Չեմ կարող «մեռնեմ օրենքին» ասել, դուռը խփել ու գնալ. Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմումը հետ վերցնելու և իր հայցի մասին

06/05/2021 schedule21:31

Երեւանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցած գիտխորhրդի նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը անդրադարձավ իր հրաժարականի դիմումին, որի մասին չէր խոսել մինչեւ այժմ: Գեւորգյանն այդ դիմումում զբաղեցրած պաշտոնից իրեն ազատելու ժամկետ էր նշել մայիսի 17-ը:

Գիտխորհրդի անդամներից մեկի հնչեցրած այն հարցին, թե համալսարանում ստեղծված ճգնաժամը, որի մասին խոսում է լիազոր մարմինը՝ իր դիմումից հետո՞ եղավ, թե՞ մինչ այդ էլ կար, եւ արդյո՞ք ռեկտորի պաշտոնակատարն իմացել է նախօրոք, որ իր դիմումով օգնելու է Կառավարությանը՝ ճգնաժամ հայտարարելու համալսրանում, Գեղամ Գեւորգյանը պատասխանեց հետեւյալը.

«Խորհրդի ճգնաժամը իմ դիմումից անկախ կար: Ես տեղյակ չեմ եղել իրենց քայլերից, եւ որեւէ մեկը աշխարհում տեղյակ չի եղել իմ քայլից: Իմ քայլը կատարելուց 10 րոպե առաջ ես տեղեկացրել եմ երկու հոգու՝ Բարխուդարյանին եւ Ասրիյանին(ԵՊՀ պրոռեկտորներն են-խմբ.): Նախարարության համար էլ էր դա սյուրպրիզ, ձեզ համար էլ սյուրպրիզ, տնեցիների համար էլ. մենակ ինձ համար սյուրպրիզ չէր: Դա երկար մտածված քայլ էր: Եվ ես չէի  կարող ենթադրել, որ իմ դիմումից հետո այդպիսի բան կլինի: Հիմա կարող եմ հետին թվով ենթադրել, որ գուցե իմ դիմումը պրոցեսն արագացրել է»:

Նիստի ընթացքում նշվեց, որ Գեղամ Գեւորգյանին շատ անգամ են հորդորել հետ վերցնել հրաժարականի դիմումը, այդ ժամանակ եւս նրան դիմեցին նույն առաջարկով, նույնիսկ փորձելով որոշակի հոգեբանական ճնշում գործադրել ռեկտորի պաշտոնակատարի վրա:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ դիմումը խորհրդի որոշմամբ է հաստատվում, եւ հոգաբարձուների խորհուրդը կարող է մերժել՝ հաշվի առնելով իրավիճակը, սակայն քանի որ խորհրդի հետ կապված հարցերը խիստ անորոշ են (անդամների կեսից ավելին եւս վայր են դրել լիազորությունները), այն կմնա ռեկտորի պաշտոնակատարի խղճին՝ պնդի՞ ազատվելու որոշումը, թե՞՝ ոչ:

Խղճին դիմելու քայլը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին անկեղծանալու հնարավորություն տվեց.

«Թույլ տվեք մի քիչ շեղվեմ այս օրակարգից: Հարցը եկավ, հասավ իմ խղճին: Ես արդեն 46 տարի է համալսարանում եմ՝ ուսանողից անցել եմ բոլոր փուլերով եւ հասել եմ այս պաշտոնին: Ավելին ասեմ՝ մինչեւ ծնվելս եկել-գնացել եմ համալսարան, այնպես որ ուղնուծուծով համալսարանական եմ:

46 տարվա ընթացքում ես չեմ արել որեւէ քայլ, որը կարող է համալսարանին վնասել: Նման բան չեք գտնի: Ինչքան էլ տարբեր մարդիկ թմբկահարեն՝  համալսարանը քանդեց, էս արեց, էն արեց, նման բան չեք գտնի: Եվ լինելով համալսարանական՝ ես չեմ կարող դուռը խփել ու գնալ, մեռնեմ օրենքին ասեմ ու գնամ: Էդ չի կարող լինել»,- ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը:

Հաջորդիվ Գեղամ Գեւորգյանն անդրադարձավ իր անվան շուրջ տարածվող այն լուրերին, որ ԵՊՀ-ն իրեն վճարել է 13 մլն դրամ.

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը 2019 թվականին դատական հայց էր ներկայացրել ՝ ընդդեմ այն ժամանակ գործող ռեկտոր Արամ Սիմոնյանի, քանի որ նա ազատել էր իրեն պրոռեկտորի պաշտոնից: Սիմոնյանն իր այդ հրամանը հիմնավորել էր Գեւորգյանի նկատմամբ ունեցած անվստահությամբ: Գեղամ Գեւորգյանը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել համապատասխան հրամանը, իրեն վերականգնել պաշտոնում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Դատարանի որոշումը, փաստորեն, հօգուտ Գեւորգյանի է եղել:

«Ընդհուպ մինչեւ վերջերս՝ տարբեր ԶԼՄ-ներով  թմբակահարվում է, որ ես դատական կարգով համալսարնից ստացել եմ 13 միլիոն դրամ: Իրոք ես դատարան դիմել եմ՝ ինձ հանիրավի ազատելու համար: Դատարանով որոշումը համարվել է անօրինական, եւ էլի, մեռնեմ օրենքին կարգով, ասել եմ՝ պետք է տրվի փոխհատուցում՝ չստացված աշխատավարձի եւ դատական ծախսերի համար, որը երբեք 13 միլիոն չի կազմում: Չգիտեմ այդ 13 միլիոն թիվը որտեղից է եղել, ես չեմ ստացել այդ գումարը, չեմ ստանալու ու մտքովս էլ չի անցել ստանալու: Չնայած՝ էլի եմ ասում՝ օրենքով ես կարող եմ դա անել, բայց դա չի լինելու»,- հայտարարեց այսօր արդեն ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար նախկին պրոռեկտորը:

«Ի թիվս այլ չակերտավոր չարաշահումների՝ քննարկվում է ջրի տարայի հարցը, որ ես չարաշահումներով եմ դա պատրաստել,  աննպատակ ծախսեր եւ այլն: Սուտ մատնության հիման վրա նախաքննություն կատարվել է, պարզվել է, որ որեւէ խախտում չկա, իսկ ինչ վերաբերում է այդ տարայի  պիտանելիությանը, առնվազն 10 անգամ համալսարանը փրկվել է գարշահոտությունից: Հիշում եք՝ երբ որ ջուր  չէր լինում, ինչ գարշահոտություն էր լինում համալսարանում»,- հավելեց նա, ապա խոսեց իր պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին.

«Այս երկու տարիների իմ գործունեության արդյունքում համալսարանը կուտակել է եւս 1 միլիարդ 800 մլն՝ չնայած այս դժվար պայմաններին՝ նաեւ աշխատավարձը բարձրացվեց, այսինքն՝ ես համալսարանը չեմ հանձնում քանդված, այլ ինչ-որ  դրական բաներ արած: Դրական փոփոխություններ եղել են նաեւ գիտակրթական  գործունեույթան մեջ, եթե ուզեք, հետո այդ մասին էլի կխոսեմ: Ինչ վերաբերում է դիմումը հետ վերցնելուն, ես չեմ շտապի հետ վերցնել, բայց էլի եմ ասում՝ ես այն համալսարանականը չեմ, որ դուռը խփելու եմ, գնամ: Դա չի լինի»,- ասաց նա:

«Բայց որ ազգովի խնդրենք»,- հնչեց դահլիճից: Դրան ի պատասխան Գեղամ Գեւորգյանը նշեց՝ «Ես ասում եմ՝ համալսարանի դուռը չեմ խփի գնամ, էլ ինչը խնդրեք»:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2009 դիտում

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը