Երևան
12 °C
Երեւանի 25 երթուղին սպասարկող ու այսօր առավոտյան գործադուլ իրականացրած շուրջ 250 տրանսպորտային միջոցներից ընդամենը 85-են սկսել աշխատել: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Ըստ Կարապետյանի՝ դրանք այն գազելներն են, որոնք ռեզերվային վառելիքով, կամ այն ավտոբուսները, որոնք գազային շարժիչով են աշխատել:
Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե մատակարարման դադարեցման կամ ուշացման պատճառն ի՞նչն է եղել: Վերջինս, սակայն, չցանկացավ պատասխանել՝ ասելով. «Այս պահին մեր գերխնդիրը հնարավորինս արագ տրանսպորտի աշխատանքը վերականգնելն է, ուստի նպատակահարմար չենք գտնում ավելի մանրամասն տեղեկացնել խնդրի որոշ հանգամանքներ»:
Քաղաքապետի մամուլի քարտուղարը ժամկետներ չնշեց, թե խնդիրը երբ կկարգավորվի: «Հույս ունենք՝ այսօրվա ընթացքում կլինի, բայց հստակ ժամկետ չեմ կարող ասել»,- ասաց նա:
«Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի շահագործման բաժնի պետ Խաչիկ Մելոյանն էլ հայտնեց, որ վառելիք մատակարարող ընկերությունը նախապես չի զգուշացրել, որ նման խնդիր է լինելու: Դեռ երեկվա համար են խոստացած եղել, որ վառելիք կտան, սակայն չեն մատակարարել: Վառելիք մատակարարող ընկերությունը «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն է:
Վերջինս նաեւ նշեց, որ գազելները համարյա նույն թվով երթուղի են դուրս եկել այսօր՝ ժամը 12-ից հետո: Չնշեց, թե որ երթուղիներն են սպասարկել, շեշտեց՝ հիմնականում՝ Նոր Նորքը:
«Որը որ մի ռեյսի վառելիք ուներ, ուղարկեցինք, որ գնա, գոնե դա քշի, հետ գա, լիցքավորի ու շարունակի: Բայց արդեն ստացել ենք վառելիք»,- ասաց Խաչիկ Մելոյանը:
«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ից էլ հայտնեցին, որ հայտարարություն կտարածեն:
Ստորեւ ներկայացնում ենք այն.
«Այսօր մայրաքաղաքի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ ավտոբուսները պարկից դուրս չեն եկել՝ պատճառաբանելով, որ վառելիք մատակարարող CPS-ը չի կատարում իր պարտավորությունները:
Հայցելով մեր քաղաքացիների ներողամտությունը՝ նշենք, որ մեղավորը մենք չենք:
Եթե կարճ, ապա վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է։ Մենք վառելիք ենք տալիս, որի դիմաց ամիսներով չեն վճարվում եւ չեն ընդունում պարտքերը, ինչպես բոլորը կվարվեին նման դեպքում։ Երբ համբերության բաժակը լցվում է, ստիպված ես լինում հետևել պայմանագրի տառին:
Հիմա ավելի մանրամասն.
«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերությունը՝ CPS-ը, պաշտոնապես հայտարարում է, որ մշտապես կատարել է «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությանը վառելիքի մատակարարման հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները։ Ավելին, մենք մշտապես աջակցել ենք մեր գործընկերներին՝ ապահովելով ֆինանսապես ավելի լավ պայմաններ, քան նախատեսված էր պայմանագրով։ Դա եղել է CPS-ի բարի կամքի դրսևորումն ու գործընկերային էթիկան։ Մասնավորապես ելնելով 2020թ. ստեղծված իրավիճակից (կորոնավարակ)՝ մենք զգալիորեն նվազեցրել ենք մրցույթով սահմանված վառելիքի գները, թեև, ըստ պայմանագրի, կարող էինք դա չանել։ Մեր որոշման արդյունքում «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությունն ունեցել է ավելի քան 70 միլիոն ՀՀ դրամի տնտեսում:
Ներկայիս մատակարարման գինը հանրային տրանսպորտի ծառայություն մատուցող այդ ընկերությանը բացառիկ ցածր է։ CPS-ը դիզելային վառելիքը «Երևանի Ավտոբուս»-ին վաճառում է 1 լիտրը 233 դրամով, իսկ բենզինը՝ 280 դրամով, ինչը զգալիորեն ցածր է շուկայականից, և ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվում չթանկացնել ուղևորափոխադրման գինը մեր քաղաքացիների համար։
«Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման և վճարման ոչ բարեխիղճ (պարբերաբար ուշացումներով) կատարման հետևանքով «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նկատմամբ «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության պարտքը երկարատև ժամանակ կազմել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ, ինչը ֆինանսական խնդիրներ է ստեղծում մեր ընկերության համար:
Մենք ամիսներ շարունակ դիմել ենք «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ, սակայն արդյունքի չենք հասել։ Մեզ «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից անհասկանալի ու անհիմն պատճառաբանություններ են ներկայացվել անհաղթահարելի ուժի ազդեցության թեմաներով:
Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությունն է, որն ընդամենը մեկ օր առաջ է կատարել ընդհանուր պարտքի միայն մի մասի վճարումը (մայիսի 12-ի դրությամբ պարտքն ավելի քան 75 մլն ՀՀ դրամ է):
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի մրցութային մատակարարման պայմանագրով CPS-ի կողմից ոչ միայն սպասարկվում է «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությունը, այլ նաև «Երևանի աղբահանության» հիմնարկը, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունը, Երևանի վարչական շրջանները և այլ հիմնարկ-ձեռնարկությունները, և նրանցից որևէ մեկը չի բողոքում մեր մատակարարումներից, քանզի կողմերը կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT