Երևան
12 °C
Իտալական «Ռոման» մայիսի 4-ին երկու հայտարարություն տարածեց՝ մարզչական փոփոխությունների վերաբերյալ։
Նախ հայտարարվեց, որ թիմի պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Այնուհետև հայտնի դարձավ, որ իտալական ակումբը գլխավորելու է մեկ այլ պորտուգալացի մարզիչ՝ հանրահայտ Ժոզե Մոուրինյուն։ Վերջինս նախկինում մարզել է պորտուգալական «Պորտուն», անգլիական «Չելսին» (երկու անգամ), իտալական «Ինտերը», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»։ «Պորտուն» և «Ինտերը» Մոուրինյուի գլխավորությամբ նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր։ Բացի այդ, նրա գլխավորած թիմերը տարբեր տարիների դարձել են Պորտուգալիայի, Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի չեմպիոններ։
Հիշեցնենք, որ «Ռոմայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում մասնակցել է Իտալիայի առաջնության 30 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդ որում, բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները Մխիթարյանը կատարել է մինչև մարտի 7-ը, երբ վնասվածք ստացավ ու չկարողացավ հանդես գալ մոտ մեկ ամիս։ «Ռոման» ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 7-րդ տեղը, ընդ որում, չի կարողանում հաղթել վերջին 4 հանդիպումներում։ Բացի այդ, թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որի առաջին խաղում 2-6 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հենց վերջին անհաջողությունների պատճառով էլ ակումբի ղեկավարությունը որոշել է մրցաշրջանից հետո դադարեցնել համագործակցությունը Ֆոնսեկայի հետ։
Մխիթարյանը նախկինում արդեն հանդես է եկել Մոուրինյուի գլխավորությամբ։ 2016-2018թթ․-ին նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», որն այդ ժամանակ մարզում էր հենց Մոուրինյուն։ 2016/17 մրցաշրջանում Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում նվաճել է Եվրոպայի լիգայի և Անգլիական լիգայի գավաթները, ընդ որում, Եվրոպայի լիգայի «Այաքսի» հետ եզրափակիչ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Սակայն 2017/18 մրցաշրջանում ֆուտբոլիստի և մարզչի հարաբերությունները լարված էին․ Մոուրինյուն ոչ միշտ էր ընդգրկում Մխիթարյանին հիմնական կազմում, ինչի հետևանքով էլ Հենրիխը մրցաշրջանի կեսից տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։ Մարզչի հետ լարված հարաբերությունների մասին հետագա հարցազրույցներում պատմել է նաև ինքը ֆուտբոլիստը։
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Մխիթարյանն ու Մոուրինյուն նորից կհամագործակցե՞ն իրար հետ, թե՞ ոչ։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, և կողմերը դեռ նոր համաձայնագիր չեն կնքել։ Ընդ որում, «Ռոման» դեմ չէ շարունակել համագործակցությունը, սակայն ֆուտբոլիստը դեռ չի շտապում որոշում կայացնել։ Խոսակցություններ կան նաև, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական առաջատար ակումբներից մեկը՝ Թուրինի «Յուվենտուսը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT