Երևան
12 °C
Մայիսի 5-8-ը Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա ձյուդոյի «Մեծ սաղավարտի» խաղարկության հերթական փուլը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշային միավորներ:
Ընդ որում Կազանի գրան-պրին վերջինն է լինելու օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ, հետևաբար նաև վարկանիշային միավորներ վաստակելու վերջին հնարավորություններից մեկն է: Դրանից հետո ձյուդոիստները ևս մեկ հնարավորություն կունենան վաստակել միավորներ հունիսի 6-13-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:
Կազանի գրան-պրիին մասնակցելու է նաև Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Սա նրա վերջին հնարավորություններից մեկն է «հասնել հեռացող գնացքին»: Ներկա պահի դրությամբ Կարապետյանը 1908 միավորով համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 36-րդ տեղը, մինչդեռ ռումինացի Ալեքսանդրու Ռայկուն, որը «վարկանիշային տեղ» զբաղեցնող եվրոպացի վերջին ձյուդոիստն է, գերազանցում է Կարապետյանին 291 միավորով:
Օլիմպիական հույսեր պահպանելու համար Եվրոպայի 2018թ.-ի չեմպիոնին անհրաժեշտ է Կազանում առնվազն երեք փուլ հաղթահարել: Վիճակահանությամբ Կարապետյանը պայքարը սկսելու է 1/32 եզրափակչից. նրա մրցակիցը լինելու է Չամարա Ռեպիյալլագեն (Շրի Լանկա): Հաջորդ փուլում հայ ձյուդոիստի հավանական մրցակիցը Սաուդյան Արաբիան ներկայացնող Սուլեյման Համադն է: Այս երկու մրցակիցներն էլ կարգով անհամեմատ զիջում են Կարապետյանին: Այդ գոտեմարտերի բարեհաջող ելքի դեպքում 1/8 եզրափակչում Կարապետյանին կսպասի կամ ղազախ Ժանսայ Սմագուլովը կամ իտալացի Ջովանի Էսպոզիտոն: Երկուսն էլ համաշխարհային դասակարգման ցուցակում գերազանցում են Կարապետյանին, բայց ամենևին էլ անհաղթահարելի մրցակիցներ չեն: Սմագուլովի հետ Կարապետյանն այս տարի արդեն հանդիպել է՝ Տաշքենդի գրան-պրիի կիսաեզրափակչում: Այդ գոտեմարտն ավարտվեց ղազախ մարզիկի հաղթանակով՝ վազարիով:
Քառորդ եզրափակիչ դուրս գալը շատ կարևոր է Ֆերդինանդի համար: Հենց այդ փուլից է սկսվում մեդալների համար պայքարը: Քառորդ եզրափակչում նույնիսկ պարտվելու դեպքում ձյուդոիստը հնարավորություն է պահպանում պայքարել բրոնզե մեդալի համար և առնվազն ապահովում է 250 վարկանիշային միավոր: Այնպես որ 1/8 եզրափակչի գոտեմարտը կարող է որոշիչ լինել օլիմպիական ուղեգրի համար պայքարում: Մնում է տեսնել՝ ինչ մարզավիճակով է Կարապետյանը մոտեցել Կազանի մրցաշարին:
Ավելացնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը պայքարի մեջ կմտնի մրցումների երկրորդ օրը՝ մայիսի 6-ին: Հիշեցնենք, որ նույն օրը տեղի է ունենալու նաև ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT