Երևան
12 °C
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Լուսակն գյուղում արդեն 31 տարի է՝ դպրոցի շենքի փոխարեն երեխաների կրթությունը կազմակերպվում է բնակելի տանը: Այս տարի գյուղը կունենա իր առաջին մոդուլային դպրոցը, որի աշխատանքները արդեն սկսվել են:
1990 թվականին հիմնադրված գյուղում դպրոց բացելու նախաձեռնողները եղել են գյուղի առաջին բնակիչ Հակոբ Հակոբյանը եւ Ռոբերտ Մելոյանը, որն էլ հետագայում դարձել է այդ կրթօջախի առաջին տնօրենը: Բայց քանի որ դպրոցի շենք չի կառուցվել, բնակելի տունը, որտեղ ոչ ոք չի ապրել, հարմարեցվել է դպրոցի: Չնայած դրան՝ երկհարկանի տունը կահավորված է դպրոցական կահույքով: Հիմա դպրոց է հաճախում 46 աշակերտ, այժմ գործում է 9 դասարան, քանի որ որոշ դասարաններ բազմակոմպլեկտ են, յուրաքանչյուր դասարանում սովորում է 1-7 երեխա: Ուսուցիչների թիվը դպրոցում 13-ն է: Երեխաներն անցնում են բոլոր առարկաները:

Դպրոցի տնօրեն Տաթևիկ Մնացականյանի խոսքով՝ շինությունը, ճիշտ է, կառուցված չէ այնպես, ինչպես կառուցվում են դպրոցների շենքերը, բայց վթարային էլ չէ. «Մեր գյուղը հիմնադրման ժամանակից չի ունեցել դպրոց: Գյուղի երեխաները հաճախել են կողքի գյուղի դպրոց: 1990 թվականից, երբ գյուղի աշակերտները շատացել են, համայնքի որոշմամբ՝ գյուղում դպրոց է բացվել, քանի որ դպրոցի շենքը տիպային չէ, բնակելի տունը հարմարեցվել է՝ որպես դպրոց»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Տուն-դպրոցը ցանկապատված է, ունի մշտական ջուր, ապահոված է սանհանգույցով: Բարձր դասարաններին տրամադրված է համակարգիչ: Միակ խնդիրն այն է, որ դպրոցը չունի սպորտային դահլիճ: «Մեր դպրոցը սովորական դպրոցներից չի տարբերվում, պարզապես սպորտդահլիճ չկա, դպրոցի բակը հարմարեցված է, ֆիզկուլտուրա առարկայի դասը երեխաները անցկացնում են այդտեղ, բայց հիմա կորոնավիրուսային հիվանդության պատճառով անում են դասարանում»,- ասում է դպրոցի 10 տարվա տնօրենն ու հավելում՝ վերջին տարիներին աշակերտների թվաքանակի աճ ունեն:

Դպրոցն ի սկզբանե եղել է հիմնական՝ 9-ամյա կրթությամբ, 2017 թվականին, Կառավարության որոշմամբ, այն դարձել է միջնակարգ դպրոց: Վերջին չորս տարվա ընթացքում, սակայն, գյուղը շրջանավարտներ չի ունեցել, քանի որ աշակերտները լքել են գյուղը և մեկնել Ռուսաստան: Այս տարի դպրոցը ճանապարհելու է իր միակ և առաջին շրջանավարտին:
Անահիտ Անտոնյանը այս տարի դպրոցի միակ 12-րդ դասարանցին է: Մեզ հետ զրույցում պատմում է՝ դասարանում առաջին տարվանից սկսած՝ միայնակ է սովորել: Ասում է՝ դասերն իր համար անցկացվում են այնպես, կարծես անհատական պարապմունքներ լինեն:
«Եղել է, որ երբեմն միացել եմ այլ դասարանների և մասնակցել դասերին, բայց հիմա 12-րդ դասարանում միայնակ եմ հաճախում: Բոլոր առրկաները անցել եմ և անցնում եմ, ամեն օր առավոտյան 9-ից մինչև 3-ը դասի եմ»,- ասաց նա:
Անահիտի խոսքերով՝ դպրոցը միայն տեսքից է տարբերվում, ներսում այն սովորական դպրոց է հիշեցնում, որտեղ դասերն անցկացվում են սովորական հունով, իր խոսքերով՝ «նույնիսկ շատ ավելի լավ»: 18-ամյա Անահիտը դպրոցը կլքի հունիսին, իսկ թե ինչպես է նշելու այդ օրը, միայն ասաց, որ դպրոցում «Վերջին դաս» է անելու: Դեկտեմբերին արդեն հանձնել է երկու ավարտական քննությունները, սպասում է՝ հանձնելու ևս երկուսը: Արդեն ընտրել է, թե ինչ մասնագիտություն է ուզում ձեռք բերել: «Ուզում եմ սովորել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ապագա հոգեբան եմ»,- հավելեց նա:

Լուսակն բնակավայրում հետխորհրդային տարիներից ի վեր դպրոցաշինության ծրագիր չի իրականացվել: Այս տարի միայն գյուղի դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակում, արժեքը շուրջ 540 մլն դրամ է:
Գյուղի հին դպրոցը կանգուն է մնալու, իսկ նոր դպրոցը կառուցվելու է գյուղի կենտրոնական հատվածում: Այժմ ընթանում է դպրոցի հիմքի կառուցման գործընթացը: Նորակառույց դպրոցում առկա կլինեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հարմարավետ դասասենյակներ, առարկայական լաբորատորիաներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, բացօթյա սպորտհրապարակ: Կտեղադրվեն նաև արևային կայաններ: Մոդուլային դպրոցները նախատեսված են մինչև 100 աշակերտի համար:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT