Երևան
12 °C
«2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում ընդգրկված է 190 հազար 990 հաշմանդամություն ունեցող անձ: Այդ անձանց թվում ունենք մոտ 92 տոկոս գործազրկություն»,- անդրադառնալով Ազգային ժողովում երեկ ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին՝ այսօր ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը՝ ընդգծելով, որ ներկայացվածը մեծ թիվ է:
ՀԿ նախագահի խոսքով՝ նոր օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության թվի զգալի նվազմանը նպաստելու լավագույն ազդեցությունը կարող է ունենալ:
Մեդիա կենտրոնում հրավիրված առցանց քննարկման ժամանակ Մուշեղ Հովսեփյանը նաեւ շեշտեց՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել էր դեռեւս 2010-ին՝ վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: «Իրականում սա պատմական իրադարձություն է, որովհետեւ օրենքի համար պայքարել են բազմաթիվ անձինք ու առանձին կազմակերպություններ: Սա առաջին քայլն է, շատ կարեւոր է, որ հետագա բոլոր գործողությունները եւս արդյունավետ լինեն, որպեսզի ունենանք օրենսդրություն, որը գործնականորեն արդյունավետություն կբերի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում»:
Ըստ Հովսեփյանի՝ սա փոփոխությունների միայն սկիզբն է, որից հետո պետք է սկսվի նոր փուլ՝ ապահովելու օրենքի իրագործումը, ծրագրերի իրականացումը եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ ներառման նոր մակարդակը:
Հովսեփյանը նկատեց՝ անչափ կարեւորում է դրույթներից հետեւյալը՝ «Պաշտպանում է հաշմանդամության հիմքով խտրականությունից»: «Այս նախագծով հնարավորություն տրվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններին պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անդամների շահերը դատարանում: Իհարկե, եթե նախագահը ստորագրի, ու այս օրենքը ուժի մեջ մտնի»,- ասաց նա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանն ասաց. «Պիտի գիտակցենք, որ կան առողջական խնդիրներ՝ բնածին, թե ձեռքբերովի, որոնց դեմ մարդկությունը դեռեւս ի զորու չէ որեւէ բան անելու: Բայց պիտի գիտակցենք, որ կան լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարելի դարձնել այդ խնդիրները, դրանք կարող են լինել տարբեր՝ խոսելու, լսելու, շարժվելու, տեսնելու եւ այլն: Նոր օրենքի պահանջն է միջավայրը կառուցել այնպես, որպեսզի տվյալ խնդիրները ունեցող անձինք կարողանան ազատ գործունեություն իրականացնել»:
Հակոբյանը նաեւ նշեց, որ բացի ֆիզիկական միջավայրի մատչելիությունից՝ օրենքում սահմանված են նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիության պահանջները. «Սահմանված տույժ ու տուգանքներ կան հստակ չափերի, դրանք վերբերում են ֆիզիկական մատչելիությանը, եթե սահմանված չեն նորմերը: Առաջին անգամ խնդիրը հայտնաբերելու դեպքում սահմանված է տուգանք աշխատավարձի 250-300 հազարապատիկի սահմանաչափով, կրկնակի եւ յուրաքանչյուր հաջորդ անգամի դեպքում՝ աշխատավարձի 500-800 հազարապատիկի չափով, եթե շենքը, շինությունը մատչելի չեն»,- ասաց նա:
Հակոբյանը մանրամասնեց՝ այս նորմերը սահմանված են նոր կառուցվող շենքերի համար եւ արդեն կառուցվածքների: Վերջինների դեպքում սահմանված է 3 տարի ժամանակ, որպեսզի համապատասխանեցնեն օրենքի պահանջներին:
Աննա Հակոբյանի համոզմամբ՝ նոր օրենքը մեզ թույլ կտա իրավունքահենք մոտեցումներով կարգավորել հաշմանդամության հիմնախնդիրները:
Նոր օրենքի կարգավորումները պայմանականորեն բաժանելով երկու մասի՝ Հակոբյանը նշեց. առաջինը՝ հասարակությունն իր խնդիրներով եւ անելիքներով, երկրոդը՝ հաշմանդամություն ունեցող անձը՝ իր խնդիրներով եւ կարիքներով: «Առաջինի դեպքում օրենքում սահմանված են պահանջներ, թե ինչ պիտի անի անձը: Ե՛վ ֆիզիկական, ե՛ւ իրավաբանական անձինք պարտավոր են գործել այնպես, որ նաեւ հաշմանդամություն ունեցող անձին հնարավորություն տան իրենց գործունեության մասնակից դառնալու: Եվ սա այլեւս բարի կամքի դրսեւորում չի լինելու: Այդ պահանջները չկատարելու դեպքում գործում են պատժի մեխանիզմներ, ինչը բաց էր մեր մյուս օրենքներում: Նախկինում չէին կատարում պահանջը, բայց պատասխանատվության էլ չէին ենթարկվում»,- ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով՝ ամեն դեպքում օրենքը միայն պատիժների վրա չէ, որ հիմնված է, այն ուղղված է հասարակությանն իրազեկելուն ու ընդունված կարծրատիպերը փոխելուն:
Ինչ է անում պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության եւ աշխատանքի ընդունման մատչելիության առումով
Ըստ ԱՍՀՆ հավասար հնարավորությունների վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետի՝ նոր ընդունված օրենքի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է տրվելու ստանալ անվճար կրթություն, դրան գումարած՝ կրթաթոշակ: «Եթե ավելի լայն համատեքստում նայենք, ապա պիտի գործի խելամիտ հարմարեցումների ամբողջական համակարգ, օրինակ՝ տեսողական, լսողական խնդիրներ ունեցող երեխայի համար ստեղծվեն համապատասխան միջոցներ, որոնք չկան: Այսօր տեսողական խնդիր ունեցող մարդը չի կարողանում բուհում կրթություն ստանալ, որովհետեւ չկա բրայլան համակարգով գրականություն: Այս խնդիրների հասցեատերը չպիտի լինի միայն մեկ գերատեսչություն, ինչպես ընդունված է եղել երկար տարիներ մեզ մոտ, այս մոտեցումը յուրաքանչյուր ոլորտինն է, բոլոր ոլորտները պիտի դարձնենք ներառական»,- ասաց Հակոբյանը:
Ի՞նչ հիմնական փոփոխություններ է բերում օրենսդրական այս փաթեթը
Հայաստանում, այսպիսով, ուժի մեջ կմտնի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առաջին օրենքը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Փոխվում է հաշմանդամության սահմանումը, ըստ որի՝
- հաշմանդամությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց և միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության արդյունքում առաջացող երևույթ (իրավիճակ) է, որը խոչընդոտում է անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը.
- պաշտպանում է հաշմանդամության հիմքով խտրականությունից.
- հնարավորություն է տրվում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ներին դիմել դատարան՝ պաշտպանելու իրենց անդամների շահերը.
- ամրագրվում է անձնական օգնականի եւ խելամիտ հարմարեցումների սահմանումը.
- հիմքեր են ստեղծվում հաշմանդամության եւ կարիքների գնահատման նոր համակարգի ստեղծման և հասցեական ծառայությունների մատուցման համար.
- որպես քաղաքականության հիմնական ուղղություն՝ ամրագրվում է հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը, խնամքի ծառայությունների փոխակերպումը համայնքահենք ծառայություններով և այլն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT