել ենք այդ հատվածում: Մեր սահմանապահներին չեմ տեսել: Թուրքերը մոտ 100 մետր այն կողմ կանգնած էին: Պետք է այդ հատվածի անվտանգությունը պահպանվի: 1993 թվականից եկած, օրինակ՝ Տավուշում, Պառավաքարում, թուրքերն իջնում էին, ճանապարհից մարդկանց էին տանում: Հիմա ուզում եմ ասել՝ երբ հայը անցնում է այդ ճանապարհով, պետք է մի սահմանապահ տեսնի, պաշտպան տեսնի, ես երկու ժամ էնտեղ էի, ինձ ո՛չ ռուս խաղաղապահ է մոտեցել, ո՛չ էլ՝ մեր զորքերից, ես էլ զինվորական համազգեստով եմ եղել: Պետք է մտածեք այս ուղղությամբ»,- եզրափակեց պատգամավորը:
Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ Սասուն Միքայելյանի մտահոգությունները շատերին են հուզում:
«Ինչքան իրենք կարող են մարդ տանել, այդքան էլ՝ մենք: Բայց մեզ համար հրադադարի ռեժիմի պահպանումը ամենակարևոր խնդիրն է»,- հավելեց Քոչարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT