Երևան
12 °C
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ 89 կողմ ձայնով ընդունվեց Կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն ընձեռել ՀՀ կառավարությանը` արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում։
Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչեւ նախագծի ընդունումը նշեց, որ առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետում ավելացնել հետեւյալ պարբերությունը՝ «բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ նոր ցանկի անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ եւ ռազմական դրությամբ»։
5-րդ կետում նշված է․ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում եւ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է ՀՀ կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն արգելվում է»:
Նախարարի պարզաբանմամբ՝ սա արվում է ոչ միայն COVID-19-ի, այլ ընդհանրապես արտակարգ դրության հայտարարելու հետ կապված։
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը կրում է զուտ տեխնիկական բնույթի փոփոխություններ եւ համավարակով պայմանավորված հետագայում հնարավոր արտակարգ եւ ռազմական դրությունների ժամանակ փոփոխության կենթարկվի քննությունների անցկացման կարգն ու չի վերանայվի մասնագիտությունների ցանկը։ Նախարարն արձագանքեց, որ պարբերությունը նաեւ մասնագիտությունների ցանկին է վերաբերում, սակայն ըստ էության՝ այստեղ փոփոխության կարիք չկա, տրամաբանություն էլ չկա, քանի որ այն մասնագիտություններով, որ պարապել են դիմորդները, անցկացվում է քննություն։
Հարությունյանին տրվող հիմնական հարցերը վերաբերում էին մյուս ուսումնական տարում կրթական գործընթացը հեռավար կազմակերպելուն։
Նախարարի խոսքով՝ այս պահին չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի հաջորդ տարվա բուհերի ընդունելության կարգը, արդյո՞ք կգործի մեկ քննությամբ ընդունելությունը, պարզ չէ նաեւ սեպտեմբերի մեկից դասերը կընթանան հեռավա՞ր, թե՞ դասարանային տարբերակով։ Ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից։ Մի քանի շաբաթը մեկ մոնիթորինգ է իրականացվում՝ հասկանալու՝ արդյո՞ք դասերը սեպտեմբերի 1-ից կսկվեն ոչ հեռավար, դեռեւս որոշում չեն կարող հրապարակել։ Արդեն սեպտեմբերին կկարողանան կարծիք հայտնել, թե հաջորդ քննություներն ինչպես կիրականանան։
Նախարարի պնդմամբ՝ դիմակները ճիշտ եւ երկար կրելու, ֆիզիկական հեռավորություն պահպանելու եւ ձեռքերը հաճախ ախտահանելու դեպքում՝ միանշանակ սեպտեմբերից կարող ենք նորմալ հունով դասերին վերադառնալ, եթե ոչ, կունենանք խնդիրներ։
Նախարարն իր խոսքում ընդգծեց, որ հնարավորինս շուտ որոշում կկայացվի, ինչ վերաբերում է բուհերին, իրենք պետք է որոշեն, սակայն անցած 3 ամիսները թույլ են տալիս պնդելու՝ այդ հաստատությունները բավական մեծ առաջընթաց են ունեցել հեռավար կրթության կազմակերպման առումով։
Նա կարծիք հայտնեց՝ հեռավար ուսուցումը հարմարավետ գործիք է հատկապես մագիստրատուրայում։ «Մագիստրատուրայում արդյունավետությունը մեծացել է, առնվազն ուսանողների ներկայությունը մեծացել է, տարբեր հանգամանքերից ելնելով՝ առկա ուսուցման ժամանակ նրանց ներկայությունը դժվար են կարողանում ապահովել, հիմա շատ բուհերում այն հասել է 100 %-ի»։
Ինչ վերաբերում է ընդունելության քննություններին, հարց հնչեց՝ ինչո՞ւ չի կիրառվում տարբերակ, որ թեստում ներառված լինեն 3 քննական առարկաներ, Հարությունյանը նշեց, որ տարբերակը քննարկվել է, սակայն մասնագետները դրա հետ կապված որոշակի թերություններ են նշել, եւ ժամանակը շատ կարճ էր, նման թեստ կազմելու դեպքում խնդիրներ կլինեին։ Եթե հաջորդ տարի կարիք լինի կիրառելու, այն մանրամասն կքննարկվի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT