«Ես Աստված եմ... ես սպանելու եմ մեծ քանակությամբ բիոաղբ». Կազանի դպրոցի հրաձիգի գրառումն ու ողբերգությունը

Կազանում մայիսի 11-ի առավոտը սկսվեց ողբերգական դեպքով, որի մասին տեղեկություններն արագորեն տարածվեցին աշխարհով մեկ: Դպրոցի նախկին շրջանավարտ, 19-ամյա Իլնազ Գալյավևը մեկ տասնյակից ավելի մարդու սպանության, 2 տասնյակից ավելի մարդու վիրավորումների հեղինակ էր դարձել:

Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած կրակոցների մասին լուրերը սկսել են Թաթարստանի արտակարգ իրավիճակների  ծառայություններին հասնել՝ նախքան հարձակվողի դպրոց մտնելը:

Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանությունում  հայտնվել է 9:17-ին, չնայած հրաձիգը  շենք էր մտել 9:19-ին: Նա, հավանաբար, սկզբում սկսել է կրակել դպրոցի բակում:

Երկրորդ հաղորդագրությունը  ոստիկանությունը ստացել է հենց 9: 19-ին: Զանգահարողը հաղորդել է  կրակոցների և պայթյունների մասին: Միաժամանակ, հնչել է  մեկ այլ զանգ: Ականատեսը պատմել է դպրոց մուտք գործած զինված տղամարդու մասին:

Հետո ամեն րոպե ահազանգերը շարունակվել են՝ նախ աշակերտներից, իսկ հետո` նրանց ծնողներից:

Առավոտյան 9:27-ին հայտնվել են տուժածների վերաբերյալ առաջին տվյալները:

«Կրակոցներ են լսվում, կան վիրավորներ, արյուն է երևում», -հեռախոսազանգի ժամանակ ասել է ութերորդ դասարանցիներից մեկը :

Դրանից հետո հարևան տների բնակիչները սկսել են ահազանգել, թե տեսնում են՝ ինչպես են երեխաները դպրոցի պատուհանից իրենց ցած նետում:

Ժամը 9: 33-ին ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր,  կարճ ժամանակ անց բերման է ենթարկվել հանցագործը:

Կրակոցների ու պայթյունի հետևանքով, վերջնական տվյալներով  7 երեխա, 1 ուսուցիչ և ուսումնական հաստատության 1 անվտանգության աշխատակից է սպանվել, ևս 21 մարդ վիրավորումներ է ստացել: Որոշ երեխաներ կարողացել են փրկվել ՝ նետվելով պատուհաններից: Այնուամենայնիվ, երկու աշակերտներ էլ մահացել են՝ փրկվելու հույսով պատուհանից նետվելու հետևանքով:

Հիվանդանոցում հայտնված վիրավորներից 18-ը երեխաներ են, մյուս 3-ը՝ ուսուցչական անձնակազմից, երեխաները հոսպիտալացվել են Թաթարստանի հանրապետական մանկական հիվանդանոց, 6 երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Կեսօրն անց պարզվել է,  որ հանցագործը ունեցել է պաշտոնապես գրանցված զենք, իսկ ավելի ուշ ինքը երիտասարդը հայտարարել է, թե դպրոցում ռումբ է պայթեցրել, որի պատրաստման ու օգտագործման ձևն իմացել է համացանցից:

Թաթարստանում ՌԴ ԱԻ ծառայության գլխավոր վարչությունում բացվել է թեժ գիծ՝ բոլոր տուժածների ընտանիքներին անվճար հոգեբանական օգնության տրամադրման համար: Կազանի մուտքերն ու ելքերը հսկվում են, քաղաքում ուժեղացված ծառայություն կլինի մի քանի օր շարունակ, բոլոր կրթական հաստատությունների մոտ սահմանվել է ոստիկանական հսկողություն:

Զանգվածային սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Թաթարստանի իշխանությունները մայիսի 12-ը սգո օր են հայտարարել, խոնարհվել են երկրի բոլոր պետական դրոշները:

Դպրոցի աշակերտները թաթարական լրատվամիջոցներին պատմել են, որ երիտասարդը սկսել է աղմկել ու կրակոցներ արձակել դեռ դպրոցի բակից: Նա գոռացել է, որ ոստիկանությունից է ու պահանջել է բոլորին դուրս գալ դասարաններից: Լսելով աղմուկը, ուսուցիչները կողպել են բոլոր դասասենյակների դռներն ու ահազանգել ոստիկանություն, սակայն  ութերորդ դասարաններից մեկի դուռը փակել չեն հասցրել: Հենց այդ դասարանի երեխաներն էլ հայտնվել են սպանվածների ու վիրավորների թվում: Ավելի մոտիկ դասարանների երեխաներին արագորեն հավաքել են ուսուցչանոցում ու կողպել այնտեղ: Տղա աշակերտները հրշեջ սանդուղքով երրորդ հարկից էվակուացրել են աղջիկներին, իրենք ուսուցչանոցը լքել են հատուկ ջոկատայինների ժամանումից հետո միայն: Ուսուցիչների մի մասը հետնամուտքով կարողացել են  դուրս բերել կրտսեր դասարանների երեխաներին, որովհետև այդ դասարանները տեղակայված են եղել ներքևում:

Սպանվածներից մեկը դպրոցի ուսուցչուհիներից է, որը վերջերս է այդ դպրոցում ընդունվել աշխատանքի: Երիտասարդ ուսուցչուհին 25 տարեկան է եղել, հայտնվել է հրաձիգի նշանառության տակ դասարաններից մեկի դուռը բացելուն պես:

Ձերբակալված 19-ամյա Իլնազ Գալյավևը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքի Երկվորյակ աշտարակների հայտնի ահաբեկչության օրը:

Ինչպես MK-ին պատմել են Գալյավևի ծանոթները, նա մեկ անգամ չէ, որ ուշադրություն է հրավիրել այս փաստի վրա, բայց նրանք ուշադրություն չեն դարձրել այն ակնարկներին, որ տղան ինքը պատրաստվում է ահաբեկչական գործողություն իրականացնել:

Իլնազ Գալյավեւն իր ավագ եղբոր ու ծնողների հետ ապրում էր Տուգանլիք փողոցում գտնվող բազմաբնակարան շենքում:

Նախկինում նրա եղբորը վարչական պատասխանատվության էին ենթարկել երթևեկության կանոնները խախտելու համար:

Տղայի հարազատները նշել են, որ վերջին շրջանում նա տարօրինակ վարքագիծ է ունեցել, իրեն շարունակ համեմատել է Աստծո հետ, այդ մասին գրել է սոցցանցերի իր էջերում նաև: Իսկ վերջին գրառմամբ էլ հայտնել է, որ պատրաստվում է «սպանել հսկայական քանակությամբ բիոաղբ»:

«Ես՝ ինչպես Աստված, ուզում եմ, որ բոլորն ինձ ենթարկվեն ու իրենց համարեն որպես իմ ստրուկ: Դուք պետք է անեք այն, ինչ ես եմ ուզում: Ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը սպանի ավելի քան 10 բիոզանգված: Աշխարհում չպետք է կենդանի արարածներ լինեն, սա տիեզերքի սխալն է: Ես այս աշխարհ եկա մարդու կերպարով՝ բոլորիցդ ազատվելու համար»,-գրել է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3584 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են