Երևան
12 °C
Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են մի շարք քաղաքական ուժերի գովազդային վահանակներ, ինչը համացանցում բուռն քննարկումներին առիթ է դարձել: Մասնավորապես շատերը պնդում են, որ մինչ քարոզարաշվի սկսվելը գովազդային վահակների տեղարդումն օրենքով արգելվում և խախտման համար պետք է տվյալ քաղաքական ուժերը պատասխանատվության ենթարկվեն:
Մայրաքաղաքում արդեն կարելի է տեսնել «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների գովազդային վահանակները:
«Հայկական ժամանակը» դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզելու ՝ կա՞ արձանագրված խախտում տվյալ քաղաքական ուժերի գործողություններում, թե՝ ոչ, ինչին ի պատասխան ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը նշեց, որ այս փուլում, երբ նշանակված չեն ընտրություններ, նման պաստառների առկայությունը Ընտրական օրենսգրքի որևէ դրույթի խախտում չէ։
«Ընտրական օրենսգրքով հստակ սահմանված է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, որի ընթացքում գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները»,-եզրափակեց ԿԸՀ խոսնակը:
ՀԺ-ի հետ զրույցում Ընտրական նոր օրենսգրքի նախագծի համահեղինակ Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ, ըստ էության, Ընտրական օրենսգիրքն արգելում է քարոզարշավ իրականցնել քվեարկության և դրա նախորդ օրը.
«Իսկ այլ ժամանակահատվածում քարոզչությունն արգելված չէ: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները միշտ էլ քարոզարշավ իրականացնում են: Սա խախտում չէ, քանի որ կոնկրետ կանոնակարգում չկա, թե ինչ գումարներով են այդ վահանակները տեղադրվում, թե քանի վահանակ կարելի է տեղադրել»:
Իոաննիսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարաշվի համար տրվում է 12 օր ժամանակ.
«Ես հիշում եմ, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկեցի Սահմանադրության կարգավորումը փոխել, որպեսզի նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը դառնա մեկ ամիս կամ մեկ ամիս ու կես, Մարուքյանն ասաց՝ այդքան երկար քարոզարշավ ով է անելու: Իմ պնդումներին, որ բոլորն էլ շուտ սկսելու են, ուղղակի ոչ խաղի կանոններով, նա հակաճառում էր ու ասում՝ բոլորն էլ քարոզարաշը սկսում են այն ժամանակ, երբ հատուկ ժամանակահատված է տրամադրվում: Բայց արդեն մի քանի շաբաթ է ինչ նախընտրական քարոզաշվը սկսել է Ռոբերտ Քոչարյանը, «Վերծնվող Հայաստան», «Քաղաքիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նույն Էդմոն Մարուքյանը, որը պնդում էր, թե քարոզարշավի ժամանակահատվածում նոր բոլորը կսկսեն այն իրականացնել, խախտեց իր ասած խոսքերը»,- նկատեց մեր զրուցակիցը:
Դանիել Իոաննիսյանը նշում է՝ այժմ ընթանում է քարոզարշավ, ուղղակի ջունգլիների կանոններով.
«Եվ քարոզարշավի ժամանակահատվածի կարգավորումները չփոխվեցին Էդմոն Մարուքյանի պատճառով: Կարգավորումների փոփոխման համար «Իմ քայլը» խմբակցության ձայները բավական չէին, պետք է ԼՀԿ-ն էլ միանար, բայց նրանք մերժեցին առաջարկաները»,-հավելեց Իոաննիսյանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վերոնշյալ հարցին անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նկատելով, որ մայրաքաղաքում շատ պաստառներ կան.
«Շատ պաստառներ կան, մեկը կա՝ գիրք է գովազդում իր նկարով, բայց քաղաքական գործիչ է և մասնակցելու է ընտրություններին։ Անցյալ ընտրությունների ժամանակ մեկը կար գրել էր՝ «Ձեր պատգամավորը»։ Նա գործող պատգամավոր էր և որևէ եղանակով դա չէր կարող դիտարկվել որպես քարոզչություն»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ դրա համար պատրաստվել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համապատասխան նախագիծ, որով փորձ է կատարվում կարգավորել քարոզչությունը, այդ թվում՝ նախընտրական։
Վարդանյանը հավելեց՝ կարևոր է, որ խաղի պայմանները լինեն հավասար, իսկ, եթե կան անհանգստություններ, որ տեղի է ունենում ինչ-որ գործընթաց, որը չի համապատասխանում օրենսդրությանը, ապա հորդորեց՝ դիմել ԿԸՀ և պատկան մարմիններին՝ դրան համարժեք արձագանք տալու համար։
Նշենք, որ պաշտոնական քարոզարշավը սկսելու է հունիսի 7-ին, ընտրություններից 12 օր առաջ եւ ավարտվելու է ընտրություններից մեկ օր առաջ:
Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր: Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`
1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա.
2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT