Բուհերում կառավարման ճգնաժամի պատճառով նախարարությունը օպերատիվ լուծում է տալիս. ԿԳՄՍՆ արձագանքը ռեկտորների դժգոհությանը

04/05/2021 schedule18:39

Ռեկտորների խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնում վերջերս կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագծին:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է փոփոխության ենթարկել հիմնադրամ բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը 32-ից կամ 24-ից դարձնելով 20: Առաջարկվող նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%) ։

Ռեկտորների խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ դեռևս ուրբաթ օրը հրավիրված նիստին խորհրդի 16 անդամներից մասնակցել են 14-ը, եւ բոլորն էլ կողմ են քվեարկել հայտարարությանը: Ռեկտորների խորհուրդը նախագիծը համարում է անընդունելի, եւ դիմում է Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ որոշման նախագծի քննարկումից ու ընդունումից և դրանով իսկ չխախտել բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը:

Պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, 6 կետով ներկայացնելով իր նկատառումները, նշում է, որ նախագծով առաջարկվող փոփոխություններն անընդունելի են, քանի որ անմիջականորեն ուղղված են բուհերի ինքնակառավարման հիմնարար իրավունքի դեմ և ըստ էության համալսարաններին զրկում են իրենց իսկ վերաբերող կարևորագույն որոշումներն ընդունելու, անգամ դրանց վրա ներազդելու իրավունքից։ Փոխարենը՝ կառավարությանը ընձեռում են բուհերին վերահսկելու և կառավարելու անսահմանափակ հնարավորություն, որի արդյունքում համալսարանները փաստացի հայտնվելու են օրվա իշխանությունների անմիջական ազդեցության ներքո՝ դառնալով քաղաքական նկրտումների իրականացման հարթակ.

«Նախագծով նախատեսվում է փոխել համալսարանների կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմի գործող համամասնությունը և հիմնադրի (ՀՀ կառավարության), լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարության), համալսարանի դասախոսների և ուսանողների հավասարաչափ (25%+25%+25%+25%) ներկայացվածության սկզբունքի փոխարեն ընդունել «65% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 35% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ) բանաձևը: Այսինքն, առանց բուհի ներկայացուցիչների, անգամ առանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից խորհրդի 2 անդամների առաջադրման, ՀՀ վարչապետի կողմից անդամների նշանակումն արդեն իսկ բավարար կլինի հոգաբարձուների խորհուրդը ձևավորված համարելու, նրա գործունեությունն օրինական ճանաչելու և բուհի ներկայացուցիչների բացակայության պայմաններում համալսարանի վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելու համար»։

Ռեկտորների խորհուրդը մտահոգություն է հայտնում նաեւ, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմելու են խորհրդի անդամների 10 տոկոսը: Նրանց խոսքով՝ Հոգաբարձուների խորհրդում դասախոսների նման նվազ ներկայացվածությունը ձևական է դարձնում նրանց մասնակցությունը բուհերի կառավարմանը, անտեսում է դասախոսների կարևոր դերը ոչ միայն համալսարաններում, այլև ողջ հասարակության մեջ:

Հայտարարության տեքստում, անդրադառնալով վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին, որը բուհերի խորհուրդների ձեւավորման մեկ այլ, բայց նույնատիպ սկզբունք էր սահմանում, նշվում է նաեւ, որ ոչ միայն բուհական հանրությունը խիստ քննադատության ենթարկեց օրենքի այդ դրույթները, այլև Հանրապետության նախագահն օրենքը չստորագրեց և 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականության հարցը՝ անգամ բուհի կառավարման խորհրդի «56% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 44% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևի պարագայում։ Ուստի, խնդրո առարկայի վերաբերյալ որևէ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նշված օրենքի սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։

«Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն Նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին կամ քննարկել նրանց հետ, այլև չի տեղեկացրել բուհերին իրենց հիմնադիր փաստաթղթում՝ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նշված հանգամանքը դեմ է գործընկերային հարաբերությունների սկզբունքներին, հարգալից վերաբերմունք չէ բուհերի նկատմամբ և ստեղծում է փոխադարձ անվստահության մթնոլորտ, ինչը չի նպաստում ընդհանուր նպատակների իրականացմանը»,- նշված է հայտարարության մեջ։

Նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը՝ անդրադառնալով ռեկտորների խորհրդի կողմից հնչեցված այն մտքին, թե ԿԳՄՍ նախարարությունը նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին եւ չի տեղեկացրել՝ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, նշեց հետեւյալը.

«Նախարարությունն առաջնորդվել է Կառավարության նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով և Կառավարության աշխատակազմի աշխատակարգով: Նախագիծը մշակող մարմինն ինքն է որոշում՝ որ շահագրգիռ մարմիններին ներկայացնել: Նախարարությունը այն ներկայացրել է ֆինանսների եւ արդարադատության նախարարություններին: Բուհերի հետ չենք քննարկել, որովհետեւ մենք դրա մեջ տեսել ենք նոր օրենքում դրված տրամաբանությունը: Իսկ նախագիծը հանրային քննարկման դրված լինելը նշանակում է, որ նաեւ բուհերն իրենք կարող են հանրային քննարկման հարթակն օգտագործել եւ իրենց կարծիքը ներկայացնել»,- ասաց վարչության պետի տեղակալը:

«Ես համամիտ չեմ, որ նախարարությունն անտեսել է բուհերին, չի խորհրդակցել նրանց հետ: Խորհուրդների կառավարման մասով քննարկումներ եղել են ե՛ւ բուհերի, ե՛ւ շահագրգիռ կառույցների տարբեր շրջանակների հետ: Նախարարության դիրքորոշումը կառավարման խորհրդի մասով բոլոր բուհերին հայտնի էր, ուղղակի հաշվի առնելով օրենքի ճակատագիրը եւ որոշ բուհերում կառավարման ճգնաժամը, նախարարությունը օպերատիվ լուծում է տվել այդ ճգնաժամին՝ գործող օրենքների, գործող իրավակարգավորումների շրջանակում՝ բուհերի բնականոն գործունեությունը հետայսու ապահովելու համար»,- հավելեց Գրիգորյանը:

Իսկ հայտարարության մեջ նշված այն հարցի շուրջ, թե Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան դիմեց՝ վիճարկելով օրենքի սահմանադրականության հարցը՝ անգամ այդ օրենքով սահմանված 5/4 (5-ը՝ հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ, 4-ը՝ համալսարանի դասախոսներ և ուսանողներ) համամասնության պարագայում, Լուսինե Գրիգորյանը ասաց հետեւյալը.

«Նախագահն ամբողջ օրենքն է ուղարկել ՍԴ, ուղեկցող գրության մեջ որեւէ առանձնացում, որեւէ շեշտադրում, որ օրենքն ուղարկվել է հենց առաջարկվող համամասնությունը վիճարկելու համար, նման դրույթ չկա: Առաջարկված տարբերակը օրենքի մշակման ընթացքում առաջ քաշած քաղաքականության տրամաբանությունն է: Այստեղ համամասնությունը պայմանավորված է Կրթության մասին օրենքում ուսանողների խորհրդին մասնակցության հստակ տոկոս նշված լինելու հանգամանքով, իսկ օրենքում որեւէ արգելք չկա կառավարման խորհրդում հիմնադրի՝ մեծամասնություն ձեւավորելու համար»:

Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը բուհերի ինքնավարության ու ակադեմիական ազատության իրավունքը չի խախտում.

«Բուհերն, այո՛, ինքնավար են. ինքնուրույն են որոշում կրթական տեխնոլոգիաները, ուսումնական պլանները, ֆինանսական միջոցների բաշխումը: Ուսանողի ամփոփիչ ատեստավորման կազմակերպման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ընտրության հարցում են ինքնուրույն: Մի խոսքով՝ կրթության բովանդակության, ֆինանսներին վերաբերող հարցերում լրիվ ինքնուրույն են»,- արձանագրեց նա:

Նշենք, որ e-draft.am կայքում ակտիվ քվեարկություն է տեղի ունենում նախագծի շուրջ. դեռ գերակշռում են «կողմ» ձայները: Նկատենք, սակայն, որ անցկացվող քվեարկությունը որոշիչ ազդեցություն չունի նախագծի ընդունման վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1493 դիտում

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր