Երևան
12 °C
82 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը, որը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Նախագծի քննարկման ընթացքում հետաքրքիր առաջարկներով հանդես եկավ որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Բայց նախ ասաց, որ օրենսդրական փաթեթը պետք է լայն քննարկում անցներ, որովհետեւ 2018-ի ԱԺ ընտրություններից հետո բոլորը սպասում էին Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Իսկ առաջարկը վերաբերում էր նրան, որ հնարավորություն ընձեռնվի ընտրողին՝ հետ կանչել իր ընտրած պատգամավորին: Սրանով, ըստ նրա, պատգամավորը չի լինի զուտ աթոռ զբաղեցնող կամ մանդատ կրող: Եթե պատգամավորը չի կատարում իր պարտականությունները, ըստ Հովսեփյանի, ընտրողը պետք է կարողանա նրան փոխարինել մեկ ուրիշով:
Արման Բաբաջանյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը՝ որպես արտախորհրդարանական ուժ, մասնակցել է քննարկումներին, աջակցել, եւ ինքը կողմ է քվեարկելու:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ներկայացրեց որոշակի մանրամասներ քննարկվող նախագծի վերաբերյալ:
Ասաց, որ նախագծով կուսակցությունների՝ խորհրդարան անցնելու շեմը 5 տոկոսից դարձել է 4 տոկոս, մինչեւ երեք կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոս, 4-ից ավելի կուսակցությունների դաշինքների դեպքում անցողիկ շեմը լինելու է 10 տոկոս:
«Այսպիսով խրախուսվում է կուսակցությունների կայացումը եւ մասնակցությունը ընտրություններին»,- պատճառաբանեց նա:
Հաջորդ փոփոխությունը, որի մասին խոսեց Մակունցը, հայտարարագրման ենթակա ծախսերի ընդլայնումն էր: Ըստ նրա՝ ֆինանսական ծախերը կինեն ավելի թափանցիկ, մասնավորապես՝ եթե նախկինում անվճար գույք կամ այլ ծառայություն էր տրամադրվում, և այն հնարավոր էր չհայտարարագրել, հիմա արդեն հնարավոր չի լինի:
Երրորդը՝ նախընտրական բանավեճերի ամրագրում. «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ նախագծով ամրագրվում է՝ թեկնածուների միջև բանավեճը Հանրային հեռուստաընկերությամբ դառնում է պարտադիր պայման ընտրություններից առաջ:
Եվ չորրորդ՝ կուսակցությունների համար ընտրագրավի նվազեցում. եթե կուսակցությունների համար ընտրագրավը գործող օրենսգրքով 10 մլն դրամ է, փոփոխության արդյունքում կդառնա 7.5 մլն դրամ եւ ավելի հասանելի ու մատչելի կդառնա:
Անդրադառնալով գերի լինելու վերաբերյալ հնչեցված կարծիքին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նկատեց, որ դա կոչվում է ներառական աշխատանք, եւ ընդգծեց՝ որոշ ՀԿ-ներ եւ այլ կազմակերպություններ ու անհատներ եղել է շատ ակտիվ փոփոխությունների մշակմանը օգնելու հարցում, ի տարբերություն շատ խորհրդարանական գործընկերների:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ դարձյալ 18:30-ին գումարվելիք արտահերթ նիստում: Մինչ այդ պատգամավորները կարող են առաջարկներ ներկայացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT