«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզային շտաբը կղեկավարի Շիրակի մարզպետը. ի՞նչ պահանջներ են առաջադրված

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այս պահին հստակ պարտականություն ունի Շիրակի մարզում կազմակերպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունն ընտրություններին՝ որպես մարզային շտաբի պետ:

Այս մասին այսօր մարզպետն ասաց լրագրողներին իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ:

«Եվ հետևելու եմ, որ ընտրության նախընտրական շրջանում չլինեն այնպիսի քայլեր ու պրոցեսներ, որոնք կվնասեն ընտրությունների ռեյտինգին: Նաև որպես Շիրակի մարզպետ արդեն հետընտրական պրոցեսներում պահպանելու եմ այն ստեղծված լավ մթնոլորտը, որը կլինի նախընտրական պրոցեսների ժամանակ»,- ասաց մարզպետը:

Քարոզարշավի ընթացքում Հովհաննես Հարությունյանը կլինի արձակուրդում, անկախ կուսակցության ընտրական ցուցակում լինել-չլինելուց: Թե ովքեր ու ինչ սկզբունքով կընդգրկվեն ցուցակում, Հարությունյանն ասաց՝ խոսելն այդ մասին դեռ վաղ է:

«Ցուցակում իմ ընդգրկվել-չընդգրկվելու մասին էլ շուտ է խոսելը: ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր պարզ կլինի, թե ովքեր և ինչ դիրքերում կլինեն ցուցակում: Որևէ մեկն այս պահին չի կարող ասել իր ներկա գտնվելու մասին»,- ասաց նա:

Մարզպետն ասում է՝ վարչական ռեսուրսի կիրառում թույլ չի տալու, անկախ հանգամանքից, թե դա որ քաղաքական ուժին է ծառայելու: Թաղային հեղինակությունների ու պաշտոնյաների օրենքին հակասող գործողությունների մասին բարձրաձայնման հարցում մարզպետի հույսն առաջին հերթին լրագրողներն են:

Դիտարկմանը, թե մարզպետարանում վարչությունների ու բաժինների պետեր ու աշխատակիցներ կան, որոնք տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են, ինչպիսին է լինելու նրանց նկատմամբ մոտեցումը, մարզպետն ասաց՝ զուտ աշխատանքային:

«Ես նրանց չեմ վերաբերվում որպես կուսակցականների, ես փորձում եմ գնահատել նրանց աշխատանքը: Այս ընթացքում կան աշխատակիցներ, որոնց աշխատանքից գոհ եմ, կան աշխատակիցներ, որոնց աշխատանքից դժգոհ եմ, կան աշխատակիցներ, որոնց մասով արդեն ունեմ կայացրած որոշումներ, որովհետև այն ոսկե ժամանակը, որի ընթացքում նրանք պետք է ապացուցեին պետությանն իրենց նվիրվածությունը, արդեն լրացել է:

Պաշտոնանկություններ լինելու են միայն աշխատանքի բերումով, այլ հիմքերով նման բաներ չեն լինի: Ես կհանդիսանամ այն երաշխավորը, որը կհետևի, որ օրենք խախտողն օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկվի»,- վստահեցրեց մարզպետը:

Արդյոք կուսակցությունը մարզպետին հստակ թվով ընտրական ձայն ապահովելու պահանջ ներկայացրե՞լ է: Սովորաբար այդպես է լինում. լրագրողի հարցին մարզպետն ասաց՝ այդ հարցն իրեն միշտ հետաքրքրել է, բայց իրեն թիվ չի ներկայացվել:

«Առաջին անգամ եմ առնչվում ընտրություններ կազմակերպելու հետ, ինձ էլ է միշտ էդ հարցը հետաքրքրել: Բայց նման բան չի եղել, իմ առաջ նման հարց չի դրվել: Այն քաղաքական ուժը, որը ես եմ ներկայացնում, նման խնդիր չի դրել:

Քաղաքացին պետք է հասկանա, որ պետք է ընտրի այնպիսի քաղաքական ուժի, որն ունի հստակ տեսլական, ու գրված ծրագրերն ունեն այնպիսի բովանդակություն, որին կհավատա: Մեծ-մեծ խոսելն այլ բան է, աշխատանքով ասածն ապացուցելը՝ այլ»:

Ընտրակաշառքով ընտրություն: Սա Շիրակի մարզպետի ամենամեծ մտավախությունն է: Կհիասթափվի, եթե դեռ մարդիկ լինեն, որոնք գումարի դիմաց կտան իրենց ձայնը այս կամ այն քաղաքական ուժին:

«Ամենամեծ մտավախությունս այն է, որ մարդիկ կարող է չգնահատեն իրենց ձայնը»,- նշեց Հովհաննես Հարությունյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1322 դիտում

Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից. Մարկո Ռուբիո

ԵՄ-ն 2.2 մլն եվրո կներդնի՝ մոտեցնելու ՀՀ քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդելու հնարավորությանը

Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք․ կան ձերբակալվածներ և կալանավորվածներ․ տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի բացած Մեղրիի թեման փակել ենք անվերադարձ. չկա Մեղրիի թեմա, Զանգեզուրի, Սյունիքի թեմա․ Փաշինյան

Սերժի վեցնոցին ասեք՝ չեմ մոռացել, թե ինչպես էր իմ կաբինետ գալիս ու ասում, որ պատրաստ է մեր 7-ը լինել․ Սիմոնյան

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը, կարճ շփումներ ունեցել գործընկերների հետ

Քոչարյանը մեղադրանք է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ փաստելով, որ հայ արտադրողների խնդիրները քաղաքական ենթատեքստ ունեն

Փող վերցնողներին ուղարկելու են Դոնբաս. Քոչարյանին երբեք չեմ ներելու սպարապետի սպանության համար. Մխիթարյան

Կալուգացի «օլիգարխն» այս խելքով չի կարող միլիարդատեր լինել․ ունեցվածքի սեփականատերը, վստահաբար, այլ մարդ է

Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն է. Փաշինյան

Հայաստանը կգործադրի առավելագույն ջանքեր միջազգային անվտանգության և զինաթափման օրակարգը առաջ մղելու համար

Քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունեցել․ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին

Ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրելու. Կրեմլում լավ չեն գիտակցում իրավիճակը. Թումասյան. տեսանյութ

Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացել

Մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Հայաստանն ընտրում է» նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ հանդիպումը

ՆԳՆ-ի կայքը roadpolice.am-ն է, չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային կոդերի հաղորդագրություններին

Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը վերջին 15 տարվա ռեկորդային մակարդակում է

Բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը. արարողությանը մասնակցել է նաև Դավիթ Խուդաթյանը

Երևանի տրոլեյբուսային ցանցը համալրվել է ևս 45 նոր տրոլեյբուսով․ հավաքակայանն ամբողջությամբ արդիականացվել է

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ

Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների նախկին հասցեների հավաքագրման լուրը բացարձակ սուտ է․ ՆԳՆ

«Հայաստան» դաշինքին վերաբերող ընտրակաշառքի գործով ձերբակալվել է 2 անձ, իրականացվում է քննչական գործողություն

«Ինչխոր փշի վրա էղնիմ», «Մարտունի մոտն էինք երեկ, ըսավ՝ մոտավոր ըսա»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Նուբարաշեն» ՔԿՀ

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի, տարածքը կվերադարձվի նախկին բնական տեսքին

Իրավաբաններին խնդրել եմ հայց ներկայացնել զրպարտության հոդվածով․ նախարարը՝ 229 դպրոց փակելու կեղծիքի մասին

Երևանի Սեպուհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Նաիրի Հոխիկյանի տանը խուզարկություններ են

Հայկական վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվում են նոր ուղղություններով

Մենք կանգնած ենք խաղաղության կողքին, Գեղարքունիքը ձեր կողքին է․ մարտունեցիները՝ վարչապետին

Խոշոր չափերով կողոպուտ կատարած անձը Լիբանանից հանձնվել է ՀՀ իրավասու մարմնին

Ճամբարակից Գոշավանք ճանապարհը ՀՀ ամենագեղատեսիլ հատվածներից է, որը դեռևս բացահայտված չէ. վարչապետ

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը

Գյումրիում անկարգություններին մասնակցած և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի գործ դատարանում է

Պնդումները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում փակվելու է 229 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը

Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև տեղումներ

Ողբերգական դեպք Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորում ստացել

«Զվարթնոց» օդանավակայան է ժամանել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը

ՀՀ վարչապետին Գեղարքունիքի մարզի համայնքներում դիմավորել են դհոլ-զուռնայով, աղ ու հացով, ծափողջույններով

Փաշինյանը դրական է գնահատել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը