Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականից բյուջետային ֆինանսավորմամբ արտերկրում էականորեն ընդլայնվել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: 2020-2021 ուստարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների, այդ թվում՝ Զալցբուրգի համալսարանի հետ: Վերջինիս «Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնի» («Center for the Study of the Christian East at the University of Salzburg») տնօրեն, ավստրիացի հայագետ, դոկտոր, դոցենտ Յասմին Դում-Թրագուտը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանն առնչվող երկու կարևոր հետազոտական նախագիծ:
Դրանցից համեմատաբար կարճաժամկետը (6 ամիս) «Ղարաբաղում հայերենի հանրալեզվաբանության» վերաբերյալ նախագիծն է, որի շրջանակում ուսումնասիրվելու են Արցախում հայոց լեզվի պատմությունը, բազմալեզու հասարակության մեջ դրա փոփոխվող գործառույթները՝ ընդհուպ մինչև Արցախի Հանրապետության պաշտոնական լեզուն դառնալը, դրա հեղինակությունը, լեզվի կենսունակությունը, արցախյան բարբառների և գրական հայերենի փոխհարաբերությունները: Այս նախագիծը ֆինանսավորվում է Զալցբուրգի համալսարանի հետազոտական ֆոնդի (Research Fund of the University of Salzburg) կողմից:
Միջգիտակարգային մյուս նախագիծը՝ «Ձիու մարմինը՝ որպես հանդիպման վայր. մշակութային փոխանակումները և գիտելիքների փոխանցումը քրիստոնյա Արևմուտքի և մահմեդական Արևելքի միջև ուշ միջնադարյան հայկական ձիագրքերում», հաստատվել է միջազգային մակարդակով և տևելու է չորս տարի՝ սկսած 2022 թվականից՝ ավելի քան կես միլիոն եվրո բյուջեով: Նախագծի շրջանակում նախատեսվում է համագործակցություն Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի համալսարանի (Գերմանիա), Վիեննայի Անասնաբուժական համալսարանի և Գրացի Վեստիգիա (Vestigia) ձեռագրերի հետազոտման կենտրոնի (Ավստրիա), ինչպես նաև Լոնդոնի, Փարիզի, Թբիլիսիի, Կահիրեի, Գերմանիայի և ԱՄՆ-ի մի շարք ձեռագրերի հավաքածուների հետ:
Այս ծրագրի հիմքում ընկած են ձիաբժշկության մասին մի կորսված միջնադարյան հայկական ձեռագիր, որի գոյությունը հայտնի է միայն մեկ այլ ձեռագրի հիշատակարանից, ինչպես նաև 6-րդ դարի հայկական բժշկական մի ձեռագիր, որը հայտնաբերվել է 2008 թ.-ին: Սկսելով այս բոլորովին չուսումնասիրված բժշկական ձեռագրով՝ նախագիծը ծավալվում է և ընդգրկում գիտելիքների փոխանցումը քրիստոնյա Արևմուտքի և մահմեդական Արևելքի միջև՝ միջնադարից վաղ արդիություն անցման փուլում: Հայերի կողմից ձիերի վերաբերյալ գիտելիքների ստացումը և հարակից մշակույթների, այդպիսով՝ համաշխարհային ձիաբժշկության մեջ ունեցած ներդրումը հնարավոր կլինի առաջին անգամ մանրակրկիտ վերլուծել՝ հիմնվելով հայերեն ձիագրքերի արաբերեն և վրացերեն չուսումնասիրված թարգմանությունների վրա:
Վերոնշյալ հայկական ձեռագիրը գրվել է Կիլիկիայում (1298 թ.), ապա տարվել է Սվաս/Սեբաստիա՝ Օսմանյան կայսրություն (1504), Թբիլիսի՝ Վրացական թագավորություն (1791), Սպահան՝ Իրանի Աֆշարինիների դինաստիա (19-րդ դար)՝ իր վերջնական հանգրվանը գտնելով Երևանում (2008 թ.). դրա անցած ճանապարհը եզակի հնարավորություն է՝ հետևելու շոշափելի մշակութային ժառանգության` ուշ միջնադարյան հայկական ձեռագրի անցած ճանապարհին, ինչպես նաև ընդգծելու դրա դերը որպես Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության, միջնադարյան ձիաբուժության մինչ այժմ անհայտ աղբյուր:
Այս նախագիծը միջնադարյան հայկական ձեռագիրն ուսումնասիրելու նպատակով միավորում է գիտակարգերի մի աննախադեպ խումբ, ինչը կարևոր նշանակություն ունի ինչպես հումանիտար, այնպես էլ բնական գիտությունների համար։ Յ. Դում-Թրագուտը ձևավորել է իր փորձագետների թիմը՝ կազմված հիմնականում Հայաստանից արաբերեն, վրացերեն և հայերեն ձեռագրագիտության հետազոտողներից, ինչպես նաև ավստրիացի և միջազգային համագործակցող խորհրդատուներից, որոնք ներկայացնում են ձեռագրագիտության և միջնադարագիտության, գիտության պատմության, կովկասագիտության ու իրանագիտության և անասնաբուժության ոլորտները։
Յ. Դում-Թրագուտն ընդգծել է, որ ոգևորված է այս նախագծով, քանի որ այն մեկ հետազոտական նախագծում ոչ միայն ներառում է իր երկու մասնագիտությունները՝ հայագետ-լեզվաբանի և ձիագետի, այլև իր երկու մեծ սերերը՝ Հայաստանը և ձիերը: Ավելին, Յ. Դում-Թրագուտի տեղեկացմամբ՝ ավստրիական մի էկումենիկ հիմնադրամի և Զալցբուրգի կաթոլիկ թեմի շնորհիվ հնարավոր է եղել ստեղծել Հայաստան ճամփորդելու հիմնադրամ՝ հայագիտություն մասնագիտացմամբ իր դոկտորանտ ուսանողների համար: Դա ուսանողներին հնարավորություն կտա Յ. Դում-Թրագուտի հետ այցելել Հայաստան, միասին աշխատել և իրականացնել դաշտային հետազոտություններ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴիմակավորված անձինք փախցրել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան. մանրամասներ
Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի
Սեփական տան բակում կնոջ դի է հայտնաբերվել
Հոգևորականները լավ գիտեն, թե որ չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը. Ղազարյան. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
Ասաց՝ ստիպված է պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին. Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել
Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից. Գյուլեր
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Շնորհակալ եմ հիասքանչ բանախոսությունների համար. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Քարաթափման հետևանքով Աղվանի-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, որ «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ, Գարեգին Բ-ն պիտի պատասխանի հարցին. տեսանյութ
ՊԵԿ նախագահը Ղրղզստանում նիստերի է մասնակցել
Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել
Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին
Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար
Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ
Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել
Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է
Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն
Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար
Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել
Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան
Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան
Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին
Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա
Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը
Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա
2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար
Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը
Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ
Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել
Մեզ ինչ, ինքը, իր կանայք, իր սիրուհիները, իր երեխաները... տոնից դատելով՝ որոշել են գողական էլ գնան. Սաֆարյան
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը
Ռիսկի մակարդակը բարձրանում է. Քելլոգը՝ ռուսական ռազմական օդակայանների վրա Ուկրաինայի հարձակման հետևանքի մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT